031.0178.271009
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2008 թվականի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարա-փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
 
27 հոկտեմբերի 2009 թվականի
ՆԿ-178-Ա