040.0512.130898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1998 թվական թիվ 512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության 5 նախադպրոցական հաստատության հանձնման-ընդունման և լուծարման աշխատանքները կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 04 խմբի 05 ենթախմբով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված հատկացումները պակասեցնելու 4738,0 հազ. դրամով նույն չափով ավելացնելով 04 խմբի 02 ենթախմբին (ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության ենթակայության 5 նախադպրոցական հաստատության
հանձնման-ընդունման և լուծարման աշխատանքների կազմակերպման
ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման
_________________________________________________________________________
թիվ Գումարը
ը/կ (հազ. դրամ)
_________________________________________________________________________
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 4733,0
այդ թվում`
1. Աշխատողների աշխատավարձ 3129,0
2. Ընթացիկ տրանսֆերտներ -ընդամենը 1001,0
այդ թվում`
- մուծումներ ՀՀ կենսաթոշակային ու զբաղվածության
հիմնադրամին 1001,0
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսեր
-ընդամենը 608,0
այդ թվում`
ա) ապրանքների ձեռքբերում -ընդամենը 520,0
նույն թվում`
-սննդամթերք 520,0
դ) կապի ծառայության վճար 8,0
ե) կոմունալ ծառայությունների վճար -ընդամենը 80,0
որից`
- էլեկտրաէներգիայի ծախսեր 50,0
- ջրմուղից և կոյուղուց օգտվելու վարձ 30,0