Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ( ...

 

 

011.0183.101209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը առ այն, որ հանձնաժողովը գտնում է, որ իր ներկայացրած առաջնահերթությունների իրացումը կարիք ունի մշտադիտարկման (մոնիթորինգի), իսկ դրանց իրականացման յուրաքանչյուր փուլի և ձեռքբերումների մասին հանրությունը կարիք ունի մշտական տեղեկատվության,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին (այսուհետև` Հանձնաժողով) իրականացնել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում (մոնիթորինգ) և արդյունքների մասին մինչև 4-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ ներկայացնել եզրակացություն:

2. Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2.1-րդ մասի, եթե քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի եզրակացությանը և դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում Հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Եզրակացության վերաբերյալ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են եզրակացությանը:

3. Մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման առնչությամբ Հանձնաժողովի գրավոր եզրակացությունը և Ազգային ժողովի նիստում դրա քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի հերթական նստաշրջանի վերջին չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ ուղարկվում են Ազգային ժողովի նախագահին և ընդգրկվում են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԱԺՈ-183-Ն

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
10.12.2009
N ԱԺՈ-183-Ն
Որոշում