030.0303.101209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև պատմագիտության բնագավառում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտական մանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
Գիտության վաստակավոր գործչի`
Բաբկեն Հարությունի Հարությունյանին ԵՊՀ հայոց պատմության
ամբիոնի վարիչ, պատմական
գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Վաստակավոր մանկավարժի`
Գարեգին Մովսեսի Հարությունյանին պատմական գիտությունների
թեկնածու, դոցենտ:
10 դեկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-303-Ա