030.0304.101209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Է. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքում ծավալված բեղմնավոր մասնագիտական և հասարակական գործունեության համար նյարդավիրաբույժ Էդգար Հովսեփյանին (ԱՄՆ) պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով:
10 դեկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-304-Ա