Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊ ...

 

 

031.0219.091209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Տիգրան Սարգսյան         Հայաստանի Հանրապետության վարչապետ

                            (հանձնաժողովի նախագահ)

 

    Արևիկ  Պետրոսյան        Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

                            նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,

                            Հայաստանի Հանրապետության տարածքային

                            կառավարման նախարար

 

    Գևորգ  Դանիելյան        Հայաստանի Հանրապետության արդարադատության

                            նախարար

 

    Հասմիկ Պողոսյան         Հայաստանի Հանրապետության մշակույթի

                            նախարար

 

    Արմեն Աշոտյան           Հայաստանի Հանրապետության կրթության

                            և գիտության նախարար

 

    Տիգրան Դավթյան          Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                            նախարար

 

Ալեքսան Հարությունյան  Հանրային հեռուստառադիոընկերության

խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

    Դավիթ Սարգսյան          Հայաստանի Հանրապետության կառավարության

                            աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար):

 

2. Հանձնաժողովին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ներկայացրած առաջարկությունները, մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջոցառումների ծրագիրն ու նախահաշիվը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` միջոցառումների ծրագրի և նախահաշվի հիման վրա սահմանված կարգով միջոցներ հատկացնել միջոցառումների ֆինանսավորման համար:

 

9 դեկտեմբերի 2009 թվականի

ՆԿ-219-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.12.2009
N ՆԿ-219-Ա
Կարգադրություն