030.0279.071109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել.
Վահան Ռաֆիկի Մովսիսյանին «Համայնքների ֆինանսիստների միավորում»
հասարակական կազմակերպության նախագահ
Էմին Էդիկի Երիցյանին «Հայաստանի համայնքների հանրապետական
ասոցիացիա» հասարակական կազմակերպության
վարչության համակարգող
Ղազար Սումբատի Մարտիրոսյանին Արարատի մարզի Խաչփառ գյուղի
համայնքի ղեկավար
Վարուժան Աղվանի Խաչատրյանին Լոռու մարզի Արևաշող գյուղի
համայնքի ղեկավար
Ռոլանդ Նորիկի Նազարեթյանին Շիրակի մարզի Հառիճ գյուղի
համայնքի ղեկավար
Նաիրի Այվազի Սարգսյանին Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի
համայնքի ղեկավար:
7 նոյեմբերի 2009 թվականի
ՆՀ-279-Ա