031.0203.241109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել.
Սամվել Սերգեյի Ալեքսանյանին ԳՊՄԻ պրոռեկտոր, կենսաբանական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերգո Արտուշի Հայրապետյանին ԳՊՄԻ պատմաբանասիրական ֆակուլտետի
դեկան, բանասիրական գիտությունների
դոկտոր, պրոֆեսոր:
24 նոյեմբերի 2009 թվականի
ՆԿ-203-Ա