031.0177.231009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաստատել 2009 թվականի հոկտեմբերի 24-ից 26-ը ներառյալ աշխատանքային այցով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`
Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության նախագահ
Բակո Սահակյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահ
Վիգեն Սարգսյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արմեն Սմբատյան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սամվել Ֆարմանյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
մամուլի քարտուղար
Ֆադեյ Չարչօղլյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արման Աղաջանյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության բաժնի վարիչ (հոկտեմբերի
22-ից 26-ը)
Մանվել Ավետիսյան «Պետական արարողակարգի ծառայություն»
գործակալության աշխատակից (հոկտեմբերի
22-ից 26-ը)
Վաչագան Ղազարյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի
առաջին տեղակալ
Գրիգորի Հայրապետով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության պետի տեղակալ,
1-ին բաժնի պետ
Արամ Շագիդանով Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Արտակ Սիմոնյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Կարեն Սիմոնյան Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության աշխատակից
Կարեն Մինասյան Հայաստանի Հանրապետության Նախագահի
լուսանկարիչ
Վարդան Պետրոսյան Հայաստանի Հանրապետության նախագահի
օպերատոր
Կարեն Ազատյան Հայաստանի Հանրապետության նախագահի
օպերատոր:
2. Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:
Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:
Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2009 թվականի հոկտեմբերի 24-ին կազմակերպել Երևան-Մոսկվա, հոկտեմբերի 26-ին` Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:
23 հոկտեմբերի 2009 թվականի
ՆԿ-177-Ա