031.0195.171109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության միջև անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին» համաձայնագրում և կիրառման արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
17 նոյեմբերի 2009 թվականի
ՆԿ-195-Ա