Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԸՆ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.12.2009  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1336.271109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1336-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1336-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով իրավաբանական, մարքեթինգային, տեղեկատվական, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշվապահական, աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող աուդիտորական, ինչպես նաև ֆոնդային բորսայում ցուցակման ծառայությունների ստացման համար նշված ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման կարգը:

2. Ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում փոխհատուցման մասին դիմում` համաձայն N 1 ձևի, նշելով այն գործարքը (գործարքները), որոնց կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոխհատուցում, տվյալ պահին փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի չափը, ինչպես նաև բաժնետոմսերի ցուցակման օրը: Դիմումին կից ներկայացվում են նաև`

1) սույն կարգի 1-ին կետով սահմանված ծառայություններն ստացած ընկերության և նշված ծառայությունները մատուցողների միջև կնքված պայմանագրերի, ինչպես նաև նշված պայմանագրերի կատարումը հավաստող փաստաթղթերի (այդ թվում` հանձնման-ընդունման ակտի) պատճենները.

2) սույն կարգի 2-րդ կետով սահմանված ծառայությունները մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների պատճենները.

3) սույն կարգի 1-ին կետով սահմանված ծառայությունները մատուցողներին կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում (իսկ եթե դիմումն ստանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայից դեռևս չի ստացել դիմում ներկայացրած ընկերության ցուցակման մասին տեղեկատվություն, ապա այդ տեղեկատվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում) ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրության պահանջներին և`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վերաբերյալ եզրակացություն` համաձայն N 2 ձևի, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերության դիմումի ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները: Ընդ որում, այն դեպքում, երբ փոխհատուցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերության կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված գումարների մի մասը, ապա եզրակացությունը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարի այդ մասի համար, կամ`

2) ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման համար դիմում ներկայացրած ընկերությանը մերժում է եզրակացության տրամադրումը` նշելով այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել եզրակացության մերժման համար:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված եզրակացությունը, 10 աշխատանքային օրվա ընթացքում ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները գանձապետական համակարգի միջոցով փոխանցում է փոխհատուցման իրավունքից օգտվող ընկերության դիմումում նշված բանկային հաշվին` բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի:

5. Եթե ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները (կամ դրանց մի մասը) վերաբերվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերության կողմից ստացված աուդիտորական և (կամ) հաշվապահական ծառայություններին, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով այդ ծառայությունները չեն որակվում որպես ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցված հաշվապահական և (կամ) աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցված աուդիտորական ծառայություններ, ապա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մերժում է ավելացված արժեքի հարկի գումարների (կամ դրանց` հաշվապահական և (կամ) աուդիտորական ծառայություններին վերաբերող մասի) փոխհատուցման մասին եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնելով ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման համար դիմում ներկայացրած ընկերությանը:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    1. Ընկերության անվանումը         _____________________________________

    2. Կազմակերպաիրավական ձևը        _____________________________________

                                                                          

3. Հարկ վճարողի հաշվառման համարը .___________________________________.

.___________________________________.

 

    4. Գտնվելու վայրը                _____________________________________

    5. Բանկը և  բանկային հաշիվը      _____________________________________

6. Հայաստանի Հանրապետության

տարածքում գործող ֆոնդային

բորսայում բաժնետոմսերի

ցուցակման ամիսը, ամսաթիվը,

       տարեթիվը                      _____________________________________

7. Գործարքը (գործարքները),

որոնց կապակցությամբ

անհրաժեշտ է կատարել

       փոխհատուցում               1. _____________________________________

                                  2. _____________________________________

                                  3. _____________________________________

                                  4. _____________________________________

                                  5. _____________________________________

 

8. Փոխհատուցման ենթակա

ավելացված արժեքի հարկի

       գումարի չափը (հազ. դրամ)      _____________________________________

 

    Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերն են`                         .___.

1) ծառայություններն ստացող ընկերության և  նշված ծառայությունները |   |

մատուցողների միջև  կնքվող պայմանագրերի, ինչպես նաև  նշված     |   |

պայմանագրերի կատարումը հավաստող փաստաթղթերի (այդ թվում`       |___|

հանձնման-ընդունման ակտի) պատճենները                           |   |

2) ծառայություններ մատուցողների կողմից դուրս գրված հարկային      |   |

հաշիվների պատճենները                                          |___|

3) ծառայություններ մատուցողներին կատարված վճարումը հավաստող      |   |

փաստաթղթերի բնօրինակները                                      |   |

.___.

Խնդրում եմ ուսումնասիրել դիմումը, դրան կից ներկայացվող փաստաթղթերը և փոխհատուցել դիմումում նշված ավելացված արժեքի հարկի գումարը:

 

    Ընկերության տնօրեն  _________________     ________________________

                        (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

    Դիմումը ներկայացնելու ամսաթիվը       _____  ___________ 20  թ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    1. Ընկերության անվանումը         _____________________________________

    2. Կազմակերպաիրավական ձևը        _____________________________________

                                                                          

3. Հարկ վճարողի հաշվառման համարը .___________________________________.

.___________________________________.

 

    4. Գտնվելու վայրը                _____________________________________

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույնով հաստատում է, որ ________________________ կողմից Հայաստանի

(ընկերության անվանումը) Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայություններ մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի _____________________________ դրամ գումարին վերաբերող փաստաթղթերը (գումարը` թվերով և տառերով) համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին:

 

Եզրակացությունն հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի

    նախագահի կողմից     _________________     ________________________

                        (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

Եզրակացություն տված

ստորաբաժանման ղեկավար ______________________

(զբաղեցրած պաշտոնը)

 

                        _________________     ________________________

                        (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

    Եզրակացության տրամադրման ամսաթիվը      _____  ___________ 20  թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2009
N 1336-Ն
Որոշում