041.1042.121209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2009 թվականի N 1042-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «ԱՐՄԵՆԻԱ-2010» արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դաշտային վարժանքի նախնական պլանավորման համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 13-16-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության անդամների` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թ. դեկտեմբերի 12-ի
N 1042-Ա որոշման
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-16-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Է. Բարսեղյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին
տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության
տնօրեն
Վ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական
Ա. Թանանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի
տեղակալ
Ա. Դավթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ
կառավարման վարչության պետի տեղակալ