Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

031.0183.021109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով.

1. Պետական պարգևների, պատվավոր կոչումների, պետական մրցանակների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի մրցանակների և շնորհակալագրերի ոլորտում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Վիգեն Սարգսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                             աշխատակազմի ղեկավարի տեղակալ

                             (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Գևորգ  Կոստանյան         Հայաստանի Հանրապետության

                             նախագահի օգնական

 

    Արայիկ Թունյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                             աշխատակազմի իրավաբանական

                             վարչության պետ

 

    Ջեմմա Հակոբյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                             աշխատակազմի ներման, քաղաքացիության,

                             պարգևների և կոչումների վարչության պետ

 

    Գևորգ  Մալխասյան         Հայաստանի Հանրապետության արդարադատության

                             նախարարի առաջին տեղակալ

 

    Արման Կիրակոսյան         Հայաստանի Հանրապետության արտաքին

                             գործերի նախարարի տեղակալ

 

    Արև  Սամուելյան          Հայաստանի Հանրապետության մշակույթի

                             նախարարի տեղակալ

 

    Վրեժ Արզումանյան         Հայաստանի Հանրապետության կառավարությանն

                             առընթեր ազգային անվտանգության

                             ծառայության տնօրենի տեղակալ

 

    Վարդան Ասոյան            «Պետական արարողակարգի ծառայություն»

                             գործակալության պետի պաշտոնակատար

 

    Վրեժ Գասպարյան           Հայաստանի Հանրապետության Ազգային

                             ժողովի աշխատակազմի ղեկավարի

                             խորհրդական (համաձայնությամբ)

 

    Արտակ Վարդանյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                             աշխատակազմի քարտուղարության

                             արձանագրային բաժնի պետ

 

    Հայկ Քոթանջյան           Հայաստանի Հանրապետության պաշտպանության

                             նախարարության Ազգային ռազմավարական

                             հետազոտությունների ինստիտուտի պետ

 

    Հովհաննես Վարյան         Հայաստանի Հանրապետության ոստիկանության

                             ակադեմիայի պետ

 

    Հայկ Դեմոյան             Հայոց ցեղասպանության

                             թանգարան-ինստիտուտի տնօրեն

 

    Ամատունի Վիրաբյան        Հայաստանի ազգային արխիվի տնօրեն

 

    Աշոտ Ադամյան             քանդակագործ-մեդալագործ

                             (համաձայնությամբ)

 

    Մնացական Թամրազյան       քանդակագործ-մեդալագործ

                             (համաձայնությամբ)

 

    Տիգրան Լիլոյան           լրագրող (համաձայնությամբ):

 

2. Աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել պետական պարգևների, պատվավոր կոչումների, պետական մրցանակների և Հանրապետության Նախագահի մրցանակների ու շնորհակալագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

2 նոյեմբերի 2009 թվականի

ՆԿ-183-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
02.11.2009
N ՆԿ-183-Ա
Կարգադրություն