031.0218.091209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
9 դեկտեմբերի 2009 թվականի
ՆԿ-218-Ա