030.0282.141109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Ե. ՇՎԻԴԿՈՅԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Միխայիլ Եֆիմի Շվիդկոյին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
14 նոյեմբերի 2009 թվականի
ՆՀ-282-Ա