041.1027.111209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2009 թվականի N 1027-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2009 թվականի դեկտեմբերի 15-18-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)` Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 15-րդ համաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի` Կոպենհագեն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ