040.0532.270898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1998 թվականի թիվ 532
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ ԵՎ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գեղարքունիքի մարզի Աղբերքի, Լոռու մարզի Եղեգնուտի, Շիրակի մարզի Ալվարի և Բավրայի գյուղական համայնքների ղեկավարների, Տավուշի մարզի Պառավաքարի ու Հաղթանակի գյուղական համայնքների ավագանիների անդամների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնելու 415544 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Գեղարքունքկի մարզի Աղբերքի, Լոռու մարզի Եղեգնուտի, Շիրակի մարզի Ալվարի և Բավրայի, Տավուշի մարզի Պառավաքարի ու Հաղթանակի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 27-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԹԻՎ 532 ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ ԵՎ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ________________________________________________________________________
ԹԻՎ ԹԻՎ Ծախսերը գումարը
Ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 800 դրամ x 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր 7000
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
______________________________________________________________________
ընդամենը 50000
6 համայնքային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (6 x 5000 դրամ) 300000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(3193 ընտրող x 5 դրամ) 15965
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(3193 ընտրող x 3 դրամ) 9579
________________________________________________________________
ընդամենը 325544
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 27-ի ԹԻՎ 532 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆՈՒՏԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ ԵՎ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ _______________________________________________________________________
ԹԻՎ ԹԻՎ Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_______________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
______________________________________________________________________
Ընդամենը` 15000
6 տեղամասային ընտրական հանձնաժողովների
ծախսեր (6x15000 դրամ) 90000