Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 52

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում ոռոգման համակարգի խնդիրների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի զեկույցը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թ. դեկտեմբերի 17-ի նիստի

N 52 արձանագրային որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արմավիրի մարզը գյուղատնտեսական նշանակությամբ համարվում է Հայաստանի Հանրապետության առավել խոշորը: Մարզի կադաստրային ոռոգելի տարածքը կազմում է 58359 հա, որից փաստացի ոռոգվում է 40570 հա, ինչը կազմում է հանրապետության փաստացի ոռոգվող տարածքների 31%-ը: Արմավիրի մարզում գործում են թվով 10 ջրօգտագործողների ընկերություններ, որոնք սպասարկում են մարզի թվով 94 համայնքների հողատարածքներ: Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մշակվող հողատարածքների չափաքանակների մոտ 13%-ի աճ և մշակաբույսերի կազմի փոփոխություն (15%-ով աճել են եկամտաբեր մշակաբույսերի զբաղեցվող տարածքները): Մարզի ընկերությունները սպասարկում են 4310 կմ ներտնտեսային ոռոգման ցանցեր, թվով 462 խորքային հորեր և 76 պոմպային կայաններ, որոնց տարեկան էլ. էներգիայի ծախսը կազմում է շուրջ 22.5 մլն. կվտ. ժամ: Մարզի ընկերություններին տարեկան հատկացվում է մոտ 2.5 մլրդ. դրամ սուբսիդիա, ինչը կազմում է ոռոգման համակարգի ընդհանուր սուբսիդիայի 47%-ը: Մարզի ընկերությունների կողմից գանձումը 2009 թ. կազմել է 1.25 մլրդ. դրամ, ինչը հասույթի նկատմամբ կազմում է 72.6%, իսկ ընդհանուր հավաքագրման նկատմամբ` 43.1%:

Ջրամատակարարման առավել բարդ խնդիրներից են ոռոգման համակարգերում տեղի ունեցող ջրի մեծաքանակ կորուստները: Համակարգի մաշվածության և քայքայվածության բարձր աստիճանի պատճառով միայն ներտնտեսային ցանցում ջրի կորուստները կազմում են շուրջ 50%: Ջրամատակարարման արդյունավետ կազմակերպման և ներտնտեսային ցանցում ոռոգման ջրի կորուստների կրճատման նպատակով ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ Արմավիրի մարզում վերանորոգվել և վերակառուցվել են շուրջ 90 կմ ներտնտեսային ցանցեր` 1.5 մլրդ. դրամ արժեքով:

2009 թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց սուբսիդավորել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող մինչև 1 հա հողատարածքներ ունեցող ջրօգտագործողներին` օգտագործված գերնորմատիվային ոռոգման ջրի արժեքի չափով: Հանրապետության գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող թվով 71 համայնքներից 28-ն ընդգրկված են Արմավիրի մարզում` շուրջ 19 հազ. հա փաստացի ոռոգելի տարածքներով և 9.7 հազար ջրօգտագործողներով, որից շուրջ 7 հազար ջրօգտագործողներ մշակում են մինչև 1 հա հողատարածք: Այս ջրօգտագործողներին պլանավորվել էր հատկացնել 43.7 մլն. դրամ սուբսիդիա` նրանց կողմից նորմատիվային հասույթի 100% վճարման դեպքում: Ներկա պահին Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար ներկայացվել են 13.5 մլն. դրամ չափաքանակով սուբսիդավորման հայտեր, ինչը կազմում է պլանավորվածի 31%-ը:

Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունները ջրառ են իրականացնում 3 առավել խոշոր մայր ջրանցքների համակարգերից, որոնք սպասարկվում են «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից: Նշված ընկերությունները շահագործում են թվով 15 ջրամբարներ, 410 կմ միջտնտեսային ցանցեր և 23 պոմպային կայաններ, որոնց էլ. էներգիայի տարեկան ծախսը կազմում է շուրջ 38 մլն. կվտ. ժ: «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը սպասարկում է մարզի ջրօգտագործողների ընկերությունների ջրամատակարարումը ապահովող Ստորին Հրազդան ջրանցքը, որի ջրաղբյուրներն են Հրազդան և Սև ջուր գետերը: «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը սպասարկում է Թալինի և Արմավիրի մայր ջրանցքների համակարգերը, որոնց ջրաղբյուրներն են Ախուրյանի ջրամբարը և Արաքս գետը: Նշված ջրաղբյուրները հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրաղբյուրներ են: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ կառավարությունը իրականացրեց ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր, որի արդյունքում 2004 թվականին վերակառուցվեց Արաքս գետի վրա գտնվող Արմավիրի մայր ջրանցքի գլխամասային հանգույցը: Վերակառուցված հանգույցը հնարավորություն տվեց իրականացնել լրացուցիչ ջրառ սահմանային Արաքս գետից` առավելապես արդյունավետ օգտագործելով Արաքս գետի ջրատվության հայկական կողմի չափաբաժինը:

Արմավիրի մարզի ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու համար, ջրաղբյուրներից իրականացվող տարեկան ջրառը կազմում է շուրջ 460 մլն. խ. մ: Ջրանցքների քայքայվածության բարձր աստիճանի պատճառով Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների համակարգերում տարեկան տեղի է ունենում շուրջ 102.2 մլն. խ. մ ջրի կորուստ: Ջրամատակարարման լուրջ բարդություններ են առաջանում մայր ջրանցքների համակարգերի անմխիթար տեխնիկական վիճակի պատճառով: Մարզը սնող հիմնական մայր ջրանցքների համակարգերի տեխնիկական վիճակը բարելավելու համար ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսել է ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագիր, որով նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Թալինի և Արմավիրի մայր ջրանցքների համակարգերը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 86 մլն. խ. ոռոգման ջուր: Ծրագիրը արդյունավետ է դարձել ս.թ հոկտեմբերի 6-ին, սակայն հաշվի առնելով ոռոգման համակարգերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների ժամկետները, մասնավորապես վերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն ոռոգման շրջանից դուրս` ձմեռային ամիսներին, կատարված մեծ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ ընտրված են 12 շինարարական կազմակերպություններ, կնքված են թվով 14 պայմանագրեր և իրականացվում են վերականգնման աշխատանքներ: Վերականգնման աշխատանքներում ներգրավված են թվով 2400 մարդ: Նախատեսվում է Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների վերականգնման աշխատանքներն իրականացնել 2009-2010 և 2010-2011 թթ. ձմռան ամիսների ընթացքում: Նշված աշխատանքների արդյունքում կվերականգնվի շուրջ 84 կմ ոռոգման համակարգ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2009
N 52
Արձանագրային որոշում