116.0700.021209
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «02»        12            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11609424
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
23 նոյեմբերի 2009 թվականի N 700-Ն
 
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ» թեմային նվիրված «Զվարթնոց տաճար, Վաղարշապատ. Zvartnots Church, 642, Vagharshapat», «Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Վաղարշապատ. St. Hripsime Church, 618, Vagharshapat», «Էջմիածին Մայր տաճար, Վաղարշապատ. Etchmiadzin Cathedral, 301-303, Vagharshapat», «Սբ. Գայանե եկեղեցի, Վաղարշապատ.
St. Gayane Church, 630, Vagharshapat» 4 նամականիշով գեղաթերթիկը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի կենդանական աշխարհին նվիրված «Անդրկովկասյան գորշ արջ. Ursus arctos syriacus» և «Կովկասյան ջրասամույր Lutra lutra meridionalis» երկու նամականիշը, համաձայն N 2 և N 3 հավելվածների:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. նոյեմբերի 23-ի
թիվ 700-Ն հրամանի
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. նոյեմբերի 23-ի
թիվ 700-Ն հրամանի
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2009 թ. նոյեմբերի 23-ի
թիվ 700-Ն հրամանի
 
__________________________________________________________
ԻՐՏԵԿ - Պետական նշանների նմուշների պատկերները չեն բերվում