Սեղմել Esc փակելու համար:
ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎ ...

 

 

040.1319.251109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 1319-Ն

 

ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի ակտի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի ակտի կատարման դեպքում ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման մեխանիզմի մասին» արձանագրության կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ագրեսիայի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի ակտի կատարման դեպքում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 19-ի

N 1319-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԳՐԵՍԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի ակտի սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի ակտի կատարման դեպքում ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերման մեխանիզմի մասին» արձանագրության շրջանակներում ցուցաբերված ռազմատեխնիկական օգնության ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման հետ կապված հարցերը, ներառյալ մատակարարվելիք ռազմական նշանակության արտադրանքի հնարավոր անվանացանկի, ծավալների, մատակարարման ժամկետների և հերթականության հետ կապված հարցերը, մյուս կողմի հետ համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

3. Ցուցաբերվող օգնության ֆինանսատնտեսական և այլ պայմանները, ներառյալ անհատույց տրամադրվող օգնության հետ կապված հարցերը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ելնելով առկա հնարավորություններից, որոշում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

4. Ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ` ռազմական նշանակության արտադրանքը ձեռք է բերվում ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտներից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Որպես ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտներ կարող են հանդես գալ այն իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը, որոնք օրենքով սահմանված կարգով ստացել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և (կամ) ներմուծման և (կամ) ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա:

5. Անհատույց ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերվելու դեպքում ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

6. Արտոնյալ պայմաններով ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը կատարվում է այն չափով, որքանով դա անհրաժեշտ է ձեռք բերված ռազմական նշանակության արտադրանքի դիմաց վճարելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2009
N 1319-Ն
Որոշում