030.0273.231009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Յ. Ս. ՔԱՋՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ հոգևոր, կրթական և մշակութային օջախների պահպանման և զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի տարածքային հայկական ազգային-մշակութային ինքնավարության հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ԼՈՒԿՕՅԼ-Կալինինգրադմորնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Ստեփանի Քաջոյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
23 հոկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-273-Ա