041.1072.231209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2009 թվականի N 1072-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 3-րդ փուլի գնահատման զեկույցի հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` ապահովել ԳՐԵԿՈ-ի քարտուղարություն ներկայացվելիք հարցաշարերի պատասխանների նախապատրաստման աշխատանքները մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1072-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
պետ
Հ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
իրավական ապահովման վարչության պետ
Ա. Գոմկցյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության
վարչության աուդիտի մեթոդաբանության և
կարգավորման բաժնի պետ - վարչության պետի
տեղակալ
Ա. Մարգարյան - Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի
ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(համաձայնությամբ)
Հ. Մուսիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի մեթոդաբան
(համաձայնությամբ)
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Հավելվածի սկզբում «վարչապետի որոշում» բառերի փոխարեն նշված է
«կառավարության որոշում» բառերը: