Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1323.251109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 1323-Ա

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով և 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման համար քաղաքացի Մարտին Խաչատուրի Երեմյանի կողմից տրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց նրա նկատմամբ առաջացած պարտավորությունը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Մարտին Խաչատուրի Երեմյանին տրամադրել 428.6 հազ. դրամ անվանական արժեքով, գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2010 թվականի առաջին եռամսյակում վճարելու ժամկետով.

2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել սույն որոշման 1-ին կետի ենթակետում նշված գանձապետական հասարակ անտոկոս մուրհակների մարումը` 428.6 հազ. դրամ գումարով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2009
N 1323-Ա
Որոշում