040.0517.250898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1998 թվականի թիվ 517
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՂՆՈՒՏԻ, ՍՈՖԼՈՒԻ, ՈՒԺԱՆԻՍԻ (ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Կաղնուտի, Սոֆլուի, Ուժանիսի (Գորիսի շրջ.) գյուղական համայնքների ղեկավարների և Լոռու մարզի Ղուրսալի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 332192 դրամ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Կաղնուտի, Սոֆլուի, Ուժանիսի (Գորիսի շրջ.) և Լոռու մարզի Ղուրսալի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 517 ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՂՆՈՒՏԻ, ՍՈՖԼՈՒԻ, ՈՒԺԱՆԻՍԻ (ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
N/N Ծախսերի անվանումը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1 . Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի
և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2 . Հրատարակչական ծախսեր 7000
3 . Քարոզչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4 . Տրանսպորտի ծախսեր 5000
5 . Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6 . Գործուղման ծախսեր 9000
7 . Գրասենյակային ծախսեր 3000
_______________________________________________________________________
ընդամենը 50000
5 համայնքային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (5 x 50000 դրամ) 250000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(899 x 5 դրամ) 4495
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(899 x 3 դրամ) 2697
_______________________________________________________________________
Ընդամենը 257192
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 517 ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՂՆՈՒՏԻ, ՍՈՖԼՈՒԻ, ՈՒԺԱՆԻՍԻ (ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՂՈՒՐՍԱԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
N/N Ծախսերի անվանումը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1 . Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ 8000
2 . Տրանսպորտի ծախսեր 5000
3 . Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4 . Գրասենյակային ծախսեր 1000
_______________________________________________________________________
Ընդամենը 15000
5 տեղամասային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (5 x 15000 դրամ) 75000
HԴ