Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ...

 

 

040.1366.031209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների) պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու ընթացակարգը կանոնակարգելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 26-ի

N 1366-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողներին (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների) պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) պահելու և կրելու իրավունքով հատկացվում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:

3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

4. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու ծառայողներին` պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրանց պաշտոնի նշանակելու պահից:

5. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու իրավունքը վերապահվում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:

6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

II. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած կամ հատուկ պատրաստություն կամ վերապատրաստում անցած` ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող այն ծառայողներին, ովքեր հանձնել են սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ստուգարքը:

8. Ստուգարքներն ընդունվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման պետի հրամանով ստեղծված մշտական գործող հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով):

9. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) հանձնաժողովի նախագահը` տվյալ ստորաբաժանման պետի տեղակալը.

2) հանձնաժողովի նախագահի տեղակալը` տվյալ ստորաբաժանման պետի հրամանով նշանակված կրակային պատրաստականության համար պատասխանատու ծառայողը.

3) հանձնաժողովի քարտուղարը:

10. Ստորաբաժանման պետի հրամանով հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև տվյալ ստորաբաժանման ծառայությունների պետերը, սպառազինության համար պատասխանատու աշխատողներ:

11. Պահելու և կրելու իրավունքով զենք հատկացնելու համար ստուգարքն ընդունվում է պարզելու համար ծառայողի`

1) զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, ինչպես նաև զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացությունը.

2) զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերի իմացությունը.

3) կրակային պատրաստության Հրաձգության ուսումնական ծրագրով նախատեսված ստուգարքային գործնական վարժության կատարման ունակությունը:

 

III. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

12. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին զենք հատկացնելու համար հիմք է ծառայողի զեկուցագիրը` համաձայն N 1 ձևի, ուղղված ծառայության պետին` իր անմիջական պետի միջնորդությամբ:

13. Ստուգարքին մասնակցած և այն դրական հանձնած ծառայողի զեկուցագիրն ու հանձնաժողովի եզրակացությունը` համաձայն N 3 ձևի, ներկայացվում են տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմին (անձին)` զենքը տվյալ ծառայողին հատկացնելու համար: Հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի, իսկ զենքը հատկացնելու վերաբերյալ ապրանքագիրը ներկայացվում է ծառայողի ծառայության վայրի (ստորաբաժանման) հերթապահ մաս` հատկացված զենքը հաշվառման վերցնելու համար:

14. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը: Այն կարվում և համարակալվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի փետրվարի 18-ի N 1-ՆԳ հրամանով սահմանված կարգով:

15. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին զենք հատկացվում է գործողության վայրի ղեկավարի հիմնավորված միջնորդագրի հիման վրա:

16. Գործուղված ծառայողի զեկուցագիրը և հիմնավորված միջնորդագիրը քննարկման համար ուղարկվում է ծառայողի հիմնական ծառայության վայր:

17. Պետական կառավարման այլ մարմիններ գործուղված ծառայողին պահելու և կրելու իրավունքով զենքը հատկացվում է, ինչպես նաև ծառայողի կողմից զենքի պահելու և կրելու կարգի պահպանման վերահսկողությունն իրականացվում է սույն կարգի համաձայն:

 

IV. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Պահելու և կրելու կամ ծառայության ընթացքում կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:

19. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին:

20. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):

21. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:

22. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:

23. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

24. Ծառայողի` մարտական զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում տվյալ ստորաբաժանման պետի կնիքով:

25. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջպետական պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

26. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթական մաս:

27. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև հատուկ պարագաների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`

1) ծառայողի անմիջական պետի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ ստորաբաժանման պետի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

3) սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից` տարեկան մեկ անգամ.

4) համապատասխան պլան-առաջադրանքներով` ենթակա ստորաբաժանումներ գործուղված ոստիկանության կենտրոնական ապարատի սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից.

5) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգապես անցկացվող անձի կողմից:

28. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեստազոր) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմին (անձին) կամ հերթապահ մաս:

29. Ծառայողն ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելու, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում ստորաբաժանման հերթապահ մաս:

30. Ծառայողը, ստորաբաժանման պետի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.

2) ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.

3) ծառայողն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) ծառայողին արգելվել է զենք կրելու` բժշկական եզրակացությամբ:

31. Ստորաբաժանման հերթապահ մաս կամ սպառազինության համար պատասխանատու մարմին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:

32. Զենքը գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորցրած զենքը որոնելու համար:

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության

______________________________________________

                                     (ստորաբաժանման անվանումը)

 

----------------------------------------------

                                     (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության

______________________________________________

                            (սպառազինության հատկացման ստորաբաժանման

                             անվանումը)

                           ______________________________________________

                                       (անունը, ազգանունը)

 

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու համար համապատասխան տեսական և գործնական ստուգարքներ հանձնելու համար:

Զենքի նյութական մասը, պահելու և կրելու կարգը, գործադրելու (կիրառելու) և օգտագործելու իրավական հիմքերն ուսումնասիրել եմ:

Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում են:

Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:

_________________________________________

                                           (պաշտոնը, հատուկ կոչումը)

                                 

                                 _________________  ______________________

                                 (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

____ ____________ 20  թ.

 

«Միջնորդում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

 

_________________________________________

(անմիջական պետի պաշտոնը, հատուկ կոչումը)

 

_________________ ______________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

____ ____________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.______________________________________________________________.

|NN |Եզրակացությունը,|Կոչումը, ազգանունը, անունը|Ծառայությունը,|

|ը/կ|տալու ամսաթիվը  |                          |պաշտոնը       |

|___|________________|__________________________|______________|

| 1 |       2        |              3           |      4       |

|___|________________|__________________________|______________|

|___|________________|__________________________|______________|

|___|________________|__________________________|______________|

|___|________________|__________________________|______________|

|___|________________|__________________________|______________|

|___|________________|__________________________|______________|

|___|________________|__________________________|______________|

.______________________________________________________________.

 

Ձև N 3

 

«Թույլատրում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության

_______________________________________

                                         (ստորաբաժանման անվանումը)

                                  _______________________________________

                                                (պետի կոչումը)

                                 _________________  ______________________

                                 (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

____ ____________ 20  թ.

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _____

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության _______________________________________

(ստորաբաժանման, ծառայության անվանումը)

_____________________________________________________________________

                  (պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

հաշվեցուցակային զենք հատկացնելու վերաբերյալ

 

Հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգարքը հանձնել է:

Հաշվեցուցակային զենքից հրաձգության ծրագրով նախատեսված N ____ գործնական վարժությունը կատարել է:

 

Հանձնաժողովը որոշեց ____________________________-ին հատկացնել

(անունը, ազգանունը)

_____________________________________________________________________

(նշվում է` պահելու և կրելու իրավունքով կամ ծառայության ընթացքում

կրելու իրավունքով)

 

    Հանձնաժողովի նախագահ             ___________________________________

                                         (պաշտոնը, հատուկ կոչումը)

                                  _________________  ____________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ ____________________________________

(պաշտոնը, հատուկ կոչումը)

_________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

    Հանձնաժողովի անդամներ         ____________________________________

                                         (պաշտոնը, հատուկ կոչումը)

                                  _________________  _____________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

    Հանձնաժողովի քարտուղար        ____________________________________

                                         (պաշտոնը, հատուկ կոչումը)

                                  _________________  _____________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2009
N 1366-Ն
Որոշում