Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱ ...

 

 

040.1341.271109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռավանի գյուղական համայնքի ղեկավար Քերոբ Պապիկյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռավանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռավանի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 502125 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 12420 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջաջուռավանի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 26-ի

N 1341-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN                   Ծախսերը                           Գումարը

     ը/կ                                                     (դրամ)

________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ           120000

 

այդ թվում`

 

          1) հանձնաժողովի նախագահի                            60000

          2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                   30000

          3) հանձնաժողովի քարտուղարի                          30000

 

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ              30000

________________________________________________________________

         Ընդամենը                                         150000.00

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 26-ի

N 1341-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

     NN                   Ծախսերը                          Գումարը

     ը/կ                                                   (դրամ)

________________________________________________________________

     1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ           270000

 

այդ թվում`

 

          1) հանձնաժողովի նախագահի                            60000

          2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                   30000

          3) հանձնաժողովի քարտուղարի                          30000

          4) հանձնաժողովի անդամների

          (5 անդամ x 30000 դրամ)                             150000

 

     2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ              72500

     3.  Տրանսպորտային նյութեր                                 5000

     4.  Կապի ծառայություններ                                  1000

     5.  Գրասենյակային նյութեր և  հագուստ                      3000

________________________________________________________________

         ընդամենը                                         351500.00

 

Այլ ծախսեր

(քվեաթերթիկների տպագրություն

         (121 ընտրող + 121 x 0.03) x 5 դրամ)                 625.00

________________________________________________________________

        Ընդամենը                                          352125.00

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 26-ի

N 1341-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՋԱՋՈՒՌԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

___________________________________________________________________

     NN                   Ծախսերը                             Գումարը

     ը/կ                                                      (դրամ)

___________________________________________________________________

1. Գրասենյակային նյութեր և հագուստ

        (ընտրողների ցուցակներ, 121 ընտրող x 3.9 դրամ)          470.00

 

2. Կապի ծառայություններ

        (ընտրողների ծանուցագրեր, 121 ընտրող x 98.75 դրամ)       11950

___________________________________________________________________

         Ընդամենը                                            12420.00

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2009
N 1341-Ն
Որոշում