041.1092.301209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2009 թվականի N 1092-Ա
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 1.1-ին հոդվածները`
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզպետների և նրանց տեղակալների ամենամյա արձակուրդը, որի օրերը համընկել են Նախածննդյան տոների և Սուրբ Ծննդի ու Հայտնության տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրերին, երկարացնել 4 օրացուցային օրով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ