Սեղմել Esc փակելու համար:
ՄՅՈՒՆԽԵՆ (ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՅՈՒՆԽԵՆ (ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0200.191109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄՅՈՒՆԽԵՆ (ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2009 թվականի նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Մյունխեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան          Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Էդվարդ Նալբանդյան      Հայաստանի Հանրապետության արտաքին

                           գործերի նախարար (նոյեմբերի 21-ից 22-ը)

 

    Վիգեն Սարգսյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի ղեկավարի տեղակալ (նոյեմբերի

                           21-ից 22-ը)

 

    Արմեն Մարտիրոսյան      Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

                           Հայաստանի Հանրապետության արտակարգ և

                           լիազոր դեսպան

 

    Սևակ  Լալայան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օգնական (նոյեմբերի 21-ից 22-ը)

 

    Սամվել Ֆարմանյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           մամուլի քարտուղար (նոյեմբերի 21-ից 22-ը)

 

    Արմեն Ղահրամանյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի

                           տեղակալ (նոյեմբերի 19-ից 22-ը)

 

    Վաչագան Ղազարյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի առաջին

                           տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով     Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի տեղակալ,

                           1-ին բաժնի պետ

 

    Արամ Շագիդանով         Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Գևորգ  Մովսիսյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Արթուր Գասպարյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Կարո Կարապողոսյան      Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

                           (նոյեմբերի 19-ից 22-ը)

 

    Մարտին Շահբազյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           լուսանկարիչ (նոյեմբերի 21-ից 22-ը)

 

    Կարեն Ազատյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր (նոյեմբերի 21-ից 22-ը)

 

    Վարդան Պետրոսյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր (նոյեմբերի 21-ից 22-ը)

 

    Արա Թադևոսյան          «Մեդիամաքս» լրատվական գործակալության

                           տնօրեն (նոյեմբերի 21-ից 22-ը):

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի և մուտքի արտոնագրերի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Վ. Սարգսյանի, Ս. Լալայանի, Ս. Ֆարմանյանի, Ա. Ղահրամանյանի, Մ. Շահբազյանի, Կ. Ազատյանի, Վ. Պետրոսյանի և Ա. Թադևոսյանի Երևան-Մյունխեն ինքնաթիռի տոմսերի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մյունխեն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթերը:

 

19 նոյեմբերի 2009 թվականի

ՆԿ-200-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.11.2009
N ՆԿ-200-Ա
Կարգադրություն