Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎ ...

 

 

331.0173.161109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33109394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

28 հոկտեմբերի 2009 թվականի N 173-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` 5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 117-Ն հրամանը:

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի

նախագահի

2009 թվականի հոկտեմբերի 28-ի

N 173-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) գործավարության կարգը:

2. Կոմիտեում գործավարության վերահսկողությունը և աշխատանքների կազմակերպման համակարգումը իրականացնում է Կոմիտեի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) ղեկավարը:

Կոմիտեում գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն):

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում (Այսուհետ` Ստորաբաժանում) գործավարության կազմակերպման համար պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

4. Կոմիտեում փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է հայերեն լեզվով: Օտար լեզվով ստացված բոլոր փաստաթղթերը թարգմանվում են Աշխատակազմի արտաքին կապերի բաժնի կողմից և բաժնի պետի նշագրով ներկայացվում Աշխատակազմի Քարտուղարությանը, որից հետո միայն ստացված փաստաթուղթը դրվում է շրջանառության մեջ:

5. Կոմիտեում գաղտնի գործավարության կազմակերպումը և վարումը իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով լիազորված անձը` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

6. Սույն կարգը պարտադիր է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Կոմիտեի այլ աշխատողների համար:

 

II. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

7. Աշխատակազմում ստացված ամբողջ թղթակցությունն ընդունվում և գրանցվում է կոմիտեի աշխատակազմի քարտուղարության կողմից համակարգչային ծրագրի միջոցով, զուգահեռ` նաև էջերը համարակալված և Քարտուղարության կնիքով կնքված մտից փաստաթղթերի մատյաններում (հավելված N 1), որտեղ արտացոլվում են փաստաթղթերի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

8. Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է սույն կարգով սահմանված պայմանանիշից և հերթական համարից: Փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է մուտքագրման դրոշմակնիքը, գրանցման համարը և ամսաթիվը:

9. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարից, Հայաստանի Հանրապետության գործադիր և պետական, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված «Շտապ» մակագրությամբ նյութերը անմիջապես գրանցվում և հանձնվում են Կոմիտեի նախագահին:

10. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները, բացի «Անձամբ» և «Անձնական» մակագրությամբ ծրարներից: «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարները փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

11. Քարտուղարության աշխատակիցները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթի ամբողջականությունը (առդիրները, էլեկտրոնային կրիչները և այլն), ուղարկված փաստաթղթի համարը համեմատել ծրարի վրա նշվածի հետ:

12. Փաստաթղթի ամբողջական չլինելու դեպքում այն առանց գրանցվելու կից գրությամբ հետ է ուղարկվում հասցեատիրոջը (կցվում են նաև ստացված ծրարները): Նշված եղանակով ետ են ուղարկվում նաև Կոմիտե սխալմամբ ուղարկված փաստաթղթերը:

13. Ստացված թղթակցության ծրարները պահպանվում և փաստաթղթին կցվում են այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ժամկետը որոշելու համար:

14. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը (ֆայլը)` ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ Ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային տարբերակի իսկությունն ապահովում է այն անձը կամ Ստորաբաժանումը, որը պատրաստել է տվյալ փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:

15. Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների, բողոքների գրանցումը կատարվում է մնացած թղթակցությունից առանձին:

16. Կոմիտեում Ստորաբաժանումից Ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին հանձնվում են Քարտուղարության միջոցով` համապատասխան ձևակերպումից հետո միայն:

17. Կոմիտեի Ստորաբաժանումներում գործավարությունն իրականացնում են այն քաղաքացիական ծառայողները, որոնց պաշտոնի անձնագրերում գործառույթը ներառված է, ինչպես նաև նրանք, ովքեր փոխարինում են Ստորաբաժանման գործավարությունն իրականացնող քաղաքացիական ծառայողներին: Ստորաբաժանումներում գործավարությունն իրականացվում է մտից-ելից փաստաթղթերի մատյանների միջոցով (հավելված N 3): Ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ Ստորաբաժանումում գործավարությունը մատյաններին զուգահեռ կարող է իրականացվել նաև համակարգչի միջոցով:

18. Ստացված բոլոր փաստաթղթերը գործավարությունն իրականացնող անձի կողմից գրանցվում են Ստորաբաժանման մտից փաստաթղթերի համար նախատեսված գրանցամատյանում և անմիջապես հանձնվում Ստորաբաժանման ղեկավարին: Վերջինս ուսումնասիրում է մտից թղթակցությունը և համապատասխան մակագրությամբ փաստաթղթի կատարումը հանձնարարում կոնկրետ աշխատակցի կամ աշխատակիցների:

19. Ստորաբաժանման ներսում մի աշխատակցից մյուսին փաստաթուղթը փոխանցվում է այդ Ստորաբաժանման մտից փաստաթղթերի համար նախատեսված գրանցամատյանում նշելով փոխանցման ամսաթիվը, նոր կատարողի պաշտոնը և ազգանունը:

20. Եթե հանձնարարականը տրված է մի քանի Ստորաբաժանումների, ապա գլխավոր պատասխանատու է համարվում այն Ստորաբաժանումը, որն առաջինն է նշված մակագրությունների մեջ կամ որի դիմաց նշված է «հավաք» բառը: Նրան իրավունք է վերապահվում քննարկման հրավիրել այլ Ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք հավասար չափով պատասխանատու են փաստաթղթի ժամանակին և պատշաճ կատարման համար:

21. Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են գլխավոր պատասխանատուին փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկությունները և բոլոր անհրաժեշտ նյութերը ներկայացնել փաստաթղթի կատարման համար սահմանված ժամկետից երկու աշխատանքային օր առաջ և հանձնարարականը սահմանված ժամկետում կատարելու համար պատասխանատվություն են կրում միայն իրենց կողմից ներկայացված առաջարկությունների և փաստաթղթերի մասով:

Հանձնարարականների կատարման ընթացքում այլ ստորաբաժանումների մասնակցության անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցը բարձրացվում է պատասխանատու կատարողի կողմից` գրավոր հիմնավորմամբ:

Հանձնարարականների կատարման ժամկետի կատարման համար պատասխանատվություն է կրում պատասխանատու կատարողը:

22. Աշխատակազմի աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց: Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:

23. Արձակուրդ, գործուղման, վերապատրաստման գնալիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

24. ՀՀ պաշտոնական և գերատեսչական տեղեկագրերը, բացառությամբ ֆինանսական և հաշվապահական ուղղվածություն ունեցող տեղեկագրերի, հաշվառվում և պահվում են Աշխատակազմի իրավաբանական վարչությունում և գրանցելուց հետո տրամադրվում են միայն Կոմիտեի աշխատակիցներին:

25. Ֆինանսական և հաշվապահական ուղղվածություն ունեցող տեղեկագրերը հաշվառվում և պահվում են Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչությունում:

26. Աշխատակազմի իրավաբանական վարչությունից վերցված իրավական ակտերը ենթակա են վերադարձման` 3-օրյա ժամկետում:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՀՐԱՎԻՐՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

27. Գործակարգավարական խորհրդակցությունների արձանագրման և սպասարկման աշխատանքները իրականացվում է Քարտուղարության կողմից:

28. Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունների քննարկման հարցերի նախապատրաստման, արձանագրման և սպասարկման աշխատանքները իրականացնում են Ստորաբաժանումները:

29. Արձանագրությունները ստորագրվում են նիստը վարողի և արձանագրողի կողմից, այնուհետև առաքման թերթիկի (հավելված 4) հետ միասին հանձնվում Քարտուղարությանը, որն էլ ապահովում է փաստաթղթի առաքումը: Առաքվող փաստաթղթի պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով:

30. Անհրաժեշտության դեպքում խորհրդակցությունները կարող են նաև ձայնագրվել:

31. Բոլոր արձանագրությունների բնօրինակները պահվում են Քարտուղարությունում:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

32. Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների համար, որոնք իրենց հերթին բաժանվում են ընթացիկ և անձնակազմի վերաբերյալ, սահմանվում է առանձին համարակալում` տարեսկզբից մինչև տարեվերջ: Հրամանները գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, զուգահեռ` նաև համակարգչային ծրագրի միջոցով:

33. Կոմիտեի նախագահի հրամանները ստորագրության ներկայացնելուց առաջ նշագրվում են կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ինչպես նաև համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կողմից:

34. Բոլոր հրամանները Կոմիտեի նախագահին (Աշխատակազմի ղեկավարին) ստորագրման ներկայացնելուց առաջ նշագրվում են իրավաբանական վարչության կողմից` հաստատելով հրամանի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

35. Աշխատակազմի ղեկավարի հրամանները ստորագրության ներկայացնելուց առաջ նշագրվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների և իրավաբանական վարչության կողմից:

36. Հրամանի հավելվածների առկայության դեպքում դրանք ստորագրվում են հրամանը պատրաստած համապատասխան Ստորաբաժանման ղեկավարի կողմից:

37. Հրամանների նախագծերը կազմում և շրջանառության մեջ են դնում համապատասխան Ստորաբաժանումները` ղեկավարության հանձնարարությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` իրենց իրավասությունների շրջանակի մեջ մտնող խնդիրների լուծման կամ իրենց տրված հանձնարարականների կատարման նպատակով:

38. Հրամանի նախագծի բովանդակությունը կազմված է երկու մասից` փաստագրական (ներածական) և կարգադրական:

39. Փաստագրական մասում հակիրճ շարադրվում են այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հրամանի կազմման համար, իսկ կարգադրական մասում` տրվող հանձնարարականները:

40. Եթե հրամանն արձակվում է իրավական ակտի հիման վրա, ապա ներածական մասում պետք է նշվի այդ հանձնարարությունը բովանդակող փաստաթղթի լրիվ անվանումը, համարն ու ամսաթիվը:

41. Հրամանի կարգադրական մասը սկսվում է «ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ» բառով, տպագրվում է մեծատառերով և գրվում առանձին տողի կենտրոնում: Կարգադրական մասը պետք է բովանդակի հանձնարարությունները և միջոցառումները` նշելով պատասխանատու անձանց և կատարման ժամկետները:

42. Կարգադրական մասի վերջին կետում նշվում են այն պաշտոնատար անձի կամ անձանց ազգանունները, որոնց վրա դրվում է տվյալ հրամանի կատարման հսկողությունը:

43. Հրամանի նախագծի տեքստը պետք է գրվի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

44. Հրամանները նշագրվում են հրամանի վերջին էջի հակառակ կողմում, որտեղ էջի վերին մասում ձախից նշվում է նշագրողի պաշտոնը, աջից անվան առաջին տառը և ազգանունը, իսկ էջի ստորին ձախ անկյունում նշվում է կատարողի ազգանունը և ստորաբաժանման անվանումը:

45. Եթե նշագրողը առաջարկություններ կամ առարկություններ ունի որևէ կետի (կետերի) կամ ամբողջ հրամանի վերաբերյալ, ապա պարտավոր է նշագրման հետ մեկտեղ շարադրել անհամաձայնության առարկայի շուրջ իր հատուկ կարծիքը: Եթե հատուկ կարծիքը ծավալուն է, այն կարող է ներկայացվել առանձին փաստաթղթով, որի մասին նշում է կատարվում նշագրման հետ մեկտեղ: Հատուկ կարծիքը պետք է կցվի հրամանին և պահվի բնօրինակի հետ:

46. Հրամանը ստորագրում է Կոմիտեի նախագահը կամ նրա լիազորությամբ կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը:

47. Հրամանին կից` պատրաստող Ստորաբաժանման կողմից ներկայացվում է հրամանի առաքման համար նախատեսված առաքման թերթիկը` նշագրված Ստորաբաժանման ղեկավարի կողմից (հավելված 4):

48. Հրամանների պատճենները առաքվում են պատրաստող Ստորաբաժանման ղեկավարի կողմից առաքման թերթիկում նշված անձանց, Ստորաբաժանումներին և կազմակերպություններին: Հրամանի պատճենները առաքվում են Քարտուղարության պետի կողմից դրանց վրա «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը կատարելուց, ստորագրելուց և Քարտուղարության անվանումով կնիքը դնելուց հետո միայն:

49. Այլ պետական մարմինների հետ համատեղ պատրաստված հրամանները պատրաստվում են սովորական թղթի վրա` ղեկավարների ստորագրությունները դնելով նույն տողում:

50. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով և առաքվում` ըստ սկզբնական հասցեատերերի:

 

V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

51. Կոմիտեի ելից թղթակցությունը գրանցվում է Քարտուղարությունում համակարգչային ծրագրի միջոցով, զուգահեռ` նաև էջերը համարակալված և Քարտուղարության կնիքով կնքված ելից փաստաթղթերի մատյաններում (հավելված N 2):

52. Փաստաթղթի գրանցման ելից համարը բաղկացած է սույն կարգով սահմանված պայմանանիշից և հերթական համարից:

53. Աշխատակազմում ելից փաստաթղթերն ստորագրվում են Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի կողմից` ըստ նրանց պաշտոնական լիազորությունների սահմանազատման ուղղությունների:

54. Տեսչական և ֆինանսական գործառույթների հետ կապված փաստաթղթեր կարող են ստորագրվել կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի կողմից:

55. Ապրանքանյութական և դրամական արժեքներ ստանալու կամ առաքելու հետ կապված փաստաթղթերը, ինչպես նաև երաշխիքային գրությունները ստորագրվում են Կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալների, Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի, իսկ Կոմիտեի Աշխատակազմին վերաբերող մասով` Աշխատակազմի ղեկավարի և Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի կամ հաշվապահական հաշվառման բաժնի պետի կողմից: Երաշխիքային գրություններում պարտադիր նշվում են Կոմիտեի Աշխատակազմի հաշվարկային հաշվի համարը և դրան սպասարկող բանկի անվանումը:

56. Ելից փաստաթղթերը Կոմիտեի նախագահին ստորագրման է հանձնվում, եթե փաստաթղթի վրա առկա են հանձնարարական ստացած բոլոր պաշտոնատար անձանց նշագրերը կամ նրանց կողմից ներկայացված կարծիքները:

57. Ելից փաստաթուղթը կազմվում է երեք օրինակից: Առաջինն ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդը համապատասխան պաշտոնատար անձանց նշագրումներով մնում է Քարտուղարությունում, իսկ երրորդը` կատարման հիմքերով պահպանվում է համապատասխան Ստորաբաժանումում:

58. Առդիրների առկայության դեպքում դրանք ևս նշագրվում են համապատասխան պաշտոնատար անձանց կողմից և կցվում Քարտուղարությունում պահպանվող օրինակին:

59. Գրության տեքստից հետո նշվում են կցվող նյութի (առդիրի) անվանումը, ամսաթիվը, համարը և թերթերի թիվը:

60. Գրության վերջին էջի ներքևի ձախ մասում նշվում է կատարողի ազգանունը և հեռախոսահամարը:

61. Այն դեպքերում, երբ ելից գրությունը ուղարկվում է մտից գրությանը ի պատասխան, ապա ելից գրության մեջ պարտադիր նշվում է մտից գրության ամսաթիվը և համարը:

62. Նույն տվյալները պետք է պարունակի նաև փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը:

63. Հեռագրային հարցումների պատասխանները պետք է տրվեն 3 օրից ոչ ավելի ժամանակահատվածում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ:

64. Հեռագրերը կազմվում են հարցի լուծումն արագացնելու անհրաժեշտության դեպքում:

65. Արտասահմանյան երկրներ ուղարկվող հեռագրերը ստորագրվում են միայն Կոմիտեի նախագահի կողմից:

66. Կոմիտեի նախագահի տեղակալները և Աշխատակազմի ղեկավարը ստորագրում են միայն իրենց իրավասության հարցերին վերաբերող հեռագրերը:

67. Հեռագրերը կազմելիս մեծատառերով գրվում է «ՀԵՌԱԳԻՐ» բառը: Հեռագրի տեքստը պետք է լինի հակիրճ և չգերազանցի 30-35 բառը: Պետք է շարադրվի առանց շաղկապների և նախածանցների, եթե դրանով չի աղավաղվում բովանդակությունը, առանց բառերը տողադարձելու: Պատասխան հեռագրի տեքստը սկսվում է այն փաստաթղթի համարով, որին պատասխանվում է:

68. Հեռագրում նշվում են` հասցեատերը, ելքի համարը, հեռագիրը ստորագրող ղեկավարի պաշտոնը, ազգանունը, հեռագրի ստորին մասում գծից ներքև գրվում է Կոմիտեի հասցեն:

69. Հեռագրերը գրանցվում են Կոմիտեի Քարտուղարությունում, դրանց ելից համարները դրվում են ելից փաստաթղթի համարակալման` սույն կարգով սահմանված կարգով:

70. Հրատապ տեղեկատվություն հաղորդելու համար, մի շարք դեպքերում, ՀՀ սահմաններում կարող են օգտագործվել հեռախոսագրերը: Դրանք պետք է կազմված լինեն պարզ և համառոտ տեքստով:

71. Հեռախոսագրերը ստորագրվում են Կոմիտեի Նախագահի, նրա տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կողմից: Հրատապ լուծում պահանջող խնդիրներ առաջանալու դեպքերում հեռախոսագրերը կարող են ստորագրվել նաև Ստորաբաժանման ղեկավարների կողմից:

72. Հեռախոսագրերի վրա դրվում է ելքի համար, նշվում են հաղորդող և ընդունող անձանց ազգանունները, հեռախոսների համարները, ինչպես նաև հաղորդման-ընդունման ամսաթիվն ու ժամը:

73. Հեռախոսագրերի հաղորդումը և ընդունումը կազմակերպում են Աշխատակազմի Ստորաբաժանումների ղեկավարները:

74. Թղթակցությունը Քարտուղարության կողմից հասցեատերերին ուղարկվում է փոստով կամ սուրհանդակային ծառայության միջոցով: Հասցեատիրոջ կամ նրա լիազորված անձի ներկայանալու դեպքում (անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ) ելից փաստաթուղթը հանձնվում է առձեռն, որը համապատասխան նշագրում է կատարում ելից փաստաթղթերի գրանցամատյանում:

75. Ելից փաստաթուղթը Քարտուղարության կողմից կարող է հանձնվել նաև փաստաթուղթը պատրաստած ստորաբաժանման ներկայացուցչին, որը համապատասխան նշագրում է կատարում ելից փաստաթղթերի գրանցամատյանում:

76. Առաքվող թղթակցությունը սահմանված կարգով պահվում է Քարտուղարությունում:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔԸ

 

77. Քաղաքացիներից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները ստացման օրը սահմանված կարգով գրանցվում են Քարտուղարությունում:

78. Քաղաքացիների` Կոմիտեի ղեկավարության կողմից անհատական ընդունելության ժամանակ գրավոր ներկայացրած կամ արձանագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են սահմանված կարգով:

79. Քաղաքացու գրավոր դիմումը, բողոքն ու առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների` առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

80. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է առաջին ազգանունը և նշվում է «կոլ.» բառը:

81. Անհրաժեշտության դեպքում իրականացվում է վարչական վարույթ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

82. Քաղաքացիներից ստացված առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին:

83. Քաղաքացիներից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկվում և պատասխանվում են 15-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջողները` 1 ամսվա ընթացքում: Նշված ժամկետները չեն տարածվում այն փաստաթղթերի վրա, որոնք ստացվել են ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմերից և որոնցում նշված է կատարման կոնկրետ ժամկետ:

 

VII. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

84. Կոմիտեում ստացված բոլոր փաստաթղթերի, Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների և քաղաքացիների դիմումների հետ կապված ժամկետների նկատմամբ սահմանվում է հսկողություն, որն իրականացվում է Քարտուղարության կողմից, իսկ կատարման հսկողությունը` Աշխատակազմի ղեկավարի կողմից: Յուրաքանչյուր երկուշաբթի Քարտուղարության կողմից Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալին, Ստորաբաժանման ղեկավարներին, համակարգի կազմակերպություններին տրամադրվում է նախորդ ուրբաթ օրվա դրությամբ ինչպես չկատարված, այնպես էլ կատարվելիք հանձնարարականների ցանկը: Յուրաքանչյուր Ստորաբաժանումում, կազմակերպությունում հանձնարարականի վերահսկողությունը իրականացնում է տվյալ Ստորաբաժանման, կազմակերպության ղեկավարը:

85. Հանձնարարականը համարվում է կատարված` առաջադրված հարցերի լուծումից և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին պատշաճ ձևով պատասխանելուց հետո:

86. Միջանկյալ պատասխանը, ինչպես նաև հանձնարարականի կատարման համար անհրաժեշտ հարցումը հիմք չի հանդիսանում փաստաթուղթը կատարված համարելու համար:

87. Քարտուղարությունը փաստաթուղթը հսկողությունից հանում է այն դեպքում, երբ այն կատարվել է համապատասխան ելից գրությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ փաստաթղթի վրա Ստորաբաժանման ղեկավարի կողմից գրված համապատասխան հիմնավորման վրա առկա է Կոմիտեի նախագահի կամ նրա համապատասխան տեղակալի, Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրությունը:

88. Աշխատակազմում փաստաթղթերի կատարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

88.1 Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի, այդ թվում` լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծերի (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) քննարկման համար սահմանվում է 5-օրյա ժամկետ:

88.2 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված հանձնարարականների կատարման համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն)` սահմանվում է 15-օրյա ժամկետ:

88.3 Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) սահմանվում է.

ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար` մինչև 10 օր,

բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար` մինչև 30 օր:

89. Եթե հանձնարարականի կատարման ընթացքում պարզվում է, որ նշված ժամկետում հանձնարարականի կատարումը հնարավոր չէ, ապա հանձնարարական ստացած պաշտոնատար անձը պարտավոր է ժամկետի երկարաձգման վերաբերյալ ներկայացնել առաջարկություն կատարման ժամկետի ավարտից առնվազն 2 օր առաջ:

 

VIII. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

90. Կոմիտեում էլեկտրոնային փոստի սպասարկումը իրականացնում է Աշխատակազմի արտաքին կապերի բաժինը:

91. Էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը ստացվում են Աշխատակազմի արտաքին կապերի բաժնի կողմից և ներկայացվում Քարտուղարություն:

92. Օտար լեզվով ստացված փաստաթղթին կցվում է հայերեն թարգմանությունը: Քարտուղարություն ներկայացվող բոլոր փաստաթղթերի թարգմանությունները նշագրվում են արտաքին կապերի բաժնի պետի կողմից:

 

IX. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔ ԷՋԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

93. Կոմիտեի ինտերնետային կայք էջի սպասարկումը իրականացվում է Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից:

94. Կոմիտեի բոլոր պաշտոնատար անձինք և ստորաբաժանումները պարտավոր են իրենց կողմից պատրաստված և Կոմիտեի նախագահի կողմից ստորագրված ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների նախագծերը, ինչպես նաև այլ փաստաթղթերը` պատասխանատու անձանց համապատասխան նշագրերով և էլեկտրոնային կրիչներով, ինտերնետային կայք էջում ներդնելու համար տրամադրել (փաստաթղթերի ստորագրման օրը) Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությանը:

 

X. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

95. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

96. Փաստաթղթերն Աշխատակազմի Արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում:

97. Աշխատակազմի արխիվի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համալրող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջների համապատասխան:

98. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (2 օրինակ):

99. Աշխատակազմի համապատասխան մասնագետները (որոնց պաշտոնի անձնագրում, աշխատանքային պայմանագրում արխիվացման աշխատանքների գործառույթը ներառված է) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

100. Արխիվից փաստաթղթերը տրամադրվում են օգտագործման միայն համապատասխան մատյանում գրանցելով:

101. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

 

XI. ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐԸ

 

102. Կոմիտեի ղեկավարության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվում են հետևյալ պայմանանիշերը.

. կոմիտեի նախագահ -01

. կոմիտեի նախագահի տեղակալ - 02

. կոմիտեի աշխատակազմի ղեկավար - 03

. կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - 04

. կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչություն - 05

. կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն -06

. կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչություն - 07

. կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչություն - 08

. կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն - 09

. կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժին -10

. կոմիտեի նախագահի խորհրդական, օգնական, մամլո քարտուղար, ռեֆերենտ-քարտուղար -11

. կոմիտեի աշխատակազմի գլխավոր աուդիտոր -12

. այլ - 13

 

XII. ՏԱՐԲԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՆԻՇԵՐ

 

103. Տարբեր մարմիններից ստացված և այդ մարմիններ ուղարկվող փաստաթղթերին տրվում են հետևյալ պայմանանիշերը.

. ՀՀ Նախագահի աշխատակազմ - 01

. ՀՀ Ազգային ժողով - 02

. ՀՀ կառավարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն - 03

. ՀՀ դատախազություն, ՀՀ դատարաններ - 04

. ՀՀ նախարարություններ - 05

. ՀՀ գերատեսչություններ - 06

. ՀՀ մարզեր, համայնքներ - 07

. միջազգային կազմակերպություններ - 08

. համակարգում ընդգրկված կազմակերպություններ -09

. այլ -10:

 

Հավելված 1

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի

գործավարության կարգի

 

ՄԱՏՅԱՆ

մտից փաստաթղթերի

 

.______________________________________________________________________.

|Մտից |Փաստա- |Որտեղից|Համառոտ|ՈՒմ է  |ՈՒմ է|Մակա- |Կատար-|Հիմք  |Նշում|

|հ/հ  |թղթի   |է      |բովան- |հասցեա-|մակա-|գրու- |ման   |հանդի-|կատար|

|ամսա-|համարը,|ստացվել|դակու- |գրված  |գրված|թյունը|ժամ-  |սացող |ման  |

|թիվը |ամսա-  |       |թյունը |       |     |      |կետը  |գրու- |մասին|

|     |թիվը   |       |       |       |     |      |      |թյան  |     |

|     |       |       |       |       |     |      |      |համարը|     |

|_____|_______|_______|_______|_______|_____|______|______|______|_____|

|  1  |   2   |   3   |   4   |   5   |  6  |   7  |  8   |   9  | 10  |

.______________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի

գործավարության կարգի

 

ՄԱՏՅԱՆ

ելից փաստաթղթերի

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ելից համարը,|ՈՒմ է      |Համառոտ     |Կապված   |Ռեեստրի|Կատարողի |

|   |ամսաթիվը    |հասցեագրված|բովանդակու- |փաստաթղթի|համարը |ազգանունը|

|   |            |           |թյունը      |համարը   |       |         |

|___|____________|___________|____________|_________|_______|_________|

| 1 |      2     |      3    |      4     |    5    |   6   |    7    |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի

գործավարության կարգի

 

ՄԱՏՅԱՆ

մտից-ելից փաստաթղթերի

 

._____________________________________________________________________.

|Հ/հ,|Մտից   |Որտեղից|Համառոտ|Ով է|Ինչ է|Կա- |Հիմք  |ՈՒմ է|Ստորա|Նշում|

|ամսա|համարը,|է      |բովան- |հանձ|մակա-|տար-|հանդի-|մակա-|գրու-|կատար|

|թիվը|ամսա-  |ստացվել|դակու- |նարա|գրվել|ման |սացող |գրվել|թյու-|ման  |

|    |թիվը   |       |թյունը |րել |     |ժամ-|գրու- |     |նը   |մասին|

|    |       |       |       |    |     |կետը|թյան  |     |     |     |

|    |       |       |       |    |     |    |համարը|     |     |     |

|____|_______|_______|_______|____|_____|____|______|_____|_____|_____|

| 1  |  2    |   3   |  4    |  5 |  6  | 8  |  9   | 10  |  11 |  12 |

._____________________________________________________________________.

 

Հավելված 4

ՀՀ տարածքային կառավարման

նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի

գործավարության կարգի

 

Առաքման թերթիկ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական

կոմիտեի հրամանների և արձանագրությունների

 

    N _____                               «__-»»_____________ ---» 200 թ.

 

._________________________________________________________.

|                     Անվանումը                    |Քանակը|

|__________________________________________________|______|

|       Կոմիտեի ղեկավարություն և  աշխատակազմ       |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահ                                   |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահի տեղակալ                          |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահի տեղակալ                          |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահի տեղակալ                          |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի ղեկավար                       |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ              |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի ոռոգման և  կոլեկտորադրենաժային|      |

|համակարգերի վարչություն                           |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և  ջրահեռացման|      |

|համակարգերի վարչություն                           |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական          |      |

|վարչություն                                       |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչություն      |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն              |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժին          |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի աշխատակազմի գլխավոր աուդիտոր              |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահի խորհրդական                       |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահի օգնական                          |      |

|__________________________________________________|______|

|Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար                |      |

|__________________________________________________|______|

|                 Համակարգի կազմակերպություններ    |      |

|__________________________________________________|______|

|«Ջրային տնտեսության զարգացման և  բարեփոխումների   |      |

|ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ                |      |

|__________________________________________________|______|

|«Երևանջուր»  ՓԲԸ                                  |      |

|__________________________________________________|______|

|«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ                            |      |

|__________________________________________________|______|

|«Ջրմուղկոյուղի» ՓԲԸ                               |      |

|__________________________________________________|______|

|«Մելիորացիա» ՓԲԸ                                  |      |

|__________________________________________________|______|

|«Նոր-Ակունք» ՓԲԸ                                  |      |

|__________________________________________________|______|

|«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ                          |      |

|__________________________________________________|______|

|«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ                         |      |

|__________________________________________________|______|

|«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ                         |      |

|__________________________________________________|______|

|«Սևան-Հրազդանյան-ջրառ»  ՓԲԸ                       |      |

|__________________________________________________|______|

|«Դեբեդ-Աղստև-ջրառ»  ՓԲԸ                           |      |

|__________________________________________________|______|

|Ջրային համակարգերի օգտագործման և  պահպանության    |      |

|տեխնիկական հանձնաժողով                            |      |

|__________________________________________________|______|

|Այլ                                               |      |

._________________________________________________________.

 

Պատասխանատու ստորաբաժանման

    ղեկավար`                    _______________ _______________------

                                 ստորագրություն    անուն, ազգանուն

 

 

pin
Ջրային տնտեսության կոմիտե
28.10.2009
N 173-Ն
Հրաման