030.0316.171209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Գ. Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ ԳՆԴԱՊԵՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Գուրգենի Հակոբյանին շնորհել գեներալ-գնդապետի կոչում:
17 դեկտեմբերի 2009 թվականի
ՆՀ-316-Ա