040.1433.171209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1433-Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ԿԱՆՉԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ԴԴՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009 թվականի դեկտեմբերի 20-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թթուջրի և Ջրամբարի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Ոսկեվազի, Սասունիկի, Սարալանջի, Հարթավանի, Ձորագլխի, Նիգավանի, Լեռնարոտի, Նոր Ամանոսի, Կանչի, Կաթնաղբյուրի և Դդմասարի գյուղական համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 7.447.485 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 986.364 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1433-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ NN 14 ԵՎ 15 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ԿԱՆՉԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ԴԴՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 905000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի
(2 ամիս x 150000 դրամ) 300000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի
(2 ամիս x 110000 դրամ) 220000
3) հանձնաժողովի քարտուղարի
(2 ամիս x 110000 դրամ) 220000
4) հանձնաժողովի անդամների
(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ) 165000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 157750
Ընդամենը 1062750
(2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(2 x 1.062.750) 2125500
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1433-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ԿԱՆՉԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ԴԴՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ 270000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 60000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 30000
3) հանձնաժողովի քարտուղարի 30000
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 30000 դրամ) 150000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 72500
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
ընդամենը 351500
15 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(15 x 351500) 5272500
Այլ ծախսեր
(քվեաթերթիկների տպագրություն,
9609 ընտրող + 9609 x 0.03 x 5 դրամ) 49485
Ընդամենը 5321985
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1433-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ԿԱՆՉԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ԵՎ ԴԴՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
___________________________________________________________________
1. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 9609 ընտրող x 98,75 դրամ) 948889
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 9609 ընտրող x 3.9 դրամ) 37475
Ընդամենը 986364