Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Վ. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0966.201109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2009 թվականի N 966-Ա

 

Վ. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Ա. Մայսուրյանին 2009 թվականի դեկտեմբերի 6-12-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցելու, «Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների հետ երկկողմ բանակցություններ վարելու համար:

2. Վ. Սիմոնյանի, Կ. Բրուտյանի և Ա. Մայսուրյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.11.2009
N 966-Ա
Որոշում