Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍ ...

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                                         ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

                                         ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    ______________ Տ. Դավթյան            _____________ Գ. Խաչատրյան

 

18 նոյեմբերի 2009 թվականի N 1069-Ն  28 հոկտեմբերի 2009 թվականի N 8

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (21.08.2008 թ., ՀՕ-146-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

(30.12.2008 թ., ՀՕ-246-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո որոշակի անհամապատասխանություն է առաջացել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ և 26-րդ հոդվածների առանձին դրույթների միջև: «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

1) 23-րդ հոդվածի համաձայն` օրենքի 3 հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին,

2) 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն` ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից,

3) 26-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն` օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին:

Քանի որ օրենքի 23-րդ հոդվածում նշված ԱԱՀ-ի դեբետային մնացորդում կարող են ներառվել այնպիսի ձեռքբերումների մասով հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարներ, որոնք ուղղակիորեն վերագրելի են ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում իրականացվելիք (իրականացված) գործարքներին` հաշվանցվող գումարների կրկնակի նվազեցումը բացառելու նպատակով պաշտոնապես պարզաբանում ենք.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպման դրույթը կիրառելի չէ այն անձանց նկատմամբ, որոնք օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան, տվյալ օրացուցային տարում դադարում են համարվել ԱԱՀ վճարող:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
18.11.2009
N 1069
Պաշտոնական պարզաբանում