041.1026.101209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1026-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կառավարությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզէՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ա. Ավետիսյանինը, Վ. Արամյանինը, Մ. Թումասյանինը, Ի. Իսայանինը, Հ. Թաշչյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Առաքելյանինը, Ռ. Եգանյանինը, Ա. Շահինյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Թ. Կասյանի, Տ. Բաբայանի, Լ. Եղիազարյանի, Տ. Մեհրաբյանի, Ե. Դավիդյանի և Լ. Ասլանյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2009 թվականի դեկտեմբերի 11-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղիներով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1026-Ա որոշման
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ի. Իսայան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ (մեկնում է դեկտեմբերի 11-12-ը)
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Առաքելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Վ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար
(մեկնում է նախօրոք)
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Ալեքսանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ռ. Եգանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար
մասնագետ
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
Թ. Կասյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի լրագրող
Տ. Բաբայան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի օպերատոր
Լ. Եղիազարյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող
Տ. Մեհրաբյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի ֆոտոթղթակից
Ե. Դավիդյան - «Առկա» լրատվական գործակալության լրագրող
(համաձայնությամբ)
Լ. Ասլանյան - «Հայինֆո» լրատվական գործակալության լրագրող
(համաձայնությամբ)