031.0223.101209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԼԴԻՍ ԶԱՏԼԵՐՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը.
1. Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի Հայաստանի Հանրապետության այցի կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Վալդիս Զատլերսի և նրան ուղեկցող անձանց Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` 2009 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը պատվիրակության Հայաստանում գտնվելու հետ կապված կեցության ծախսերը 2+15 ձևաչափով կատարել աշխատակազմի միջոցների հաշվին:
2. Այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների անցկացման և կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվության:
10 դեկտեմբերի 2009 թվականի
ՆԿ-223-Ա