041.0001.120110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2010 թվականի N 1-Ա
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայ նշանավոր պետական-քաղաքական գործիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի հունվարի 12-ի
N 1-Ա որոշման
ԿԱԶՄ
ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Ղարիբջանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Յու. Խաչատուրով - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության
նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ
Նավասարդ - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
արքեպիսկոպոս (համաձայնությամբ)
Կճոյան
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
պետ
Վ. Մովսիսյան - Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի
գործադիր տնօրեն
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ս. Ստեփանյան - Խորհրդային շրջանի պետական գործիչ (համաձայնությամբ)
Ֆ. Չարչօղլյան - թոռը (համաձայնությամբ)