041.1052.171209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2009 թվականի N 1052-Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ` ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2009 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)` «ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոն-կարգավիճակը և հեռանկարները» խորագրով հիմնադիր համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի` Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի` Դուբնա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ