Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿ ...

 

 

041.01015.041209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2009 թվականի N 1015-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին 2009 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` «Երկխոսություն գերագույն հանձնակատարի հետ փախստականների պաշտպանության վերաբերյալ» 3-րդ համաժողովին մասնակցելու, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 10-11-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 44-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի` Ժնև գործուղման հետ կապված գիշերավարձը և ճանապարհածախսի մի մասը կկատարվեն ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հաշվին, իսկ օրապահիկը և ճանապարհածախսի մյուս մասը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ս. Ամիրբեկյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Գ. Եգանյանի` Ժնև գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կկատարվեն ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հաշվին, իսկ օրապահիկը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Գ. Եգանյանի Ժնև և Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

7. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ժնև և Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.12.2009
N 1015-Ա
Որոշում