040.0506.130898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1998 թվական թիվ 506
ԵՐԵՎԱՆԻ «ՌԵՏԻՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՄԼԻՉՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի «Ռետինատեխնիկական իրերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանել 4520-113 մամլիչի 3 ռետինացման մամլիչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից: