040.0515.250898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1998 թվականի թիվ 515
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համաձայնությունը ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունն ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին` որպես պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածություն հատկացված Կոտայքի մարզի Գառնի գյուղի տիեզերական աստղագիտության ինստիտուտի գիտավանի տարածքում գտնվող առանձնատունը սեփականաշնորհելու վերաբերյալ:
2. Առաջարկել Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարին իրականացնել նշված առանձնատան սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից: