Սեղմել Esc փակելու համար:
«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ...

 

 

040.1277.161109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1277-Ն

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(2-րդ մաս)

 

VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՍԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

183. Ոսկու կորզման ֆաբրիկաների (շլիխահարստացուցիչ ֆաբրիկա, շլիխահարստացուցիչ սարքավորումներ) շահագործման ժամանակ արգելվում է կիրառել ամալգամացման գործընթացը (պրոցես): Օգտակար հանածոների մշակված ծննդավայրերից զուգահեռաբար արդյունահանված սնդիկը պետք է հավաքվի և հետագայում իրացվի:

184. Եթե ոսկու կորզման ֆաբրիկաներում նախկինում իրականացվել են ամալգամացման գործընթացներ, այդ ֆաբրիկաների լիկվիդացման ժամանակ անհրաժեշտ է օգտահանել սնդիկը և ոսկու ամալգամը, կատարել հատակի, դրենաժային ջրատար առուների, հորահատակների և գրունտի վերևի շերտի մաքրում:

185. Ոսկու կորզման այն ֆաբրիկաները, որտեղ օգտագործվում են բարձր թունավորությամբ ռեագենտներ (ցիանիդներ և այլն), արտադրամասերի և բաժանմունքների հատակը, պատերը, շինարարական կոնստրուկցիաները և տանիքը պետք է լինեն ամուր, հարթ, ունենան հեշտ լվացվող, լուծույթները չներծծվող ծածկույթ: Միջհարկային ոչ հոծ ծածկույթների ազատ ծայրերը, բացի բազրիքներից, պետք է սարքավորվեն նաև 20 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ` խոնավություն չընդունող արգելափակոցներով:

186. Ոսկու կորզման ֆաբրիկաների հատակները (այդ թվում` տարողությունների և սարքավորումների տակ) պետք է ունենան թեքություն դեպի դրենաժային ջրատարները և հորահատակները: Հարթակներում և միջհարկային ծածկույթներում տեղակայված սարքավորումների տակ պարտադիր է ունենալ դրենաժային համակարգ` հոսքով դեպի ներքևում տեղաբաշխված հիմնահորերը կամ տարողությունները: Հատակների դրենաժային համակարգերը, բաղկացած պոմպերով ջրատարներից և հորանատակից, պետք է ապահովեն բոլոր հոսքերի հավաքումը և դրանց հետմղումը տեխնոլոգիական գործընթացներին:

187. Արգելվում է մեկ շինության մեջ համատեղել ցիանավորումը թթու միջավայրում ընթացող գործընթացների հետ: Բացառություններ թույլատրվում են, եթե երկու գործընթացները կազմում են միասնական տեխնոլոգիական շղթա: Այդպիսի դեպքերում պետք է ձեռնարկվեն զգուշավոր միջոցներ (բոլոր ապարատների աշխատանքը վակուումի տակ, աշխատանքային տեղերում օդի բաղադրության անընդհատ հսկողություն և այլն):

188. Ֆաբրիկայի այն բաժանմունքները, որտեղ տեխնոլոգիական գործընթացն ընթանում է թթու միջավայրում, պետք է մյուս մասերից առանձնացվեն դրենաժային համակարգով, թթու դրենաժային ջրերը դուրս մղելուց առաջ պետք է չեզոքացվեն: Այդ բաժանմունքների հատակը, պատերը, շինարարական կոնստրուկցիաները և սարքավորումները պետք է ունենան թթվադիմացկուն ծածկույթ:

189. Անհրաժեշտ է նախատեսել օդի տեղային արտածծում`

1) ֆաբրիկայի մանրացման բաժանմունքում` աղացների բարձման և բեռնաթափման բկանցքերից, որտեղ աղումը կատարվում է ցիանավորված միջավայրում.

2) կոնցենտրատի չորացման բաժանմունքում` չորացման վառարանների բարձման և բեռնաթափման բացվածքներից.

3) ցինկային նստվածքների չորացման բաժանմունքում` չորացման պահարանների (վառարանների) բեռնաթափման դիտանցքերից.

4) ռեագենտների բաժանմունքում` թունավոր ռեագենտների տարաների բացման և դատարկման խցերից, ռեագենտների սնուցիչներից, պղտորաններից և կուտակիչ չաներից.

5) արտադրահոսքերի վնասազերծման բաժանմունքում` վնասազերծման ապարատներից.

6) կլանման բաժանմունքում` դարսաշերտերից և քարամաղերից խեժի առանձնացման համար.

7) վերականգնման (ռեգեներացման) բաժանմունքում` վերականգնման աշտարակներից և ռեագենտների տարողություններից.

8) էլեկտրոլիզի բաժանմունքում` էլեկտրոլիզատորներից և գրաֆիտացված գործվածքի (վատինի) այրման համար վառարաններից:

190. Ապարատների օդափոխման համակարգը, որտեղ հնարավոր է բարձր կոնցենտրացիայով պայթյունավտանգ և հրդեհավտանգ նյութերի (ջրածնի, ծծմբածխածնի, ցիանական ջրածնի և այլն) անջատում, պետք է պատրաստվի պայթյունավտանգ կատարմամբ:

191. Սպասարկող անձնակազմի անմիջական շփումը ցիանական լուծույթների (խյուսերի) հետ բացառելու և աշխատանքային գոտում թունավոր անջատումներն իջեցնելու համար ցիանավորման բաժանմունքի սարքավորումները և տարողությունները պետք է առավելագույն չափով խցանվեն կամ սարքավորվեն տեղական արտածծման պատսպարանով:

192. Տեխնոլոգիական գործընթացի նկատմամբ հսկողությունը և սարքավորումների կառավարումը պետք է ամբողջովին իրականացվեն ավտոմատ կարգով:

193. Ցիանավորման գործընթացի սարքավորումների տարողությունները պետք է հանդերձվեն ավտոմատ սարքերով, որոնք լուծույթների (խյուսի) պատահական արտահոսքի դեպքում կտան նախազգուշացում:

194. Ցիանական լուծույթների (խյուսերի) կամ դրանց գոլորշիների հետ շփվող սարքավորումների հանգույցները, խողովակագծերը, արմատուրները և այլ սարքեր պետք է պատրաստվեն ցիանակայուն նյութերից, էլեկտրահաղորդման լարերը և գունավոր մետաղներից պատրաստված հանգույցները պետք է չեզոքացվեն ցիանիդների հետ շփումներից:

195. Չպատսպարված և օդի չարտածծվող սարքավորումներում ու տարողություններում գտնվող ցիանական լուծույթների կոնցենտրացիան պետք է մշտական պահվի ոչ պակաս 0,01-0,025% մակարդակի վրա:

196. Ցիանավորման և ցիանական լուծույթների նախապատրաստման բաժանմունքներում օդաքաշ օդափոխությունից հեռացվող օդը պետք է բարձրացվի շինության վերին գոտի, իսկ ներհոսման օդափոխման համակարգերից օդը պետք է մղվի աշխատանքային գոտիներ` ֆիքսված աշխատանքային տեղերով և անցարաններով: Ֆիլտրացման պատյանները (պաստառները) մինչև պարզիչ և նստեցուցիչ սարքերի ֆիլտրներից հանելը, պետք է լվացվեն ջրով` մինչև ցիանիդների լրիվ հեռացումը:

197. Թթուներով ֆիլտրացման պատյանների (պաստառների) լվացումը թույլատրվում է միայն մեկուսացված շինություններում` սարքավորված ընդհանուր փոխանակման օդափոխիչներով:

198. Ֆիլտրացման գործվածքի (վատինի) վերականգնման համար կատարվող բոլոր աշխատանքները (թթվային մշակում, լվացում, չորացում) պետք է առավելագույն չափով մեքենայացվեն:

199. Ցինկային նստվածքների չորացման, մանրացման, նմուշառման և փաթեթավորման համար շինությունները պետք է մեկուսացվեն ցիանավորման և ընդհանուր փոխանակման օդափոխման սարքավորումների բաժանմունքներից:

200. Ցինկային նստվածքների չորացումը պետք է կատարվի խցանված չորացման պահարաններում (վառարաններում)` վակուումի տակ: Արգելվում է ցինկային նստվածքների չորացումը բաց սալօջախներով:

201. Չորացված ցինկային նստվածքներով բովարանն անհրաժեշտ է սառեցնել խցանված պահարաններում` վակուումի տակ:

202. Ցիան պարունակող արտադրական ջրահոսքերի վնասազերծման համար շինությունները պետք է ֆաբրիկայի մյուս շինություններից և սարքավորումներից մեկուսացվեն հեռակառավարմամբ գործող ընդհանուր փոխանակման և վթարային օդափոխությամբ:

203. Ցիան պարունակող արտադրական ջրահոսքերի վնասազերծումը քլորաարտադրանքների և այլ ռեագենտների կիրառմամբ թույլատրվում է միայն ամուր փակված սարքավորման մեջ` հանդերձված հեռակառավարմամբ օդաարտածծիչ և հսկողության սարքերով:

204. Արգելվում է թունավոր նյութերից չվնասազերծված արտահագուստը դուրս հանել ֆաբրիկայի տարածքից և արտահագուստով դուրս գալ դրա սահմաններից: Արտահագուստը պետք է մաքրել և վերանորոգել կենտրոնացված կարգով` նախնական վնասազերծումից հետո:

205. Աշխատանքը ցիանական լուծույթների (խյուսի) հետ թույլատրվում է միայն ռետինե ձեռնոցներով, գոգնոցներով, երկարաճիտ կոշիկներով: Ցիանական լուծույթների հետ կատարվող աշխատանքների աշխատատեղերը պետք է սարքավորվեն տեղական արտածծիչ օդափոխմամբ:

206. Շտապ օգնություն կազմակերպելու նպատակով ցիանավորման բաժանմունքի ամբողջ սահմանագծով պետք է ստեղծվեն պրոֆիլակտիկ կետեր, որոնք բոլոր աշխատանքային հարթակներում պետք է տեղաբաշխվեն այնպիսի հաշվարկով, որպեսզի դրանց միջև հեռավորությունը` ցանկացած ցիանապարունակ սարքավորումներից, չգերազանցի 25 մ: Պրոֆիլակտիկ կետերի մուտքերը պետք է լինեն լավ լուսավորված, մատչելի, չծանրաբեռնված սարքավորումներով ու այլ առարկաներով: Պրոֆիլակտիկ կետերը պետք է մշտապես ապահովված լինեն սառը և տաք ջրով, դեղարկղով, հակաթունային դեղերով, վիրակապման միջոցներով և հակաթույների ընդունման կարգի մասին հրամանագրով:

207. Աշխատանքային շինություններում բարձր թունավորությամբ նյութերի ներթափանցումը կանխելու համար պետք է կատարվի բաժանմունքի սարքավորումների լրիվ հերմետիկացում, իսկ թունավոր գազերի արտածծումը կատարվի անմիջապես պատսպարանի տակից: Վերականգնման և սպասարկման գործընթացների նկատմամբ հսկողությունը և կառավարումը պետք է լինի ավտոմատացված:

208. Կլանվածքազատման, ապակլանվածքազատման, վերականգնման, ռեագենտների պահման և նախապատրաստման շինությունները պետք է սարքավորվեն օդի միջավայրի հսկողության ավտոմատ սարքերով` բլոկավորված ազդարարման համակարգի (ձայնային, լուսային) հետ, որոնք աշխատանքային տեղերում շոգու մեջ կապտաթթվի պարունակությունը սահմանային թույլատրելի չափաքանակների բարձրացման դեպքում` կտան ազդարարում:

209. Կլանվածքազատման, վերանորոգման և էլեկտրոլիզի շինություններում աշխատելը թույլատրվում է միայն անընդհատ աշխատող ընդհանուր փոխանակման օդափոխության դեպքում: Օդափոխության համակարգի խափանման դեպքում մարդիկ պետք է անմիջապես տեղահանվեն շինությունից:

210. Աշտարակներով խեժի փոխադրման դեպքում աշտարակների դիտարկման պատուհանները և կափարիչները պետք է ամուր փակվեն:

211. Աշտարակներում այլ խառնուրդով խեժերի փոխադրման գործընթացում (հիմնայինից թթվային և հակառակը) լուծույթներն ամբողջությամբ պետք է առանձնացվեն: Լուծույթների փոխադրումը խեժերի հետ միասին արգելվում է:

212. Աշտարակներից խեժի և լուծույթների նմուշառումը թույլատրվում է կատարել միայն կափարիչներով մտոցներից կամ աշտարակի կողքի դռնակից: Նմուշառման նպատակով աշտարակի կափարիչը բացելն արգելվում է:

213. Ցիանավորման գործընթացում կլանվածքազատման և վերականգնման թթու լուծույթների հետ վերադարձնելը թույլատրվում է միայն դրանց ալկալիով (կիր, կծու նատրիում) չեզոքացման դեպքում:

214. Ապրանքային ռեագենտների էլեկտրոլիզի շինությունները պետք է սարքավորվեն ընդհանուր փոխանակման և վթարային օդափոխությամբ, ունենան սարքերի լրակազմ համակարգ` օդում թթուների գոլորշու և ջրածնի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի չափաքանակներից բարձրանալու դեպքում ահազանգման համար:

215. Էլեկտրոլիզատորներում կաթոդային բլոկների փոխման ժամանակ աշխատողները պետք է հագնեն ռետինե արտահագուստ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ձեռնոցներ, օգտագործեն պաշտպանիչ ակնոցներ:

216. Փոխակրիչագազազտիչային լվացման սարքերով աշխատելու դեպքում կապն սպասարկող անձնակազմի (օպերատորի, օդափոխման կայանի մեքենավարի) միջև պետք է լինի երկկողմանի:

217. Լվացման (մաքրման) սարքի ժապավենից գլաքարերի վարնետման համար պետք է կառուցվեն հատուկ վաքեր: Գլաքարերի պահեստավորման տեղերը պետք է ցանկապատվեն:

218. Բունկերներից կախվածքների հեռացումը թույլատրվում է կատարել ջրի ճնշման շիթով կամ հատուկ հարմարանքով: Բունկերներից գլաքարերի հեռացումը թույլատրվում է կատարել ամբարձիչ կռունկի կամ հատուկ սարքի օգնությամբ` սնուցիչները և փոխակրիչը կանգնեցնելուց հետո:

219. Ձմեռային պայմաններում աշխատելու համար նախատեսված արտադրական սարքերի տաքացման համար պետք է մշակվեն միջոցառումներ` սպասարկող անձնակազմի անվտանգության և սարքավորման հուսալի աշխատանքի ապահովման համար:

 

VIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՌԵԱԳԵՆՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՌԵԱԳԵՆՏԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

220. Ռեագենտներ օգտագործող բոլոր կազմակերպությունները պետք է ունենան դրանց պահման վտանգավորության դասային համապատասխան ռեագենտային ռեժիմի կիրառման մասին հրահանգ` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:

221. Ռեագենտների հետ կատարվող աշխատանքների ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ` դրանց հնարավոր ցրցատումը, փոշիացումը, գետնին, հատակին ու սարքավորումների վրա թափվելը կանխարգելելու համար: Հատակին կամ սարքավորման վրա թափված ռեագենտները պետք է հավաքվեն, ջրով լվացվեն և վնասազերծվեն:

222. Ռեագենտային բաժանմունքում պետք է տեղադրվի վթարային ցնցուղ և լվացարան, մաշկի վրայից քիմիկատների արագ հեռացման համար, ինչպես նաև խմելու ջրի ցայտաղբյուր` աչքերի լվանալու համար:

223. Կողմնակի անձանց արգելվում է մուտք գործել այն շինությունները, որոնցում պահվում են ռեագենտներ, կամ դրանց հետ կատարվում են աշխատանքներ:

224. Օդափոխման համակարգերի և ռեագենտախողովակների հիմնական նորոգման, զննման, մաքրման, վնասազերծման աշխատանքներում ընդգրկված անձինք նախապես պետք է այդ աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի կողմից հրահանգավորվեն, ստանան կարգադրագիր-թույլտվություն` կատարվող աշխատանքների ծավալի և անվտանգության միջոցառումների նշմամբ:

225. Արգելվում է մաքրման համար օգտագործվող նյութերը, լաթակտորները ցրել, թափել կան թողնել չաներում կամ սարքավորումներում: Դրանք պետք է հավաքվեն առանձին մետաղե արկղերի մեջ, անհրաժեշտության դեպքում ոչնչացվեն կամ չեզոքացվեն:

226. Ռեագենտների պահման շինությունում գտնվելու ընթացքում աշխատողներին արգելվում է ծխել, շինությունում պահել անձնական վերնազգեստը, ընդունել սնունդ:

227. Լուծույթների պահումը, նախապատրաստումը, ռեագենտների փոխադրումը և օգտագործումը պետք է իրականացվեն` համաձայն ֆաբրիկայի ղեկավարության կողմից մշակված հրահանգների:

228. Օգտագործման համար ոչ պիտանի ռեագենտների աղտոտված նստվածքների և ռեագենտային բաժանմունքի հոսքի քիմիական մաքրումը կամ վնասազերծումը պետք է կատարվի առանձին շինությունում` զատված տեխնոլոգիական ցիկլի շինություններից: Արգելվում է այնպիսի հոսքերի միախառնումը, որոնց փոխներգործության հետևանքով կարող են գոյանալ թունավոր նյութեր (ծծմբաջրածին, ցիանական ջրածին, մկնդեղային ջրածին և այլն) կամ խողովակագծերը խցանող նստվածքներ:

229. Ռեագենտները` համաձայն հրահանգի, պետք է պահվեն փակ շինություններում կամ ծածկերի տակ: Թույլատրվում է աերոֆլոտները*), յուղերը, նավթը, աղաթթուները, նատրիումի հիդրոսուլֆատը, օկսալը (Տ-80) պահել ռեագենտի մեկուսացված պահեստի տարածքում, մետաղե տարողություններում և ցիստեռններում` արևից և տեղումներից պաշտպանող ծածկոցների տակ, իսկ աղաթթուն` բաց պահեստներում` շշերի մեջ:

_________________

*) աերոֆլոտ` հանքահարստացման ռեագենտի տեսակ, որը հեղուկին հաղորդում է փրփուր առաջացնելու հատկություն` օդի պղպջակների վերհանման միջոցով:

 

230. Արգելվում է նույն պահեստում համատեղ պահել այնպիսի ռեագենտներ, որոնք կարող են միմյանց հետ մտնել փոխներգործության մեջ: Արգելվում է նաև ռեագենտները պահել վնասված տարաներում: Ռեագենտների վերափաթեթավորումը, ընդունումը և բացթողումը պետք է կատարվեն հատուկ առանձնացված հարթակներում:

231. Հեղուկ ռեագենտների պահման համար օգտագործվող տարողությունները (ցիստեռն, ռեզերվուար) և դրանց միացված կառուցվածքները պետք է հանդերձվեն սարքերով, որոնք կապահովեն ռեագենտների լրիվ հեռացման հնարավորությունը: Արգելվում է ագրեսիվ թթուների և ալկալիների խողովակագծերն անցկացնել աշխատանքային հարթակների և անցատեղերի վրայով:

232. Քսանտոգեն և ցիանիդ պարունակող տարաների բացումը, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի հետ կապված աշխատանքների կատարումը, այդ թվում` նաև լուծույթների պատրաստումը, պետք է լինի մեքենայացված:

233. Քսանտոգենի, ծծմբային նատրիումի, ցիանիդի պահեստների շինություններում օդի ջերմաստիճանը պետք է լինի 25 oC-ից ոչ բարձր: ՈՒժեղ ներգործությամբ թունավոր նյութերը պետք է պահվեն առանձնացված հատուկ պահեստներում: Արգելվում է թունավոր ռեագենտների և չհանգած կրի համատեղ պահումն այլ ռեագենտների հետ: Չհանգած կիրը պետք է պահվի առանձնացված չհրկիզվող շինության մեջ` բացառելով կրի շփումը ջրի հետ:

234. Ռեագենտների պահման պահեստներում, որտեղ հնարավոր է թունավոր ներգործությամբ պայթյունավտանգ գոլորշիների և գազերի կուտակումներ, օդաքաշումը պետք է կատարվի շինության ստորին և վերին գոտիներից` օդի անշարժությունը կանխելու համար:

235. Ռեագենտային տնտեսության բոլոր շինությունները, ռեագենտների պահեստների հատակը, պատերը և կրող շինարարական կառուցվածքները պետք է ունենան քիմիական պաշտպանություն: Պահեստների հատակը պետք է ունենա ջրառվակ և որոշակի թեքություն` ջրերի հեռացման և չեզոքացման համար:

236. Ցիանիդի, աերոֆլոտի, նատրիումի սուլֆոհիդրատի, ամոնիակի և ուժեղ հոտ ունեցող ռեագենտների փոխադրումը և պահումը պետք է կատարվեն միայն ամուր խցանված և սարքին վիճակում գտնվող ցիստեռններով կամ տակառներով:

237. Հեղուկ, ագրեսիվ և բարձր թունավորությամբ ռեագենտների փոխադրումը ֆաբրիկայի տարածքով թույլատրվում է կատարել միայն հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցով և տարաներով` կանխելով ռեագենտների կորուստը: Ծղոտը, փայտը, թեփը, որոնցում պահվում են շշերը, պետք է ներծծված լինեն քլորային ցինկի կամ ծծմբաթթվային նատրիումի լուծույթով:

238. Մարդկանց մուտքը ռեագենտների պահեստ թույլատրվում է միայն պահեստների 10 րոպե տևողությամբ օդափոխումից հետո: Օդափոխիչի կանգառի դեպքում փակ պահեստներում աշխատելն արգելվում է: Օդափոխիչի գործարկիչը պետք է տեղադրվի պահեստի դռան դրսի մասում: Օդափոխիչի անսարքության դեպքում դրա վերանորոգման նպատակով պահեստ պետք է մտնեն առնվազն երկու անձ` օգտագործելով համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ:

239. Յուրաքանչյուր ռեագենտի պահեստավորման տեղը պետք է նշվի համապատասխան ռեագենտի անվան գրառմամբ: Ռեագենտների պահումը` չտեսակավորված ձևով, արգելվում է:

240. Թթուները, ամոնիակային ջուրը, աերոֆլոտները, նատրիումի սուլֆոհիդրատը և այլ ռեագենտներ պետք է դատարկվեն մեքենայացված եղանակով: Հեղուկ ռեագենտները ցիստեռններ լցնելուց հետո, դրանց մնացորդները պետք է փողրակներից հեռացվեն, ապա անջատվեն փողրակներն ու լվացվեն:

241. Դյուրավառ ռեագենտները ցիստեռններից խողովակագծեր և այլ ցիստեռններ դատարկվելու ժամանակ պետք է լինեն հողանցված:

242. Հեղուկ ռեագենտների և քիմիկատների վերամղումից առաջ պետք է ստուգվի հսկման համակարգի հուսալիությունը, տարողությունների լցավորման մակարդակը:

243. Եռակցման աշխատանքները ռեագենտների պահեստներում և դրանց մոտակայքում ու պոմպակայանում կարող են կատարվել ֆաբրիկայի ղեկավարության թույլտվությամբ` միջոցառումների նշմամբ: Ընդ որում, բոլոր հեշտ ցնդվող քիմիկատները պետք է նախօրոք հեռացվեն պահեստի տարածքից:

244. Ռեագենտների պահեստները պետք է ունենան`

1) ձայնային և լուսային ազդարարման համակարգեր` ընդհանուր փոխանակման և տեղական օդափոխության աշխատանքների դադարեցման մասին: Ազդարարման այդպիսի համակարգերի առկայությունը պարտադիր չէ, եթե պահեստներում պահվում են ոչ թունավոր և պայթյունավտանգ գոլորշիներ չառաջացնող ռեագենտներ.

2) ուղիղ հեռախոսային կապ` ֆաբրիկայի ղեկավարության, հրդեհային անվտանգության ծառայության և բուժսպասարկման կետի հետ.

3) մակարդակաչափեր` անշարժ տեղակայված հեղուկ ռեագենտների պահման տարողությունների համար:

245. Ռեագենտների բաժանմունքները, որոնցում կատարվում են պինդ և հեղուկ ռեագենտների լուծումը, լուծույթների պատրաստումը, դրանց պարզեցումը և պատրաստված ռեագենտների մղումը ֆաբրիկայի ծախսային բաքեր, պետք է ֆաբրիկայի մնացած շենքերից լինեն մեկուսացված:

246. Ռեագենտների պատրաստման բաժանմունքների շինություններում ջերմաստիճանային ռեժիմը պետք է սահմանվի` ելնելով դրանցում պատրաստվող ռեագենտների ֆիզիկաքիմիական հատկանիշներից:

247. Ռեագենտների բաժանմունքներում, որտեղ հնարավոր է մեծ քանակությամբ վնասակար գազերի անջատում, պետք է նախատեսվի վթարային արտածծող օդափոխություն և ունենալ հակագազեր, որոնց քանակը պետք է ապահովի մեկ հերթափոխի աշխատողների ավելի քան 50%-ի պահանջը:

248. Լուծույթների չաները և պարզարանները, ինչպես նաև դրանց հետ կապված կառուցվածքները, պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանցում պահվող լուծույթները լիովին դատարկել վթարային տարողությունների մեջ: Ռեագենտային բաժանմունքում պետք է լինի ավտոմատ գործող ձայնային և լուսային ազդանշանների համակարգ` չաներում գտնվող ռեագենտների մակարդակի հսկման համար:

249. Օրգանական և մյուս հրդեհապայթյունավտանգ նյութերի լուծման համար նախատեսված սարքերը պետք է պատրաստվեն այնպես, որպեսզի դրանցում բացառվի կայծի առաջացումը:

250. Ցիանային լուծույթների պատրաստման բաժանմունքը պետք է մեկուսացվի ռեագենտային մյուս բաժանմունքներից և լինի մշտապես փակ: Բաժանմունքի հոսքաջրերի դրենաժը նույնպես պետք է առանձնացված լինի մյուս ռեագենտների հոսքաջրերի դրենաժից: Բոլոր սարքերը և կայանքները, որոնք նախատեսված են ցիանով լցված անոթների բացման և բունկերների ու չանալուծիչների մեջ լցավորման համար, ինչպես նաև պատրաստի լուծույթների պահման համար, պետք է լինեն պատսպարված և հերմետիկացված, ունենան տեղական արտածծիչներ` բլոկավորված պահեստային օդափոխության կայանքի հետ:

251. Յուրաքանչյուր ռեագենտի չան և պարզարան պետք է ունենան ռեագենտի մակարդակի չափը հսկող ցուցանակ, ավելցուկի հեռացման խողովակ, ինչպես նաև գրառում` ռեագենտի անվանման նշմամբ:

252. Բոլոր խողովակագծերը և տարողությունները պետք է ներկվեն պայմանական գույներով, անվտանգության նշանների խորհրդանշային նկարագրություններով և բացատրական գրառումներով:

253. Ռեագենտների թմբուկների բացման, խոշոր կտորների մանրացման, բաք-լուծիչների մեջ դրանց բեռնավորման համար անվտանգության պահանջները պետք է շարադրված լինեն ֆաբրիկայի ղեկավարության կողմից հաստատված աշխատանքային հրահանգներում:

254. Արգելվում է տարաները պահել ռեագենտների աշխատանքային շինություններում. դրանք պետք է վնասազերծվեն և տեղափոխվեն պահեստ: Ցիանային միացությունների տարաները պետք է վնասազերծվեն անմիջապես և փոխադրվեն պահեստ` մնացած տարաներից առանձին:

 

IX. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՔԱՐԻ, ԽՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ՈՉ ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

255. Էքսկավատորային պահեստների սարքավորումները և դրանց շահագործումը պետք է համապատասխանեն բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների, հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

256. Ենթադարսակային սրահները պետք է ունենան ջեռուցում, փոշեորսմամբ դրենաժային և արտածծման համակարգեր:

257. Դարսակահարդարիչի օգնությամբ առանցքային (կատարաձև) պահեստների ձևավորման ժամանակ պետք է հսկվի ռելսային գծերի և ջրահավաքման առուների վիճակը, կանխվի աշխատանքային հարթակների ելարանների ու սանդուղքների սառցակալումը: Օրվա մութ ժամերին դարսակահարդարիչի աշխատանքային տեղը պետք է լուսավորվի:

258. Սորուն նյութերը խողովակագծով պահեստ փոխադրելու ժամանակ պետք է ապահովվի խողովակագծերի միացումների հերմետիկությունը, վերաբարձման տեղերի ամուր ծածկույթը:

259. Օրվա մութ ժամերին երկաթուղային ռելսագծերը, էքսկավատորների հանքախորշը, ավտոտրանսպորտի շրջադարձային հարթակները պետք է լուսավորվեն:

260. Էքսկավատորի աշխատանքի ժամանակ մարդիկ պետք է գտնվեն դրա շերեփի գործողության գոտուց դուրս:

261. Էքսկավատորով կամ կամրջակային փոխաբեռնիչով նյութերի բարձրացման ժամանակ մարդիկ պետք է աշխատեն ըստ էքսկավատորավարի ազդանշանների: Էքսկավատորի ոչ աշխատանքային ժամերին շերեփը պետք է իջեցվի գետնին, փակվի խցիկն ու հոսանքազրկվի շարժաբերը:

262. Պահեստներում դարսակների ձևավորման, ինչպես նաև դրանց բեռնաթափման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` փոշեորսման և փոշեճնշման համար:

263. Պահեստներում բուլդոզերի աշխատանքի ժամանակ արգելվում է դրանք թողնել առանց հսկողության, աշխատող շարժիչով և բարձրացված հարթաշերեփով:

264. Պահեստավորվող նյութի թեքության առավելագույն անկյունը վերելքի վրա բուլդոզերի աշխատանքի ժամանակ պետք է լինի 25o-ից ոչ ավելի, իսկ թեքության տակ (վայրէջքի բեռով) աշխատանքի ժամանակ` 30o-ից ոչ ավելի: Դեպի բունկերներ տանող մատուցման ուղիների թեքությունը նյութի բարձման ժամանակ պետք է լինի 6o-ից ոչ ավելի:

265. Հետիոտն և խճուղային ճանապարհները հանքաքարի պահեստների կողմից պետք է արգելափակվեն հողապատնեշով կամ ցանկապատով:

266. Այն պահեստներում, որոնցում հանքաքարի բարձումը կատարվում է ժապավենային փոխադրիչի միջոցով, վերին սրահի երկայնական ճեղքերը, որոնցով հանքաքարը թափվում է պահեստ, պետք է ցանկապատվեն մշտական բազրիքներով կամ փակվեն 200 x 200 մմ չափերով անցքեր ունեցող վանդակապատով:

 

X. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

267. Ֆաբրիկաներում էլեկտրակայանքների (էլեկտրասարքավորումներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցեր) շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն և «Սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:

268. Էլեկտրական սխեմաներում պետք է նախատեսվեն սպառողների պաշտպանություն` ծանրաբեռնվածությունից և կարճ միացումներից:

269. Օգտակար հանածոների հանքահարստացման յուրաքանչյուր ֆաբրիկայում պետք է առկա լինեն`

1) էլեկտրամատակարարման սխեմա` ուժային և քարշային ցանցերի, էլեկտրատեղակայանքների (տրանսֆորմատորային ենթակայան, բաշխիչ ցանցեր և այլն) տեղաբաշխման նշմամբ.

2) միացությունների միագիծ սխեմա` ուժային ցանցերի, էլեկտրակայանքների, ինչպես նաև հոսանքի տեսակի, մալուխների ու հաղորդալարերի կտրվածքի, դրանց երկարության, մակնիշի, յուրաքանչյուր տեղակայման հզորության, հողանցման բոլոր տեղերի, պաշտպանական և փոխարկման (կոմուտացիա) ապարատների, ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքի, պաշտպանված գծի ամենահեռավոր կետում կարճ միացման հոսանքի նշմամբ: Շահագործման ընթացքում էլեկտրամատակարարման սխեմայում փոփոխություններ առաջանալու դեպքում դրանք անմիջապես պետք է արտացոլվեն սխեմայի վրա:

270. Յուրաքանչյուր կարգավորող ապարատի վրա պետք է լինի հատուկ գրառում, որում նշվում է դրանով միացող կայանքը:

271. Հոսանքագծերում մարդկանց աշխատելու ժամանակ անջատված գործարկիչների, ավտոմատների և բարձրավոլտ բաշխիչ սարքերի բռնակին պետք է փակցվի ազդագիր` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:

272. Էլեկտրատեղակայանքներում սպասարկման աշխատանքների անվտանգ կատարման համար պետք է օգտագործվեն էլեկտրապաշտպանիչ միջոցներ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, կրկնակոշիկներ, մեկուսիչ գորգեր, պաշտպանիչ ակնոցներ և այլն): Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ, ամեն անգամ պետք է ստուգվի դրանց սարքինությունը, արտաքին վնասվածքների բացակայությունը, պիտանիության ժամկետը:

273. Պաշտպանիչ միջոցները, որոնք կիրառվում են էլեկտրակայանքների սպասարկման համար, պարբերաբար պետք է ենթարկվեն էլեկտրական փորձարկումների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված տեխնիկական կանոնակարգերով պահանջվող ժամանակի պարբերականությամբ: Արգելվում է օգտագործել ժամկետանց պաշտպանիչ միջոցներ:

274. Ֆաբրիկայի բոլոր աշխատողները պետք է ուսուցանվեն էլեկտրահարումից և այլ վնասվածքային գործոններից տուժած մարդկանց փրկելու, նրանց առաջին օգնություն ցույց տալու եղանակների իմացության հարցերով:

275. Բաշխիչ սարքերի շինություններում երկար առարկաներ (խողովակ, սանդուղք և այլն) մտցնել և դրանց հետ չցանկապատված էլեկտրակայանքների մոտակայքում աշխատել թույլատրվում է միայն աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության ներքո:

276. Գործարկիչ ապարատների միջոցով առանձին արտադրական մեքենաների և մեխանիզմների միացումը և անջատումը կարող են կատարել միայն այն անձինք, ովքեր ստացել են թույլտվություն` այդ մեքենաների և մեխանիզմների ինքնուրույն սպասարկման համար և անցել են հատուկ հրահանգավորում: Գործարկիչ տպարանների վրա` անջատման ընթացքում պետք է կախվի ցուցանակ` «Չմիացնել» գրառմամբ:

277. Եթե սարքավորումը ժամանակավորապես անջատված է եղել, ապա գործարկելուց առաջ այն պետք է զննել, համոզվել լարում ընդունելու, սարքին լինելու մեջ և, առաջիկա միացման մասին զգուշացնել դրա վրա աշխատող անձանց:

278. Ֆաբրիկայի աշխատատեղերը պետք է լուսավորվեն` համաձայն գործող սանիտարական նորմերի:

279. Էլեկտրական լամպերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի դրանց անվտանգ սպասարկումը հնարավոր լինի կատարել առանց էլեկտրասարքավորումներից լարումը հանելու: Նշված պահանջը չի տարածվում այնպիսի էլեկտրալամպերի վրա, որոնք տեղադրված են փակ, բաշխիչ սարքավորումների խցիկներում:

280. Ֆաբրիկայի ընդհանուր լուսավորության ցանցի համար պետք է կիրառվեն մեկուսապատված չեզոք հաղորդալարով էլեկտրալամպեր` 220 Վ-ից ոչ բարձր լարմամբ:

281. Բարձր վտանգավորությամբ շինություններում հատակից 2,5 մ-ից պակաս բարձրության վրա շիկացած էլեկտրալամպեր տեղադրելու դեպքում պետք է կիրառվեն 42 Վ-ից ոչ բարձր լարմամբ հատուկ կառուցվածքի լամպեր: Այս պահանջները չեն տարածվում այն էլեկտրալամպերի վրա, որոնց սպասարկումը կատարվում է ամբարձիչ կռունկներից կամ հարթակներից:

282. Այնպիսի արտադրամասերում, որտեղ էլեկտրալամպերը տեղադրված են մեծ բարձրության վրա, դրանց սպասարկումը թույլատրվում է կատարել ամբարձիչ սարքերի միջոցով, ընդ որում, աշխատանքը պետք է կատարվի դիէլեկտրիկ ձեռնոցներով, երկրորդ անձի ներկայությամբ:

283. 127-200 Վ լարում ունեցող լյումինեսցենտային լամպերը թույլատրվում է կախել 2,5 մ-ից ոչ ցածր բարձրության վրա` պայմանով, որ դրանց հպակային մասերն ապահով լինեն պատահական հպումներից:

284. Շիկացած էլեկտրալամպերով տեղային մշտական լուսավորության համար պետք է կիրառվի հետևյալ լարումը`

1) ոչ բարձր վտանգավորությամբ շինությունների համար` 220 Վ-ից ոչ ավելի.

2) բարձր վտանգավորությամբ շինությունների համար` 42 Վ-ից ոչ ավելի:

285. Հատուկ կառուցվածքի էլեկտրալամպերի համար թույլատրվում է լարում` ներառյալ մինչև 220 Վ`

1) եթե դրանք համարվում են վթարային լուսավորության բաղկացուցիչ մասը և սնվում են հոսանքի անկախ աղբյուրից.

2) եթե տեղադրված են բարձր վտանգավորությամբ շինություններում:

286. 42 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրալամպերի մետաղե արմատուրը պետք է հուսալիորեն հողանցվի:

287. 127-220 Վ լարմամբ լյումինեսցենտային լամպերի օգտագործումը տեղային լուսավորության համար թույլատրվում է միայն այն դեպքում, եթե բացառվում է դրանց հպումը հոսանքալարերի հետ: Խոնավ, առանձնապես խոնավ, շոգ և քիմիական ակտիվ միջավայրով շինություններում տեղային լուսավորության համար թույլատրվում է օգտագործել միայն հատուկ կոնստրուկցիայի արմատուրով լյումինեսցենտային լամպեր:

288. Բարձր վտանգավորությամբ շինություններում ձեռքի լամպերի սնուցման համար պետք է օգտագործվի 42 Վ-ից բարձր լարում: 42 Վ և դրանից ցածր լարմամբ լամպերի սնուցումը պետք է կատարվի էլեկտրական առանձին փաթույթներով առաջնային և երկրորդային լարման տրանսֆորմատորներից:

289. Առանձնապես վտանգավոր շինություններում, ինչպես նաև անբարենպաստ պայմանների դեպքում, երբ էլեկտրահարման վտանգի հավանականությունը մեծանում է նեղվածության, աշխատողների համար ոչ նպաստավոր պայմանների, մեծ մետաղե կոնստրուկցիաների և հողանցման սարքերի անհարմար դիրքի պատճառով, ձեռքի և փոխադրովի լամպերի սնուցման համար պետք է կիրառվի 12 Վ-ից ոչ բարձր լարում:

290. Ռեագենտների լուծույթների պատրաստման տեղում տեղային լուսավորության համար թույլատրվում է կիրառել փոխադրովի էլեկտրալամպեր` 12 Վ-ից ոչ բարձր լարմամբ:

291. Արտադրական շինություններում բաց, չպաշտպանված լյումինեսցենտային լամպերի կիրառումն արգելվում է:

292. Թույլ լուսավորության պայմաններում և գիշերային ժամերին աշխատելու դեպքում մարդիկ պետք է ունենան անհատական փոխադրովի լամպեր:

293. Էլեկտրագործիքները (էլեկտրադրելներ, էլեկտրապնդօղակիչներ, հղկման և ողորկման մեքենաներ, էլեկտրազոդիչներ և այլն) պետք է ունենան կրկնակի մեկուսացում:

294. Փոխադրովի էլեկտրագործիքների լարումը պետք է լինի`

1) ոչ բարձր վտանգավոր շինություններում` 220 Վ-ից ոչ բարձր.

2) բարձր վտանգավորությամբ շինություններում` 42 Վ-ից ոչ բարձր:

295. Պաշտպանիչ թողարկիչի առկայության դեպքում, որն ապահովում է էլեկտրագործիքի հեռահար կառավարումը և ցանցից ակնթարթային ավտոմատ անջատումը, կարճ միացման կամ հողանցման լարի կտրման դեպքում թույլատրվում է էլեկտրագործիքի օգտագործումը 220 Վ լարմամբ` անկախ շինության դասից:

296. Եթե հնարավոր չէ ապահովել էլեկտրագործիքի աշխատանքը 42 Վ լարմամբ, թույլատրվում է կիրառել 220 Վ լարում` միայն պաշտպանիչ միջոցների (ձեռնոցներ) կիրառման դեպքում:

297. Էլեկտրագործիքների միացման համար նախատեսված խրոցակային միացումները պետք է ունենան շփման համար անմատչելի հոսանքատար լարեր, հողանցման համար լրացուցիչ հպատեղեր:

298. 12 Վ և 42 Վ լարման խրոցակային միացումները (խրոցակ, վարդակ)` ըստ իրենց կոնստրուկտիվ կատարման, պետք է տարբերվեն սովորական խրոցակային միացումներից` նախատեսված 127 Վ և 220 Վ լարման համար, և բացառեն 12 Վ և 42 Վ լարման վարդակների միացումը 127 Վ և 220 Վ խրոցակայուն վարդակների հետ:

299. Էլեկտրագործիքն էլեկտրական ցանցին միացնելու համար պետք է կիրառվի փողրակային հաղորդալար: Թույլատրվում է կիրառել նաև փողրակի մեջ մտցված` 500 Վ-ից ոչ ցածր լարմամբ մեկուսացված բազմաերակային ճկուն հաղորդալարեր:

300. 1000 Վ լարումից բարձր էլեկտրակայանքներում մեկ անձի կողմից զննումներ կատարելու ժամանակ արգելվում է որևէ աշխատանք կատարել, ինչպես նաև անցնել ցանկապատից ներս, մտնել բաշխիչ սարքվածքների և յուղային անջատիչների խցիկները: Սարքավորումների, ապարատների և հաղորդաձողավորումների զննումը պետք է կատարվի խցիկի շեմից կամ պատնեշի հետևից:

301. 1000 Վ-ից բարձր էլեկտրակայանքների որևէ հոսանքատար մասի հողի հետ միացում հայտնաբերվելու դեպքում արգելվում է մինչև դրա անջատումը մարդկանց մոտենալ այդպիսի վնասված տեղին մինչև 4-5 մ հեռավորության վրա, փակ բաշխիչ կայաններում` մինչև 8-10 մ հեռավորության վրա: Բաց ենթակայաններում ավելի մոտ հեռավորության վրա մարդկանց մոտենալը թույլատրվում է հողի հետ միացումը վերացնելու նպատակով կոմուտացման ապարատների հետ գործողություններ կատարելու դեպքում, ինչպես նաև տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով: Այդ դեպքում աշխատողը պարտավոր է իրեն վնասազերծել քայլային լարման ազդեցությունից` հագնելով դիէլեկտրիկ կոշիկներ, փռելով մեկուսիչ գորգեր կամ հողից մեկուսանալու այլ հուսալի նյութեր: Բոլոր գործողությունները պետք է կատարվեն դիէլեկտրիկ ձեռնոցներով կամ մեկուսիչ մետաղաձողերի կիրառմամբ:

302. Ժամանակավոր ցանկապատերի վրա պետք է փակցվի ցուցանակ` «Կանգնի՛ր, բարձր լարում է» գրառմամբ:

303. 1000 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն կազմակերպական և տեխնիկական միջոցառումների իրականացումից հետո` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի:

304. Կարգադրագրով աշխատանքների կատարման ժամանակ պատասխանատու անձն աշխատանքների ամբողջ ընթացքում պետք է գտնվի աշխատատեղում: Արգելվում է 1000 Վ-ից բարձր լարմամբ կայանքներում կամ բաց ենթակայաններում վերանորոգում կատարող աշխատողների խմբից որևէ մեկին մենակ թողնել օբյեկտում:

305. Աշխատանքային ընդմիջումների ժամերին խումբը պետք է հեռանա էլեկտրակայանքի շենքից կամ բաց ենթակայանից` տեղում թողնելով ցուցադրական ազդագրերը, ցանկապատերը, հողանցման միջոցները: Արգելվում է աշխատողներից որևէ մեկին ընդմիջումից հետո մենակ մտնել 1000 Վ-ից բարձր լարմամբ կայանքի շենք կամ բաց ենթակայան` առանց աշխատանքային խմբի ղեկավարի թույլտվության:

306. Շարժական մեկուսիչ ցանկապատերը (ցանց կամ վահանակ) պետք է ունենան այնպիսի կոնստրուկցիա, որ բացառվի աշխատողների պատահական կամ սխալմամբ հպումը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին: Պետք է նաև ստեղծվեն պայմաններ` ցանկապատերի անվտանգ ու կայուն տեղադրման համար:

307. Կապի և ազդարարման սարքերի սնուցումը, բացառությամբ հատուկ տրանսպորտային սարքերի, պետք է իրականացվի 220 Վ-ից ոչ բարձր լարմամբ` լուսավորման ցանցից, մարտկոցային կուտակիչներից կամ ուղղիչ կայանքից: Ազդարարման սարքերի համար, բացառությամբ ազդարարման կենտրոնական կայանքից, թույլատրվում է գծերն անցկացնել 24 Վ լարմամբ չմեկուսացված հաղորդալարերով:

308. Էլեկտրաշարժիչների և դրանց կողմից շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է դրվեն էլեկտրաշարժիչի և մեխանիզմի պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ:

309. Էլեկտրական մեքենաների և գործարկիչ-կարգավորիչ ապարատների, արտանցիչների տուփերը պետք է հուսալիորեն ամրակցվեն և փակվեն կափարիչներով: Մեքենայի աշխատանքի ժամանակ կափարիչի բացումն արգելվում է:

310. Ստատորի, խարիսխի և բևեռների փաթույթների արտանցքերը պետք է ունենան մակնշում: Գործարկիչ-կարգավորիչ սարքերի վրա պետք է նշվեն «Գործարկում» և «Կանգ» դիրքերը:

311. Անջատիչների, հպակների, մագնիսական գործարկիչների, ինչպես նաև վահանակների վրա խմբակային հավաքակցված ապահովիչների մոտ պետք է լինեն գրառումներ այն մասին, թե որ շարժիչին են դրանք վերաբերում:

312. Էլեկտրաշարժիչը վերանորոգման նպատակով կանգնեցնելու համար պետք է սնուցող մալուխը հոսանքազրկել վահանակից և շարժաբեր անջատիչի վրա կախել ցուցանակ` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ: Ցուցանակը հանել և մեքենան միացնել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ աշխատանքը կատարող անձը մատյանում կատարում է գրանցում դրա ավարտի մասին, իսկ աշխատանքն ընդունող անձը` էլեկտրաշարժիչի գործարկման թույլտվություն տալու մասին:

 

XI. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳԱԶԱՄԱՔՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

313. Էլեկտրաֆիլտրի կամ դրա առանձնամասերի ներքին զննումը և վերանորոգումը պետք է կատարվեն միայն գրավոր կարգադրագիր-թույլտվությամբ` էլեկտրաֆիլտրի շահագործման համար պատասխանատու անձի անմիջական մասնակցությամբ:

314. Էլեկտրաֆիլտրի կամ դրա առանձնամասերի ներքին զննումը և վերանորոգումը պետք է կատարվեն էլեկտրաֆիլտրը լարումից անջատելուց, հսկիչ համակարգը հողանցումից ազատելուց, էլեկտրաֆիլտրի իրանն օդափոխելուց հետո:

315. Եթե էլեկտրաֆիլտրի միջոց անցել են պայթյունավտանգ կամ թունավոր գազեր, ապա դրա զննման և վերանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ պետք է կատարվի գազաչափական անալիզ` համոզվելու համար, որ էլեկտրաֆիլտրում թունավոր, վտանգավոր գազեր չեն մնացել:

316. 1000 Վ-ից բարձր լարման տակ գտնվող բարձրացնող-ուղղիչ ագրեգատների խորշերի կամ մասերի տեղաբաշխվածության և այլ տեղերի բանալիները միաժամանակ պետք է օգտագործեն առնվազն երկու անձ, ովքեր ունեն համապատասխան որակավորման խումբ:

317. Հերթապահին մենակ չի թույլատրվում կատարել որևէ աշխատանք` բացառությամբ այն աշխատանքների, որոնք նախատեսված են ֆաբրիկայի ղեկավարության կողմից հաստատված էլեկտրաֆիլտրերի սպասարկման արտադրական հրահանգով:

318. Էլեկտրաագրեգատների և ուղղիչ գծերի լարման միացման ու անջատման, ինչպես նաև պահեստային ագրեգատների սնուցման գործողությունները կարող են կատարվել միայն օպերատիվ անձնակազմի աշխատողներից մեկի միջոցով: Գազամաքրման սարքերի հերթապահը կարող է ընդգրկվել այդ աշխատանքներում` որպես խմբի անդամ (երկրորդ դեմք):

 

XII. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

319. Դեպի ֆաբրիկա հանքաքարի փոխադրումը հպակային էլեկտրաքարշերով կատարելու դեպքում բեռնաթափման տեղերում պետք է տեղադրվեն նախազգուշական ցուցանակներ` էլեկտրական հոսանքից էլեկտրահարման վտանգի մասին:

320. Էլեկտրաքարշային հանքահանման հպակային հաղորդալարերը, որոնք մտնում են ընդունող բունկերների տակ գտնվող շինությունները, պետք է սարքավորվեն բաժնեմասային (սեկցիոն) անջատիչներով` հողանցող դանակներով:

321. Արգելվում է բարձրանալ էլեկտրաքարշի վագոնիկ, եթե անջատված չէ հպակային ցանցի լարումը:

322. Արգելվում է ոչ սարքին վագոնիկները բարձել հանքաքարով, ինչպես նաև դրանք վերանորոգել բեռնաթափման հարթակներում:

323. Վագոնիկների բեռնաթափումը կպչուն հանքաքարից և այլ նյութերից դրանց մաքրումը պետք է կատարվի մեքենայացված եղանակով (շրջմամբ, քերիչներով, հիդրոլվացմամբ և այլն) կամ հատուկ հարմարանքների օգնությամբ:

324. Նախքան փոշի առաջացնող նյութերի բեռնաբարձումը և բեռնաթափումը պետք է իրականացվեն փոշեճնշման միջոցառումներ և օգտագործվեն փոշուց պաշտպանվելու անհատական միջոցներ:

325. Ֆաբրիկայի և դրան հարակից արտադրամասերի տարածքում ավտոմեքենաների երթևեկության կարգը և արագությունը սահմանում է կազմակերպության ղեկավարությունը` հաշվի առնելով տարածքի պայմանները, ճանապարհների և տրանսպորտային միջոցների վիճակը:

326. Հանքաքարի մատուցումն ավտոմեքենաներով կատարվելու դեպքում ընդունման բունկերի բեռնաթափման հարթակում անհրաժեշտ է`

1) տեղադրել հենակներ, որոնք կբացառեն ավտոմեքենայի ցած գլորվելը բունկերի մեջ.

2) նախատեսել ավտոմեքենայի հետընթաց շարժում` բեռնաթափման տեղից 30 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա.

3) նախատեսել միջոցառումներ` մեքենան թեքության վրա կանգնելու դեպքում դրա ինքնագործարկումը կանխելու համար.

4) շրջադարձի հարթակների պարագծով ընդունման բունկերի մոտ հարթակի կողեզրից տեղադրել 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ` ավտոմեքենայի ցած գլորվելը կանխելու համար.

5) արգելել մարդկանց գտնվելը կամ որևէ աշխատանքի կատարումը բեռնաթափման հարթակում` ավտոմեքենայի աշխատանքային գոտում:

327. Արգելվում է բեռնաթափումից հետո ավտոմեքենաների երթևեկելը բարձրացված թափքով, ինչպես նաև կատարել հետընթաց շարժում` առանց անընդհատ ձայնային ազդանշաններ տալու:

328. Ստորերկրյա պայմաններում աշխատող փոխակրիչների վրա պետք է օգտագործվեն դժվար հրկիզվող ժապավեններ, իսկ երկրի մակերևույթի վրա տեղակայված փոխակրիչների վրա, որոնք փոխադրում են սառը վիճակում գտնվող նյութեր, նախատեսվում է օգտագործել ընդհանուր արդյունաբերական նշանակություն ունեցող ժապավեններ:

329. Ժապավենային փոխակրիչների սրահների և էստակադների շինարարական կոնստրուկցիաները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից: Այդ դեպքում շարժաբերային կայաններում և բեռնաթափման կետերում, ինչպես նաև փոխակրիչի ամբողջ երկարությամբ պետք է տեղադրվեն ավտոմատ հրդեհային ազդարարում: Այդ միջոցների ավտոմատ գործարկման ազդանշանները պետք է ընդունվեն դիսպետչերական կետում:

330. Ժապավենային փոխակրիչների կայանքը պետք է ունենա`

1) բլոկավորման սարքվածք` սարքավորման աշխատանքների դադարեցման համար.

2) վթարային սարքվածք` փոխակրիչի երկարության ցանկացած կետից դրա աշխատանքների դադարեցման համար.

3) ազդարարման սարք` սարքավորման գործարկման սկզբի համար.

4) բլոկավորման սարք` փոխակրիչի անջատումից հետո դրա հետկառավարումը բացառելու համար.

5) բազրիքներով ցանկապատված անցումային կամրջակներ.

6) հարմարանքներ, որոնք պետք է խոչընդոտեն կողքից ժապավենի դուրս ընկնելը.

7) պաշտպանիչ սարքավորումներ` փոխակրիչների տակով մարդկանց անցման տեղերում.

8) ժապավենի ձգման սարքավորումներ.

9) սարքավորումներ` ժապավենը և թմբուկը կպչուն նյութերից մաքրելու համար.

10) տեղային բլոկավորում` կենտրոնական կառավարման կետից սարքավորման գործարկումը կասեցնելու համար.

11) շարժաբերն անջատող սարք` բեռնաթափման ձագարների և ճոռերի խցանման դեպքերում:

331. Ժապավենային փոխակրիչների բեռնաթափման սայլակների վրա պետք է տեղակայվեն ծայրային անջատիչներ, իսկ ռելսուղիների վրա` հատուկ հենակներ:

332. Ավտոմատ կարգով վարնետող սայլակների և շարժական փոխակրիչների էլեկտրաշարժիչների սնուցումը պետք է կատարվի կախովի ճկափողավոր մալուխների միջոցով: Թույլատրվում է ավտոմատ կարգով վարնետող սայլակների էլեկտրաշարժիչների սնուցումը կատարել նաև սպասարկման հարթակից կամ հատակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ անցկացված հպալարերով: Նշվածից ցածր բարձրությամբ (3,5 մ-ից մինչև 2,5 մ) հպալարերի անցկացման դեպքում դրանք պետք է ցանկապատվեն:

333. Բեռնաթափման սայլակները պետք է սարքավորվեն դրանց ինքնակամ շարժումը կասեցնող հատուկ հարմարանքներով:

334. Փոխակրիչի փոխադրաժապավենի տակ թափվածքները պետք է մաքրվեն մեքենայացված եղանակով (հիդրավլիկ մաքրում և այլն): Գլխամասային, պոչային կամ շեղման թմբուկների տակ գտնվող նյութերը ձեռքով մաքրելը թույլատրվում է միայն ժապավենը կանգնեցված վիճակում` հավաքելով շարժաբերի էլեկտրասնուցման սխեման, գործարկման սարքի վրա նախատեսելով նախազգուշացնող նշան` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:

335. Փոխակրիչի գործարկման համակարգը պետք է ունենա բլոկավորում, ինչը կբացառի շարժիչի աշխատանքը գլխամասային և ծայրային թմբուկների ցանկապատերը հանված լինելու դեպքում:

336. Ժապավենային փոխակրիչների տակ գտնվող ելքի և մուտքի տեղերում պետք է տեղադրվեն պաշտպանական վահանակներ, որպեսզի բացառվեն մարդկանց վնասվելը ժապավենից թափվող նյութերից:

337. Փոխակրիչի ժապավենը շարժման ժամանակ չպետք է ունենա շեղումներ, որոնք թմբուկները դուրս կբերեն եզրերից: Աշխատանքի ընթացքում ժապավենը պետք է կանգնեցվի հատուկ հարմարանքի միջոցով:

338. Փոխակրիչի ժապավենի տեղապտույտը պետք է վերացվի թմբուկը և ժապավենը համապատասխան սարքվածքով ձգելուց հետո: Արգելվում է միացնել փոխակրիչը և այն շահագործել, եթե դրա շարժվող և պտտվող մասերը (ժապավենը, թմբուկները, հոլովակները) լցված են փոխադրվող նյութերով:

339. Եթե փոխակրիչի տանող, ձգող և թեքող թմբուկները տեղակայված են այնպես, որ դրանց առանցքը գտնվում է հատակից 1,5 մ-ից ավելի բարձրության վրա, պետք է շարժաբերի և թմբուկի սպասարկման համար կառուցվեն հարթակներ` սարքավորված 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ սանդուղքներով ու բազրիքներով: Հարթակները պետք է ունենան ցանցավոր կամ հոծ, չսայթաքող ծածկույթ:

340. Փոխակրիչի սրահի և էստակադի բարձրությունը գետնից մինչև դրա կոնստրուկցիաների ստորին մասը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս: Սրահի կամ էստակադի լայնությունը պետք է համապատասխանի անցատեղերի ապահովման հետևյալ պայմաններին`

1) փոխակրիչի մի կողմից` 800 մմ-ից ոչ պակաս (մարդկանց անցատեղերի և փոխակրիչի մյուս կողմից 700 մմ-ից որ պակաս` ժապավենի մինչև 1400 մմ լայնության դեպքում, 800 մմ-ից ոչ պակաս` ժապավենի 1400 մմ-ից ավելի լայնության դեպքում.

2) երկու և ավելի զուգահեռ փոխակրիչների միջև` 1000 մմ-ից ոչ պակաս, իսկ սրահի պատի և փոխակրիչի հատվածամասի միջև 700 մմ-ից ոչ պակաս` ժապավենի մինչև 1400 մմ լայնության դեպքում, և 800 մմ-ից ոչ պակաս` ժապավենի 1400 մմ-ից ավելի լայնության դեպքում:

341. Թիթեղավոր փոխակրիչների և սնուցիչների տեղակայման դեպքում պետք է նախատեսվի հնարավորություն` դրանք երկու կողմից սպասարկելու համար փոխակրիչների միջև ազատ անցատեղերը պետք է ընդունվի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ փոխակրիչի և շինության պատերի միջև` 1 մ-ից ոչ պակաս:

342. Ստորերկրյա խցերում, բեռնաթափման կետերում և արտադրական այլ շենքերում ու շինություններում հարակից սարքավորումների եզրաչափերի միջև և շինության պատից սարքավորումների միջև նվազագույն հեռավորությունը որոշելու համար պետք է հաշվարկել` հիմք ընդունելով մեքենաների և սարքավորումների ու դրանց հանգույցների միջև տեղաշարժման, վերանորոգման ապահովման հնարավորությունը, բայց ոչ պակաս`

1) հիմնական անցատեղերում` 1.5 մ.

2) մեքենաների միջև աշխատանքային հարթակներում` 1 մ.

3) շինության պատի և մեքենայի միջև` 0,7 մ:

343. Փոխակրիչային հոսքագծերի բաց կատարմամբ տեղակայման դեպքում պետք է ստեղծվի հնարավորություն` հիմնական հանգույցներին և հարակից սարքավորումներին մոտենալու համար:

344. Թեքությամբ տեղակայված թիթեղավոր և քերակավոր փոխակրիչները պետք է սարքավորվեն տրանսպորտային օղակների որսիչներով, որոնք ժապավենի կտրման դեպքում կկանխեն դրա փախչելը:

345. Պարուրակների և քերակավոր փոխակրիչների տեղակայման դեպքում թույլատրվում է դրանց միակողմանի սպասարկում` 0,8 մ լայնությամբ ազատ անցատեղերից: Պարուրակների և քերակավոր փոխակրիչների պատյանների կափարիչները պետք է սարքավորվեն բլոկավորմամբ, որը կբացառի մոտենալ փոխակրիչների պտտվող և շարժվող մասերին` դրանց աշխատանքի ժամանակ:

346. Ստորերկրյա-վերերկրյա փոխակրիչային սրահները երկրի մակերևույթ դուրս գալու դեպքում դրանց վրա պետք է նախատեսվեն արտաքին անցատեղեր, ինչպես նաև անցատեղեր` փոխակրիչի վրայով անցնելու համար:

347. Սրահներից և էստակադներից դուրս եկող տարահանման ելքերն ու փոխակրիչների վրա տեղակայված անցման կամրջակները պետք է լինեն իրարից 100 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Կամրջակները պետք է ունենան 0,8 մ լայնություն` ցանկապատված 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով:

348. 7o-ից բարձր թեքությամբ փոխակրիչային սրահների անցատեղերում պետք է տեղադրվեն աստիճաններ կամ փայտե սանդուղքներ:

349. Եթե փոխակրիչային սրահներով իրականացվում է փոշու և գազի անջատումով նյութերի փոխադրում, ապա դրանց շենքերին հարող տեղերում պետք է կառուցվեն ինքնափակվող դռներով միջնապատեր:

350. 6o-ից բարձր թեքությամբ տեղադրված թիթեղավոր փոխակրիչները պետք է սարքավորվեն սևեռակապնդիչ սարքերով, որոնք փոխակրիչի կանգառի դեպքում կարգելակեն ժապավենի բեռնվածքային ճյուղի տեղաշարժը հակառակ ուղղությամբ:

351. Հանքաքարը ձեռքով տեսակավորելու ժամանակ փոխակրիչային ժապավենի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,5 մ/վրկ-ը: Հանքաքարի տեսակավորման տեղերում ժապավենը պետք է ցանկապատվի:

352. Փոխակրիչները սարքավորումներից և անցատեղերից վերև տեղադրելու դեպքում դրանք ստորին մասից պետք է փակվեն համատարած երեսապատվածքով, ինչը կկանխի հանքաքարի կտորների ներքև ընկնելու հնարավորությունը:

353. Ժապավենային փոխակրիչներով չոր և փոշի առաջացնող նյութերի, ինչպես նաև բարձր ջերմաստիճանով և գոլորշի անջատող նյութերի փոխադրման դեպքում բարձման և բեռնաթափման տեղերը պետք է պատսպարվեն, ինչպես նաև ձեռնարկվեն միջոցներ` օդի մեջ փոշու քանակությունը սահմանային թույլատրելի չափաքանակներին հասցնելու համար: Փոշենման չոր նյութերի փոխադրման ժամանակ դրանց վերախառնման գոտիները պետք է հերմետիկացվեն:

354. Էլևատորները, քերակավոր փոխակրիչները և պարուրակները, որոնցով փոխադրվում են չոր և փոշի առաջացնող նյութեր, պետք է ամբողջ երկարությամբ ծածկվեն խիտ պատյանով, իսկ բարձման-բեռնաթափման տեղերը պետք է սարքավորվեն ծածկոցներով: Փոխակրիչների մեխանիզմների նկատմամբ դիտարկումներ իրականացնելու համար պատյանների վրա պետք է թողնվի պատուհաններ` ամուր փակվող դռներով:

355. Խոնավ նյութեր փոխադրող էլևատորները` խյուսի ցայտումներից խուսափելու համար, ամբողջ երկարությամբ պետք է փակվեն վահանակներով կամ պատյաններով: Էլևատորի բարձման և բեռնաթափման տեղերում պետք է տեղակայվեն վթարային անջատիչներ:

356. Տեխնոլոգիական ընդհանուր շղթայի մեջ մտնող այլ սարքավորումների հետ փոխակրիչների միաժամանակ աշխատանքի դեպքում առանձին մեքենաների և սարքերի էլեկտրահաղորդակները պետք է բլոկավորվեն:

Այդ դեպքում`

1) բոլոր սարքավորումների գործարկումը և կանգնեցումը պետք է կատարվի որոշակի հաջորդականությամբ` համաձայն ֆաբրիկայի տեխնոլոգիական սխեմայի.

2) որևէ սարքավորման կամ փոխակրիչի հանկարծակի կանգնման դեպքում սխեմայով դրան նախորդող սարքավորումը կամ փոխակրիչը պետք է ավտոմատ կարգով անջատվի.

3) պետք է լինի տեղային բլոկավորում, ինչը կբացառի փոխակրիչի կամ այլ մեքենայի գործարկումը կառավարման կետից:

357. Բոլոր փոխակրիչները պետք է ունենան սարք` նախատեսված հիմնական անցատեղերի կողմից ցանկացած կետից շարժաբերի վթարային կանգնեցումն իրականացնելու համար:

358. Բոլոր էլևատորները պետք է սարքավորվեն արգելակման և որսման սարքվածքներով, որոնք կբացառեն օղակային շղթայի հետընթաց շարժը և որսելու շղթան` դրա կտրման դեպքում:

359. Թեք փոխակրիչների վրա, որոնցում հնարավոր է աշխատանքային ճյուղից փոխադրող նյութի թափվելը, անհրաժեշտ է ամբողջ երկարությամբ տեղակայել պաշտպանիչ խցանիչներ:

360. Ինքնաթափ սայլակների և ինքնագնաց փոխակրիչների անվասարքերը պետք է լինեն ցանկապատված: Ցանկապատի և ռելսի միջև բացակը պետք է լինի 10 մմ-ից ոչ ավելի:

361. Փոխակրիչների ձգման հարմարանքների բեռները, ինչպես նաև ձգման թմբուկները պետք է ցանկապատվեն և տեղակայվեն այնպես, որպեսզի ճոպանի կամ ժապավենի կտրման դեպքում բացառվի բեռի կամ թմբուկի ընկնելը ստորին հարկերում գտնվող մարդկանց կամ տեղակայված սարքավորումների վրա:

362. Պարուրակային վերամբարձիչները, որոնք տեղակայված են սպասարկող անձնակազմի համար ազատ մուտք ունեցող շինություններում, պետք է սարքավորվեն շարժական հարմարանքներով` բեռնաթափման ընդունարանների փակման համար:

 

XIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՃՈՊԱՆԱՍԱՐՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

363. Ֆաբրիկայի արտադրամասերում կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան, պետք է կատարվեն սարքավորումների պրոֆիլակտիկ զննումներ:

364. Ծանր քաշ և մեծ չափեր ունեցող սարքավորումների փոխադրումը պետք է կատարվի վերելքաամբարձիչային մեխանիզմների միջոցով` տեխնիկական պատասխանատու անձի ղեկավարությամբ: Արգելվում է սարքավորումների, դրանց մասերի և հանգույցների փոխադրման ժամանակ դրանք քարշ տալ հողի, հատակի, ռելսագծերի վրայով: Արգելվում է նաև աշխատել վերելքաամբարձիչային մեքենաներով, ինչպես նաև մեխանիզմներով, որոնք չեն ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, զննման և փորձարկման:

365. Վերանորոգումից առաջ սարքավորումների, մեխանիզմների, սարքերի, տեխնիկական այլ միջոցների աշխատանքը պետք է դադարեցվի:

366. Սարքավորումների (ջարդիչներ, քարամաղեր, դասակարգիչներ, ֆլոտմեքենաներ, փոխակրիչներ և այլն) վերանորոգումը թույլատրվում է սկսել դրանց վրա եղած փոշիներն ու այլ նստվածքները մաքրելուց ու լվանալուց հետո: Այն սարքավորումները, որոնք աշխատում են թունավոր ռեագենտների միջավայրում, վերանորոգումից առաջ պետք է տևական մաքրվեն և վնասազերծվեն:

367. Սարքավորումների և դրանց էլեկտրաշարժաբերների միաժամանակ վերանորոգման ժամանակ պետք է վերանորոգում իրականացնող կազմակերպության կողմից մշակվեն և հաստատվեն միջոցառումներ` աշխատանքների անվտանգ կատարման համար:

368. Փոշեհավաքիչի հետ միացված օդափոխիչի վերանորոգումը, որն արտադրամասի աշխատանքի ժամանակ գտնվում է լիցքավորման տակ, թույլատրվում է կատարել միայն ռոտորի արգելակված դիրքի և անջատված էլեկտրական սխեմայի դեպքում, որպեսզի կանխվի ռոտորի պատահական պտույտը:

369. Սարքավորման էլեկտրաշարժիչի անջատումը պետք է կատարվի ապահովիչները հանելով կամ ավտոմատ կարգով ուժային ցանցը խզելով: Գործարկման սարքի վրա պետք է կախվի ցուցանակ` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:

370. Սարքավորումների վերանորոգման-հավաքակցման հարթակների չափերը պետք է լինեն այնպիսին, որ դրանցում տեղավորվեն սարքավորումների խոշոր հանգույցները, տարրերը, մեքենամասերը, հարմարանքները, գործիքները, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Վերանորոգվող հանգույցները, տարրերը, մեքենաները պետք է տեղաբաշխվեն այնպես, որպեսզի դրանց ապրանքներով լինեն ազատ անցատեղեր:

371. Եթե վերանորոգումների ժամանակ նախատեսվում է կատարել հիմնական տեխնոլոգիական սարքավորումներ կրող կոնստրուկցիաների փոփոխություններ, ապա դրանք պետք է կատարվեն արտադրող գործարանի հետ համաձայնեցված նախագծերով:

372. Եթե վերանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ է պատրաստել լաստակներ, ապա վերջիններս պետք է պատրաստվեն ամուր փայտից կամ այլ նյութերից: Այդ նպատակի համար պատահական նյութերի օգտագործումն արգելվում է:

373. Եթե հնարավոր չէ պատրաստել վերանորոգման լաստակներ, ապա 13 մ-ից ավելի բարձրության վրա սանդուղքներով աշխատանքներ կատարելու դեպքում պետք է օգտագործվեն փրկարար գոտիներ, որոնց ամրացման տեղերը պետք է նշվեն մետաղակոնստրուկցիաների վրա:

374. Վերանորոգման հարթակներում կատարվող աշխատանքների մեքենայացման համար պետք է օգտագործվեն ծածկի ուժեղացված շինարարական տարրեր` բլոկների կախման կամ մոնոռելսերի ամրացման համար: Արգելվում է ֆերմաներից, հեծաններից և այլ շինարարական կոնստրուկցիաներից կախել հարմարություններ` առանց ստուգելու դրանց ամրությունը:

375. Կապալային եղանակով վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում պատվիրատու և կապալառու կազմակերպությունները պետք է աշխատանքների կատարման ամբողջ ժամանակաշրջանի համար կազմեն կարգադրագիր-թույլտվություն կամ ակտ` վերանորոգումներ կատարելու համար` նշելով կոնկրետ տեղամասը (արտադրամասը), որտեղ պետք է իրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

376. Կապալառու եղանակով վերանորոգում իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում իրեն ամրագրված տեղամասում (արտադրամասում) աշխատանքների կատարման որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահանջների ապահովման համար:

377. Ֆաբրիկայի գործող արտադրամասերում, տեղամասերում, ագրեգատներում վերանորոգման և հավաքակցման աշխատանքներ կատարելու դեպքում վերանորոգման աշխատանքների ղեկավարը ֆաբրիկայի ղեկավարության հետ միասին պետք է հաստատեն կարգադրագիր-թույլտվություն և գործեն համաձայն դրա:

378. Ապարաջարդիչ մեքենաների վերանորոգման ժամանակ դրանց վրա մարդկանց բարձրանալը թույլատրվում է միայն սանդուղքների օգնությամբ: Արգելվում է վերևից իջնել ներքևի աշխատատեղ` առանց փրկարար գոտու և պաշտպանիչ ճոպանի:

379. Պտտվող ռոտորով մեքենաների (մուրճային, բռունցքային, հարված-անդրադարձային ապարաջարդիչներ, թմբուկային մաղեր և այլն) ներսում վերանորոգման աշխատանքներ կատարելուց առաջ անհրաժեշտ է քանդել դրանց շարժաբերի էլեկտրական սխեման, անջատել վերանորոգվող սարքավորումների էլեկտրական շարժիչները, կափարիչներն ամրացնել այնպես, որպեսզի բացառվի դրանց ինքնակամ փակվելը:

380. Բունկերներում ներպատվածքի վերանորոգման և փոխման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի հարմարանք, ինչը կապահովի բունկերի թեք պատերի վրա աշխատանքների անվտանգ կատարումը:

381. Հալած ցինկով ներպատվածքի լցումը պետք է կատարեն այն անձինք, ովքեր այդ աշխատանքների կատարման համար անցել են ուսուցում, հրահանգավորում և ունեն համապատասխան որակավորում: Ներպատվածքի լցումը թույլատրվում է կատարել միայն տեխնիկական պատասխանատու անձի անմիջական ղեկավարությամբ:

382. Աղացամեքենաների թմբուկը պտտելու, ինչպես նաև նոր ներպատվածք շարելու ժամանակ, մարդկանց ներկայության դեպքում ներպատվածքային հեղյուսների հանելն արգելվում է:

383. Հատուկ մեխանիզմների բացակայության դեպքում ներպատվածքային սալիկների փոխադրումը և աղացամեքենայի մեջ տեղադրումը պետք է կատարվեն համաձայն արտադրական հրահանգի: Նույն հրահանգի պահանջներով պետք է կատարվեն նաև աղացամեքենաների թմբուկի մեջ ներպատվածքների եռակցումը և կտրումը:

384. Օդային փողրակների, պնևմոսարքերի, գործիքների միացումը և անջատումը թույլատրվում է կատարել միայն օդի մատակարարումն անջատելուց հետո:

385. Հատիչով և ձեռքի ուրիշ գործիքներով մեքենամասերի կտրման, մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ ակնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ վարագույր:

386. Գազաբոցային աշխատանքները (գազաեռակցում, էլեկտրաեռակցում, գազով կտրում) պետք է կատարվեն` պահպանելով հրդեհային անվտանգության գործող կանոնները:

387. Եռակցման և կտրման աշխատանքների կատարման տեղերում չպետք է լինեն բոցավառվող նյութեր:

388. Եռակցման ժամանակ բոլոր փայտանյութերը և շինության մյուս հրկիզվող մասերը, որոնք գտնվում են մինչև 2 մ հեռավորության վրա, անհրաժեշտ է պաշտպանել չհրկիզվող նյութերով:

389. Եռակցման աշխատանքների կատարման տեղերում պետք է տեղադրվեն հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, մոտակա հրշեջ խողովակագծին միացված փողրակներ, ոչ պակաս 0,2 մ3 տարողությամբ ջրի տարողություն կամ ավազով արկղ):

390. Այրոցային և կտրման սարքերը, որոնք նախատեսված են գազաբոցային աշխատանքների կատարման համար, պետք է սարքավորվեն հետադարձ կափույրներով:

391. Փոփոխական հոսանքի եռակցման կայանքները պետք է ունենան պարապ ընթացքի լարման ավտոմատ անջատման կամ դրա` մինչև 12 Վ սահմանափակման սարք` ժամանակի ոչ պակաս 0,5 վրկ պահպանմամբ:

392. Մշտական էլեկտրաեռակցման աշխատանքները շինություններում պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված օդափոխվող տեղերում` սարքավորված հրդեհաշիջման սարքավորումներով:

393. Ֆաբրիկայի բաժանմունքներում ու արտադրամասերում էլեկտրաեռակցման կայանքների միացումը պետք է կատարվի միացման հատուկ կետերից (վահանակներից), որոնք պետք է մշտապես գտնվեն փակի տակ:

394. Էլեկտրաեռակցման կայանքի իրանը, ինչպես նաև եռակցման տրանսֆորմատորի երկրորդական փաթույթի սեղմակը, որին միացվում է դեպի արտադրատեսակը (առարկան) տանող լարը, պետք է լինեն հողանցված:

395. Եռակցման աշխատանքները փակ դժվարամատչելի տեղերում, բարձրության վրա, խոնավ շինություններում և այլն, պետք է կատարվեն կարգադրագիր-թույլտվությամբ` որպես կարգ մշտական հոսանքի օգտագործմամբ:

396. Եռակցման աշխատանքները փակ տարողություններում պետք է կատարվեն երկու անձանց մասնակցությամբ, որոնցից մեկը պետք է գտնվի տարողությունից դուրս և իրականացնի հսկողություն աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ: Տարողության մեջ եռակցում կատարող անձը պարտադիր կարգով պետք է ունենա պաշտպանիչ գոտի և պարան, որի ծայրը պետք է գտնվի տարողությունից դուրս գտնվող անձի մոտ:

397. Արգելվում է եռակցման աշխատանքներ կատարել ճնշման տակ գտնվող փակ անոթներում (կաթսաներ, բալոններ, խողովակագծեր), հրկիզվող կամ պայթյունավտանգ նյութեր պարունակող բալոնների վրա:

398. Տաք և հեշտ բռնկվող հեղուկների, ինչպես նաև տաք և պայթյունավտանգ գազերով լցավորման համար նախատեսված ցիստեռնների, բալոնների, տակառների, ռեզերվուարների էլեկտրաեռակցումը և կտրումը` առանց նախնական վտանգազերծման և գոլորշամաքրման, արգելվում է:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2009
N 1277-Ն
Որոշում