040.1439.171209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1439-Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2009 թվականի դեկտեմբերի 20-ին կայանալիք` Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքում ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 5001120 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 1432481 դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1439-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 32 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.__________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|_____________________________________________|________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 905000|
| | այդ թվում` | |
|___|_____________________________________________|________|
| |1) հանձնաժողովի նախագահի | |
| |(2 ամիս x 150000 դրամ) | 300000|
|___|_____________________________________________|________|
| |2) նախագահի տեղակալի | |
| |(2 ամիս x 110000 դրամ) | 220000|
|___|_____________________________________________|________|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | |
| |(2 ամիս x 110000 դրամ) | 220000|
|___|_____________________________________________|________|
| |4) հանձնաժողովի անդամների | |
| |(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ) | 165000|
|___|_____________________________________________|________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 157750|
|___|_____________________________________________|________|
| |Ընդամենը | 1062750|
.__________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1439-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.___________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|______________________________________________|________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 270000|
| | այդ թվում` | |
|___|______________________________________________|________|
| |1) հանձնաժողովի նախագահի | 60000|
|___|______________________________________________|________|
| |2) նախագահի տեղակալի | 30000|
|___|______________________________________________|________|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | 30000|
|___|______________________________________________|________|
| |4) հանձնաժողովի անդամների | |
| |(5 անդամ x 30000 դրամ) | 150000|
|___|______________________________________________|________|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 72500|
|___|______________________________________________|________|
|3. |Կապի ծառայություններ | 1000|
|___|______________________________________________|________|
|4. |Գրասենյակային նյութեր և հագուստ | 3000|
|___|______________________________________________|________|
|5. |Տրանսպորտային նյութեր | 5000|
|___|______________________________________________|________|
| |ընդամենը` | 351500|
|___|______________________________________________|________|
| |11 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր| |
| |(11 x 351500) | 3866500|
|___|______________________________________________|________|
| |Այլ ծախսեր | |
| |(քվեաթերթիկների տպագրություն, 13955 ընտրող + | |
| |13955 x 0.03 x 5 դրամ) | 71870|
|___|______________________________________________|________|
| |Ընդամենը | 3938370|
.___________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 10-ի
N 1439-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
._________________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| |(դրամ) |
|___|____________________________________________________|________|
|1. |Կապի ծառայություններ | |
| |(ընտրողների ծանուցագրեր, 13955 ընտրող x 98,75 դրամ) | 1378056|
|___|____________________________________________________|________|
|2. |Գրասենյակային նյութեր և հագուստ | |
| |(ընտրողների ցուցակներ, 13955 ընտրող x 3,9 դրամ) | 54425|
|___|____________________________________________________|________|
| |Ընդամենը | 1432481|
._________________________________________________________________.