Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

121.0173.121109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        11            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109390

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ                 ՀԱՅԱՍՏԱՆԻ              ՀԱՅԱՍՏԱՆԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ       ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

                                  ԶՈՐՔԵՐ

 

   29 հոկտեմբերի 2009 թ. 22 սեպտեմբերի 2009 թ.    26 հոկտեմբերի 2009 թ.

          N 35-Ն               N 91-Ն                   N 6-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ապաստանի խնդրանքի գրանցամատյանները վարում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղակայված ստորաբաժանումները.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինները:

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

նախարարի,

ՀՀ կառավարությանն առընթեր

ազգային անվտանգության

ծառայության սահմանապահ զորքերի

հրամանատարի և

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

29.10.09 թ. N 35-Ն,

22.09.09 թ. N 91-Ն,

26.10.09 թ. N 6-Ն համատեղ

հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

 

._________________________________________________________________________.

|N|Ապաս|Ազ-|Քաղա-|Ծննդյան|Ապաս-  |Ծագման|Ապաս- |Հարցա- |Ապաս- |Ապաս-|Այլ  |

| |տան |գակ|քա-  |օրը,   |տանի   |երկրից|տանի  |զրույցի|տանի  |տան  |նշում|

| |հայ-|ցա-|ցիութ|ամիսը, |խնդրանք|դեպի  |խնդրան|ժամը,  |խնդրան|հայ- |ներ  |

| |ցողի|կան|յունը|տարե-  |ներկա- |Հայաս-|քը    |օրը,   |քի    |ցողին|     |

| |և   |կա-|     |թիվը,  |յացնե- |տան   |գրանցո|ամիսը, |մասին |և    |     |

| |նրա |պը |     |վայրը  |լու    |ուղևո |ղի    |տարե-  |ՀՀ    |նրա  |     |

| |ընտա|   |     |և      |ժամը,  |րու-  |անու- |թիվը,  |տարած-|ընտա-|     |

| |նիքի|   |     |անձնա- |օրը,   |թյան  |նը,   |հարցա- |քային |նիքի |     |

| |ան- |   |     |գրային |ամիսը, |համա- |հայրա-|զրույցն|կառա- |անդամ|     |

| |դամ-|   |     |տվյալ- |տարե-  |ռոտ   |նունը,|անցկաց-|վարման|ներին|     |

| |ների|   |     |ները   |թիվը   |նկարա-|ազգա- |նողի   |նախա- |ՀՀ   |     |

| |անու|   |     |       |և      |գրու- |նունը,|անունը,|րարու-|տարած|     |

| |նը, |   |     |       |վայրը  |թյունը|պաշտո-|հայրա- |թյանը |քային|     |

| |հայ-|   |     |       |       |      |նը և  |նունը, |տեղե- |կառա-|     |

| |րա- |   |     |       |       |      |ստորա-|ազգա-  |կացնե-|վար- |     |

| |նու-|   |     |       |       |      |գրու- |նունը, |լու   |ման  |     |

| |նը, |   |     |       |       |      |թյունը|պաշտոնը|ժամը, |նախա-|     |

| |ազգա|   |     |       |       |      |      |և  ստո-|օրը,  |րարու|     |

| |նու-|   |     |       |       |      |      |րագրու-|ամիսը,|թյուն|     |

| |նը  |   |     |       |       |      |      |թյունը |տարե- |տեղա-|     |

| |    |   |     |       |       |      |      |       |թիվը, |փոխ- |     |

| |    |   |     |       |       |      |      |       |տեղե- |ման  |     |

| |    |   |     |       |       |      |      |       |կութ- |ժամը,|     |

| |    |   |     |       |       |      |      |       |յունը |օրը, |     |

| |    |   |     |       |       |      |      |       |հաղոր-|ամիսը|     |

| |    |   |     |       |       |      |      |       |դող   |և    |     |

| |    |   |     |       |       |      |      |       |պաշտո-|տարե-|     |

| |    |   |     |       |       |      |      |       |նատար |թիվը,|     |

| |    |   |     |       |       |      |      |       |անձի  |տեղա-|     |

| |    |   |     |       |       |      |      |       |անու- |փոխող|     |

| |    |   |     |       |       |      |      |       |նը,   |մարմը|     |

| |    |   |     |       |       |      |      |       |հայրա-|նի   |     |

| |    |   |     |       |       |      |      |       |նունը,|անվա-|     |

| |    |   |     |       |       |      |      |       |ազգա- |նումը|     |

| |    |   |     |       |       |      |      |       |նունը,|     |     |

| |    |   |     |       |       |      |      |       |պաշտո-|     |     |

| |    |   |     |       |       |      |      |       |նը և  |     |     |

| |    |   |     |       |       |      |      |       |ստորա-|     |     |

| |    |   |     |       |       |      |      |       |գրու- |     |     |

| |    |   |     |       |       |      |      |       |թյունը|     |     |

|_|____|___|_____|_______|_______|______|______|_______|______|_____|_____|

|1| 2  | 3 |  4  |   5   |   6   |  7   |   8  |   9   |  10  |  11 |  12 |

._________________________________________________________________________.

 

1. Գրանցամատյանի էջերը համարակալվում են ըստ հերթականության:

2. Գրանցամատյանը կարվում և կնքվում է գրանցամատյանը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Հայաստանի Հանրապետության սահմանակետում տեղակայված ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կնիքով:

3. 1-ին սյունակում արաբական թվերով գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի ընտանիքի հերթական համարը:

4. 2-րդ սյունակում գրառվում է ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, հայրանունը, ազգանունը` նրանց անձնագրերում նշված տառերով: Եթե հայրանունը նշված չէ, ապա հայրանվան փոխարեն դրվում է գծիկ:

5. Անձնագրի բացակայության դեպքում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների մոտ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված անունը, հայրանունը, ազգանունը:

6. Անձը հաստատող որևէ փաստաթղթի բացակայության դեպքում ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների անունը, հայրանունը, ազգանունը գրառվում է նրանց բանավոր հայտարարության հիման վրա:

7. 3-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացրած անձանց միջև ազգակցական կապը, օրինակ` ամուսինը, կինը, դուստրը և այլն:

8. 4-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների քաղաքացիության պատկանելության պետությունը: Եթե անձը չունի որևէ պետության քաղաքացիություն, ապա գրառվում է «Չունի» բառը:

9. 5-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և անձնագրային տվյալները: Անձնագրի բացակայության դեպքում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնողի և նրա ընտանիքի անդամների մոտ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը:

10. Անձը հաստատող որևէ փաստաթղթի բացակայության դեպքում ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը գրառվում է նրանց բանավոր հայտարարության հիման վրա:

11. 6-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացնելու ժամը, օրը, ամիսը, տարեթիվը և վայրը (օրինակ` Մեղրիի սահմանային անցման կետ, Բավրայի սահմանային անցման կետ և այլն):

12. 7-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանք ներկայացրած անձի ծագման երկրից դեպի Հայաստան ուղևորության համառոտ նկարագրությունը (օրինակ` Հալեպ (Սիրիա) - Մոսկվա (Ռուսաստան) - Երևան (Հայաստան): Եթե ընտանիքի անդամները Հայաստան են ժամանել տարբեր ուղղություններով, ապա գրառվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի կողմից ծագման երկրից դեպի Հայաստան ուղևորության մասին:

13. 8-րդ սյունակում գրառվում է ապաստանի խնդրանքը գրանցող պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

14. 9-րդ սյունակում գրառվում է, թե երբ է ապաստանի խնդրանք ներկայացնողի հետ անցկացվել հարցազրույց` նշելով հարցազրույցն անցկացնող պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը: Հարցազրույցն անցկացնող պաշտոնատար անձը ստորագրում է տվյալ սյունակի վերջում:

15. 10-րդ սյունակում գրառում կատարելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ապաստանի խնդրանքի մասին տեղեկությունը անմիջապես գրանցումից հետո հայտնվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալությանը` ք. Երևան, Հր. Քոչարի 4 հասցեով, հեռախոս 22-58-65, 22-56-45:

16. 11-րդ սյունակում գրանցվում է ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալություն տեղափոխման մասին` նշելով տեղափոխող մարմնի անվանումը (օրինակ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալություն, ՀՀ սահմանապահ զորքեր, ՀՀ ոստիկանության բաժին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակ, Հայկական կարմիր խաչ ընկերություն և այլն):

17. 12-րդ սյունակում անհրաժեշտության դեպքում գրանցվում են այլ տեղեկություններ:

 

 

pin
Ազգային անվտանգության ծառա
Հրաման