Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՍԿ (ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՍԿ (ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0205.241109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄԻՆՍԿ (ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2009 թվականի նոյեմբերի 26-ից 27-ը ներառյալ աշխատանքային այցով Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Գուրգեն Սարգսյան        Հայաստանի Հանրապետության տրանսպորտի

                            և կապի նախարար

 

    Տիգրան Դավթյան          Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                            նախարար

 

    Վիգեն Սարգսյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Շավարշ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության արտաքին

                            գործերի նախարարի տեղակալ

 

    Օլեգ Եսայան             Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի

                            Հանրապետության արտակարգ և լիազոր

                            դեսպան, Անկախ պետությունների համագործակցության

                            կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի

                            Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ

 

    Սամվել Ֆարմանյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            մամուլի քարտուղար

 

    Ֆադեյ Չարչօղլյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Վարդան Ասոյան           «Պետական արարողակարգի ծառայություն»

                            գործակալության պետի պաշտոնակատար

                            (նոյեմբերի 21-ից 27-ը)

 

    Մանվել Ավետիսյան        «Պետական արարողակարգի ծառայություն»

                            գործակալության աշխատակից

                            (նոյեմբերի 21-ից 27-ը)

 

    Վաչագան Ղազարյան        Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության պետի առաջին

                            տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության պետի տեղակալ,

                            1-ին բաժնի պետ

 

    Սամվել Հովհաննիսյան     Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության պետի տեղակալ

                            (նոյեմբերի 23-ից 27-ը)

 

    Կարեն Մկրտչյան          Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

 

    Ռուբեն Աղաբալյան        Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

 

    Վահագն Աբգարյան         Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

 

    Արմեն Շահինյան          Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

                            (նոյեմբերի 21-ից 27-ը)

 

    Կարեն Մինասյան          լուսանկարիչ

 

    Կարեն Ազատյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            օպերատոր

 

    Զարուհի Արզումանյան     Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Արման Ղարիբյան          Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

    Ալինա Օրդյան            Հ2 հեռուստաընկերության թղթակից

 

    Գևորգ  Օլքինյան         Հ2 հեռուստաընկերության օպերատոր

 

    Նունե Սիմոնյան          «Ար» հեռուստաընկերության թղթակից

 

    Ռաֆիկ Սողոմոնյան        «Ար» հեռուստաընկերության օպերատոր

 

    Հրայր Զորյան            «Արմենպրես» լրատվական գործակալության

                            տնօրեն

 

    Ալլա Մանվելյան          «Թերթ.ամ» կայքէջի թղթակից

 

    Արմեն Խանբաբյան         «Նովոյե Վրեմյա» թերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և Կ. Մինասյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի, ֆինանսների նախարարների գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար նոյեմբերի 26-ին կազմակերպել Երևան-Մինսկ, իսկ նոյեմբերի 27-ին` Մինսկ-Երևան հատուկ չվերթերը:

 

24 նոյեմբերի 2009 թվականի

ՆԿ-205-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
24.11.2009
N ՆԿ-205-Ա
Կարգադրություն