Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1455.221209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1455-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` 2005 թվականի արտադրության «ՆԻՍՍԱՆ MAXIMA 3.01» մակնիշի (պետհամարանիշը` 627 OL 64, նույնացման համարը` JN1CA31A76M110017, շարժիչը` VQ30612741B)` 12533908 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան, ինչպես նաև նիստերի համար նախատեսված սեղանը` 2 միավորից (1 միավորի հաշվեկշռային արժեքը` 177940 դրամ) և իր կցորդ սեղանները` 2 հատ (1 հատի հաշվեկշռային արժեքը` 109060 դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին` 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2009
N 1455-Ա
Որոշում