Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱ ...

 

 

041.1064.221209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել`

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2009 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1064-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

 

Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Վ. Մելիքյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ա. Խոջոյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Դ. Սողոմոնյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

 

Ս. Մարգարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ

պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ

առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր

պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Ն. Բակունց    - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների

                    վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ

                    առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ

                    (համաձայնությամբ)

 

Հ. Սանամյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության ենթակայության «Պատմամշակութային

ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ

առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները

կատարող (համաձայնությամբ)

 

    Ա. Գիլոյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                    նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության

                    վարչության պետ

 

    Ա. Եգանյան    - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության

                    զարգացման վարչության պետ

 

Կ. Կոստանյան - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»

ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման

հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

Ա. Սարգսյան  - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային

անվտանգության տեսչական մարմնի քաղաքաշինական

գործունեության վերահսկողության վարչության պետ

 

Ա. Ավետիսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության

կապի և փոստի վարչության պետ

 

Համապատասխան մարզպետ

 

Երևանում` Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

 

Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Գ. Գալստյան  - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական

կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Մ. Մինասյան  - «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող

կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    Հ. Դավթյան    - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և

                    քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 18.05.10 թիվ 353-Ա, 03.11.10 թիվ 929-Ա, 23.12.11 թիվ 1254-Ա, 28.06.12 թիվ 573-Ա, 21.10.13 թիվ 957-Ա, 20.08.14 թիվ 784-Ա, 12.04.16 թիվ 276-Ա, 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա, 23.05.2019 թիվ 587-Ա, 29.08.2019 թիվ 1216-Ա 27.07.2020 թիվ 846-Ա, 14.08.2020 թիվ 924-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2009 թ. դեկտեմբերի 22-ի

N 1064-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:

(1-ին կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա որոշում)

1.1. Սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերն ու դրանց նախագծման առաջադրանքները, ինչպես նաև հաստատված փաստաթղթերի փոփոխությունները կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից` միմիայն հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

(1.1-ին կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահն է:

(2-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական կառավարման համակարգի մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:

(3-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով:

(4-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին:

(5-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա որոշում)

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

(6-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:

9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

(9-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:

(10-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

11. Հանձնաժողովի նպատակը`

1) Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (այսուհետ` տարածական պլանավորման փաստաթղթեր) մշակման գործընթացներին օժանդակելն է.

2) տարածական պլանավորման փաստաթղթերի` շահագրգիռ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համաձայնեցման գործառույթների օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումն է.

3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հասարակայնության մասնակցությանը նպաստելն է:

(11-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

12. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.

2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը:

3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.

4) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:

(12-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

13. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով.

3) հաստատման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համաձայնեցման ժամկետների կրճատման համար նախապայմանների ստեղծումը:

(13-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության և օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է հանձնաժողովի անդամի կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:

(14-րդ կետը փոփ. 03.11.10 թիվ 929-Ա, 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչությունը:

(15-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

16. Նիստի արձանագրության մեջ նշվում են նաև`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված աշխատակարգային որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

(16-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

(17-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1603-Ա որոշում)

18. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված աշխատակարգային որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան ցուցումներ.

4.1) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.

4.2) հանձնաժողովի կազմած եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում` համապատասխան մարզպետին)` նախագիծը կամ նախագծի փոփոխությունը ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով.

4.3) մերժման իրավական հիմքերով համապատասխան համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը, դրանց առաջադրանքների նախագծերը կամ հաստատված փաստաթղթերում փոփոխությունների առաջարկությունները.

5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

(18-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

19. Հանձնաժողովի անդամը`

1) հանձնաժողովի նիստերի ընթացքում կամ էլեկտրոնային հարցման եղանակով քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.

2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար.

3) մասնակցում է աշխատակարգային որոշումների ընդունման և եզրակացությունների կազմման համար անցկացվող քվեարկությանը, հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ համաձայն չլինելու դեպքում գրավոր ներկայացնում է հարցի վերաբերյալ իր կարծիքը:

(19-րդ կետը փոփ. 23.12.11 թիվ 1254-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

20. Հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները կամ կազմված եզրակացությունները տեղադրվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ինտերնետային կայքում:

(20-րդ կետը փոփ. 02.03.17 թիվ 199-Ա, 29.11.2018 թիվ 1603-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.12.2009
N 1064-Ա
Որոշում