040.0513.130898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1998 թվականի թիվ 513
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի Շենգավիթի թաղային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1485752 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երևանի Շենգավիթի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ/թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 13-ի թիվ 513 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի`
կապված Երևանի Շենգավիթի թաղային համայնքի
ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման
և անցկացման հետ
._________________________________________________________________________.
|Թիվ/թիվ | Ծախսերը | Գումարը |
|ը/կ | | (դրամ) |
|________|___________________________________________|____________________|
| 1. | Համայնքային ընտրական հանձնաժողովի | |
| | նախագահի և քարտուղարի աշխատավարձ | |
| | (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) | 16000 |
| | | |
| 2. | Հրատարակչական ծախսեր | 7000 |
| | | |
| 3. | Քարոզչական աշխատանքների կազմակերպման | |
| | ծախսեր | 7000 |
| | | |
| 4. | Տրանսպորտային ծախսեր | 5000 |
| | | |
| 5. | Փոստ, հեռախոս, հեռագիր | 3000 |
| | | |
| 6. | Գրասենյակային ծախսեր | 3000 |
| | | |
|_________________________________________________________________________|
| Ընդամենը 41000 |
|_________________________________________________________________________|
| Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր |
| (109344 ընտրող x 5 դրամ) 546720 |
|_________________________________________________________________________|
| Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր |
| (109344 ընտրող x 3 դրամ) 328032 |
|_________________________________________________________________________|
| Ընդամենը 915752 |
._________________________________________________________________________.
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 13-ի թիվ 513 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի`
կապված Երևանի Շենգավիթի թաղային համայնքի
ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման
և անցկացման հետ
._________________________________________________________________________.
| Թիվ/թիվ | Ծախսերը | Գումարը |
| ը/կ | | (դրամ) |
|____________|_______________________________________|____________________|
| 1. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի | |
| | նախագահի և քարտուղարի աշխատավարձ | 8000 |
| | | |
| 2. | Տրանսպորտային ծախսեր | 5000 |
| | | |
| 3. | Փոստ, հեռախոս, հեռագիր | 1000 |
| | | |
| 4. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
|____________|_______________________________________|____________________|
| | Ընդամենը | 15000 |
| | | |
| | 38 տեղամասային ընտրական | |
| | հանձնաժողովների ծախսեր | |
| | (38 x 15000 դրամ) | 570000 |
._________________________________________________________________________.