040.1496.281209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1496-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող քարաթափերի կանխարգելման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ելնելով սույն որոշման հավելվածում նշված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ապահովվածությունից` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածում համապատասխան ճշգրտումներ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1496-Ն որոշման
i
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը | Կատարողը | Ժամկետը |
|ը/կ| | | |
|___|___________________________________|______________|______________|
| 1.|Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին|ՀՀ տրանսպորտի |2012 թ. |
| |սպառնացող քարաթափերի տեղամասերի |և կապի |սեպտեմբեր |
| |ուսումնասիրություն, գույքագրում և |նախարարություն| |
| |դրանցից պաշտպանվելու կանխարգելիչ | | |
| |աշխատանքների նախագծանախահաշվային |համապատասխան | |
| |փաստաթղթերի և աշխատանքների |մարզպետարաններ| |
| |իրականացման ժամանակացույցի մշակում | | |
| |և դրանք Հայաստանի Հանրապետության | | |
| |կառավարություն ներկայացնելը | | |
|___|___________________________________|______________|______________|
| 2.|Հայաստանի Հանրապետության ընդհանուր |ՀՀ տրանսպորտի |2012 թ. |
| |օգտագործման միջպետական և Հայաստանի|և կապի |սեպտեմբեր |
| |Հանրապետության տրանսպորտի և կապի |նախարարություն| |
| |նախարարության տնօրինության` | | |
| |հանրապետական նշանակության |համապատասխան | |
| |ավտոմոբիլային ճանապարհներին |մարզպետարաններ| |
| |սպառնացող քարաթափերի տեղամասերի | | |
| |ուսումնասիրություն, գույքագրում և | | |
| |դրանցից պաշտպանվելու կանխարգելիչ | | |
| |աշխատանքների նախագծանախահաշվային | | |
| |փաստաթղթերի և աշխատանքների | | |
| |իրականացման ժամանակացույցի մշակում | | |
| |և դրանք Հայաստանի Հանրապետության | | |
| |կառավարություն ներկայացնելը | | |
|___|___________________________________|______________|______________|
| 3.|Երկաթուղային տրանսպորտի օբյեկտներին|ՀՀ տրանսպորտի |2013-2015 թթ. |
| |սպառնացող քարաթափերի կանխարգելման |և կապի | |
| |աշխատանքների իրականացում |նախարարություն| |
| | | | |
| | |«Հարավկովկաս- | |
| | |յան երկաթուղի»| |
| | |ՓԲԸ (համաձայ- | |
| | |նությամբ) | |
| | | | |
| | |ՀՀ | |
| | |մարզպետարաններ| |
|___|___________________________________|______________|______________|
| 4.|Հայաստանի Հանրապետության ընդհանուր |ՀՀ տրանսպորտի |2013-2015 թթ. |
| |օգտագործման միջպետական և Հայաստանի|և կապի | |
| |Հանրապետության տրանսպորտի և կապի |նախարարություն| |
| |նախարարության տնօրինության` | | |
| |հանրապետական նշանակության |ՀՀ | |
| |ավտոմոբիլային ճանապարհների |մարզպետարաններ| |
| |տարածքներում քարաթափերի | | |
| |կանխարգելման աշխատանքների | | |
| |իրականացում | | |
._____________________________________________________________________.
(ժամանակացանկը փոփ. 23.12.10 թիվ 1706-Ն որոշում)