030.0305.101209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ի. Գ. ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 90-ամյա հոբելյանի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգիթ Գարեգինի Ղարիբյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
10 դեկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-305-Ա