Սեղմել Esc փակելու համար:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆ ...

 

 

100.0020.211209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10009463

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 20-Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.7.001-09 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.001-09 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

29 հոկտեմբերի 2009 թ.

N 20-Ն հրամանի

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.001-09

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոններով և նորմերով (այսուհետ` Կանոններ) սահմանվում են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր քիմիական թափոնների, բացառությամբ` բժշկական և ռադիոակտիվ թափոնների, գործածությանը (թափոնների գոյացման կանխարգելմանը, դրանց հավաքմանը, փոխադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը) և վտանգավոր քիմիական նյութերի (ուժեղ ազդող թունավոր քիմիական նյութերի), բացառությամբ` թունաքիմիկատների (պեստիցիդների) և հանքային պարարտանյութերի, պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

2. Սույն Կանոնները տարածվում են վտանգավոր քիմիական թափոնների կուտակման, վնասազերծման ու թաղման և վտանգավոր քիմիական նյութերի պահպանման և փոխադրման կազմակերպությունների նախագծման, շինարարության, վերակառուցման և շահագործման ընթացքում:

 

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

3. Վտանգավոր քիմիական թափոններ` կազմակերպությունների գործունեության ընթացքում առաջացած կիրառման և օգտագործման ոչ ենթակա քիմիական նյութեր, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ և ունեն հետևյալ հատկություններից առնվազն մեկը.

1) թունավոր/տոքսիկ,

2) քայքայիչ` թթուներ Ph < 2.0 և հիմքեր Ph >12,

3) դյուրավառ,

4) ռեակտիվ` պայթուցիկ, ջրի նկատմամբ ռեակտիվ, ջերմության նկատմամբ զգայուն քիմիական նյութեր:

4. Վտանգավոր քիմիական թափոնների հավաքում` քիմիական թափոնների առանձնացումը ըստ տեսակի և մեկուսացումը դրանց համար նախատեսված տարողություններում և բեռնարկղներում:

5. Վտանգավոր քիմիական թափոնների ժամանակավոր պահեստավորում (կուտակում)` վտանգավոր քիմիական թափոնների ժամանակավոր տեղադրում` դրա համար հատուկ հատկացված տեղերում/վայրերում` հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով:

6. Վտանգավոր քիմիական թափոնների փոխադրում (տեղափոխում)` քիմիական թափոնների տեղափոխում դրանց ժամանակավոր պահման տեղերից/վայրերից դեպի տեղադրման հատուկ հատկացված տեղեր,

7. Վտանգավոր քիմիական թափոնների վնասազերծում` թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցում կամ վերացում` մեխանիկական, ֆիզիկական կամ քիմիական մշակման միջոցով:

8. Վտանգավոր քիմիական թափոնների հեռացում` քիմիական թափոնների օգտահանմանը չհանգեցնող գործողություններ` ոչնչացման և թաղման հետ կապված:

9. Վտանգավոր քիմիական նյութեր` ուժեղ ազդող թունավոր քիմիական միացություններ կամ նյութեր են, որոնք առկա են բնության մեջ կամ ստացվել են արհեստական ճանապարհով և ունեն օքսիդացնելու, բռնկվելու կամ պայթյունավտանգ հատկություններ և/կամ ունեն թունավոր ազդեցություն մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա:

10. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստ` նախատեսված է մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութերի երկարաժամկետ պահպանման համար:

11. Վտանգավոր քիմիական նյութերի մատակարարման պահեստ` նախատեսված է վտանգավոր քիմիական նյութերի չափաքանակներով կարճաժամկետ պահպանման համար:

12. Վտանգավոր քիմիական նյութերի երկաթուղային պահեստ` նախատեսված է վտանգավոր քիմիական նյութերի ժամանակավոր պահպանման համար` նախքան առաքումը:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

14. Վտանգավոր քիմիական թափոնների ցանկը և վտանգավորության դասը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանով:

 

4. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿՈՒՏԱԿՄԱՆ (ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Թույլատրվում է վտանգավոր քիմիական թափոնը ժամանակավոր կուտակել (պահեստավորել),

1) թափոն առաջացնող կազմակերպությունների արտադրական տարածքներում` բաց հրապարակներում կամ արտադրամասերում, պահեստներում, վերգետնյա և ստորգետնյա թափոնակուտակիչ տարողություններում, վագոններում, ցիստեռներում և այլն,

2) թափոնների վերամշակման և վնասազերծման կազմակերպությունների տարածքներում և սենքերում,

3) երկրորդային հումքի հավաքման-ընդունման կետերում:

16. Արտադրական տարածքում վտանգավոր քիմիական թափոնների ժամանակավոր պահպանումը նախատեսվում է հետևյալ դեպքերում.

1) թափոնների առաջացման վայրում ըստ առանձին տարատեսակների առանձնացված թափոնների ժամանակավոր կուտակման համար,

2) հետագա տեխնոլոգիական գործընթացում թափոնների օգտագործման (վերամշակման և օգտահանման նպատակով) դեպքում` դրանց վնասազերծման (չեզոքացման) համար,

3) վնասազերծման ու թաղման օբյեկտների բացակայության դեպքում` սույն Կանոնների պահանջների պահպանման պայմանով:

17. Սորուն և ցնդող վտանգավոր քիմիական թափոնները չեն պահպանում բաց վիճակում:

18. Արտադրական տարածքում վտանգավոր քիմիական թափոնների կուտակումը և ժամանակավոր պահպանումը կատարվում է արտադրամասերում կամ բոլոր արտադրամասերի համար` հատկացված մեկ ընդհանուր տարածքում: Հավաքման և կուտակման պայմանները սահմանվում են ելնելով թափոնների վտանգավորության դասից, փաթեթավորման եղանակից /տեսակից/, հաշվի առնելով թափոնի ագրեգատային վիճակը և տարայի հուսալիությունը և արտահայտվում են տեխնիկական կանոնակարգում (կազմակերպության անձնագրում, տեխնիկական պայմանում, հրահանգում):

19. I և II դասի վտանգավորության վտանգավոր քիմիական թափոնների ժամանակավոր պահպանումը նախատեսվում է փակ պահեստներում, ապահովելով դրանց առանձին տեսակների տարածքային մեկուսացում և անջատ պահպանում առանձին մեկուսախցերում, կրկնատակ վրա:

20. I-ին դասի արտադրական պինդ թափոնների պահպանումը թույլատրվում է բացառապես հերմետիկ տարողություններում (կոնտեյներներ, տակառներ, ցիստեռներ), II-րդ դասի արտադրական պինդ թափոնների պահպանումը` հուսալի փակված տարայում (պոլիէթիլենային պարկերում, պլաստիկ ծրարներում), III-րդ դասի արտադրական պինդ թափոնների պահպանումը` թղթյա, բամբակյա, մանվածքային պարկերում, IV-րդ դասինը` իրար վրա լցված, կուտակված մարգերի տեսքով:

21. Վտանգավոր քիմիական թափոնների տեղակայումը ռելիեֆի բնական կամ արհեստական իջվածքներում (հորեր, փոսորակներ, քարհանքներ և այլն) թույլատրվում է նախագծային փաստաթղթերի հիման վրա, որում տրված է համապատասխան հիմնավորում, որ այն բացասական ազդեցություն չի ունենա շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա:

22. Քիչ վտանգավոր (IV դասի) վտանգավոր քիմիական թափոնները կարող են պահեստավորվել ինչպես կազմակերպության տարածքում, այնպես էլ դրանից դուրս` հատուկ պատրաստված, վերահսկելի փորվածքներում և պահեստարաններում:

23. Վտանգավորության տարբեր դասերի վտանգավոր քիմիական թափոնների միաժամանակյա պահպանման համար, դրանց սահմանային թույլատրելի քանակի հաշվարկը որոշվում է առավել վնասակար նյութերի (I և II դասի) առկայությամբ և տեսակարար պարունակությամբ, որը հիմնավորվում է համապատասխան տեխնիկական փաստաթղթերում:

24. Կազմակերպության տարածքում վտանգավոր քիմիական թափոնների միաժամանակյա կուտակման առավելագույն սահմանային քանակությունը որոշվում է կազմակերպության կողմից, ամեն մի կոնկրետ դեպքում նյութերի հաշվեկշռի, թափոնների գույքագրման հիման վրա` հաշվի առնելով դրանց մակրո և միկրո կազմությունները, ֆիզիկաքիմիական հատկությունները, այդ թվում ագրեգատային վիճակը, թունունակությունը և թափոնների բաղադրամասերի (կոմպոնենտների) միգրացիայի մակարդակը մթնոլորտային օդ:

25. Կազմակերպության տարածքում վտանգավոր քիմիական թափոնների սահմանային կուտակման չափանիշ է ծառայում օդում մինչ 2 մ բարձրության վրա տվյալ թափոնի համար սպեցիֆիկ վնասակար նյութերի պարունակությունը, որը լինում է աշխատանքային գոտու օդի համար սահմանված ՍԹԿ-ի 30%-ից ոչ ավելի:

26. Արտադրական տարածքներում վտանգավոր քիմիական թափոնների կուտակման սահմանային քանակությունը չի նորմավորվում` I դասի վտանգավորության պինդ թափոնների, խտացված հեղուկ և մածուկանման թափոնների համար, որոնք պահվում են հերմետիկ տարաներում և փակ սենքերում, ուր բացառվում է կողմնակի մարդկանց մուտքը:

27. Արտադրական տարածքներում վտանգավոր քիմիական թափոնների կուտակման սահմանային քանակությունը չի նորմավորվում` II և III դասի սորուն և տրորված թափոնները, որոնք պահվում են հուսալի` մետաղական, պլասիկ, փայտյա և թղթյա տարաներում:

28. Նման դեպքերում թափոնների սահմանային քանակությունը սահմանվում է հաշվի առնելով քիմիական նյութերի անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները. հրդեհապայթյունավտանգավորությունը, բաց կամ կիսաբաց պահպանության պայմաններում ավելի վտանգավոր երկրորդական միացությունների առաջացումը:

29. Կազմակերպության տարածքից կուտակված վտանգավոր քիմիական թափոնների տեղափոխման պարբերականությունը կանոնակարգվում է արտադրական թափոնների կուտակման սահմանաքանակներով (լիմիտներով), որը ընդգրկված է լինում արտադրական կազմակերպության զարգացման նախագծում կամ վտանգավոր քիմիական թափոնների գործածության նախագծում: Կազմակերպության տարածքում պինդ թափոնների սահմանային քանակի որոշման կողմնորոշիչ մեթոդը բերված է Հավելված 3-ում:

30. Տարածքից թափոնները ենթակա են անմիջապես /շտապ/ տեղափոխման, եթե խախտվել են թափոնների կուտակման միաժամանակյա սահմանաքանակները /լիմիտները/ կամ առկա է մարդու կենսագործունեության միջավայրում (մթնոլորտային օդ, հող, գրունտային ջրեր) հիգիենիկ նորմատիվների գերազանցում:

31. Սորուն թափոնների տեղաշարժման համար նպատակահարմար է բոլոր տեսակի խողովակաշարային փոխադրամիջոցի օգտագործումը, առաջին հերթին պնևմովակուումային: Մնացած տեսակի թափոնների համար կարող են օգտագործվել ժապավենային փոխակրիչներ, այլ հորիզոնական և թեք-փոխանցող մեխանիզմներ, ինչպես նաև ներգործարանային ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցներ:

32. Հիմնական և օժանդակ արտադրական տարածքներում աշխատանքի բոլոր տեսակները կապված վտանգավոր քիմիական թափոնների բարձման, տեղափոխման և բեռնաթափման հետ լինում են մեքենայացված և հնարավորինս հերմետիկացված:

33. Վտանգավոր քիմիական թափոնների փոխադրումը կազմակերպությունից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպության կողմից` այդ նպատակի համար սարքավորված հատուկ ավտոմեքենայով: Մասնագիտացված փոխադրամիջոցի շահագործումը և պայմանները բացառում են վթարային իրավիճակների հնարավորությունը, տեղափոխման ժամանակ թափոնի կորուստը և շրջակա միջավայրի աղտոտումը: Մասնագիտացված փոխադրամիջոցը ունենում է արտահոսելու նկատմամբ դիմացկուն, ամբողջապես փակ բեռնարկղներ:

 

5. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

34. Վտանգավոր քիմիական թափոնների ոչնչացման, վնասազերծման տեխնոլոգիաներ կիրառող և թաղման օբյեկտներ են հանդիսանում թաղման և/կամ վնասազերծման համար նախատեսված վտանգավոր քիմիական թափոնների պոլիգոնը (այսուհետ` պոլիգոն), ոչնչացման և/կամ վնասազերծման քիմիական, ֆիզիկական, կենսաբանական, կամ ջերմային տեխնոլոգիաներ կիրառող օբյեկտները:

35. Վտանգավոր քիմիական թափոնների ոչնչացման, վնասազերծման տեխնոլոգիաներ կիրառող ու թաղման օբյեկտները չեն տեղակայվում.

1) խմելու, տնտեսակենցաղային ջրաղբյուրների և հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում, ջրատարների սան. պահպանման շերտագծում,

2) առողջարանների սանիտարական պահպանման գոտիներում,

3) բնակավայրերում,

4) բնակչության զանգվածային հանգստի գոտիներում,

5) ջրատար հորիզոնների մակերևույթ դուրս գալու վայրերում,

6) բաց ջրամբարների ջրապահպան գոտիներում,

7) ճահճոտ և ջրերով ողողվող տարածքներում

8) սողանքների և սելավների գոտիներում:

36. Պոլիգոնը տեղակայվում է այնպիսի տարածքում, որտեղ ստորերկրյա ջրերը գտնվում են 20 մետրից ավելի խորությամբ, սննդամթերքների արտադրության մեջ չօգտագործվող տեխնիկական կուլտուրաների աճեցման գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից 2 մետրից ոչ պակաս հեռավորության վրա, ընդ որում փռոցաշերտի ապառների զտման /ֆիլտրացիայի/ գործակիցը լինում է 1E (-6) սմ/վրկ-ից ոչ ավելի:

37. Պոլիգոնի տարածքը կազմված է լինում առնվազն 2 գոտուց (ադմինիստրատիվ-տնտեսական և արտադրական` թափոնների պահեստավորման, տեսակավորման, թաղման և/ կամ վնասազերծման մաս):

38. Ջրալույծ նյութեր պարունակող I դասի վտանգավորության վտանգավոր քիմիական թափոնները, անհրաժեշտության դեպքում չեզոքացնելուց հետո, թաղում են բետոնապատ հորերում` մինչ լցնելը և լցնելուց հետո հերմետիկության նկատմամբ կրկնակի ստուգված պողպատյա տարողություններով: Թափոններով լցված փոսորակները մեկուսացվում են հողի շերտով և ծածկվում են ջրանթափանց ծածկույթով:

39. I դասի վտանգավորության թույլ լուծվող նյութեր պարունակող վտանգավոր քիմիական թափոնների թաղման ժամանակ նախատեսվում են լրացուցիչ միջոցառումներ փոսորակի պատերի և հատակի հիդրոմեկուսացման համար, ապահովելով 1E (-8) սմ/վրկ-ից ոչ ավելի ֆիլտրացիայի գործակից:

40. II-III դասի վտանգավորության լուծվող նյութեր պարունակող պինդ մածուկանման վտանգավոր քիմիական թափոնները ենթակա են թաղման հատակը և կողմնային պատերը հիդրոմեկուսացված փոսորակներում:

41. II-III դասի վտանգավորության թափոններ պարունակող, ջրում չլուծվող պինդ և փոշենման վտանգավոր քիմիական թափոնների թաղումը իրականացվում է փոսորակներում` հողի պնդացումով, ապահովելով ոչ ավելի 1E (-6) սմ/վրկ ֆիլտրացիոն գործակից:

42. IV դասի վտանգավորության վտանգավոր քիմիական թափոնները տեղադրում են շերտավոր խտացմամբ: Այս թափոնները, կարող են օգտագործվել որպես մեկուսիչ նյութ:

43. III-IV դասի վտանգավորության վտանգավոր քիմիական թափոնները թույլատրվում է պահեստավորել կենցաղային կոշտ թափոնների հետ դրա ծավալից ոչ ավելի 30% հարաբերությամբ, դրանց ջրային էքստրակտի քիմիական նյութերի այնպիսի պարունակությամբ, որոնց համալիր ազդեցությունը չի գերազանցում թթվածնի պահանջի (ԹԿՊ20 և ԹՔՊ) 4000-5000 մգ/լ մակարդակը:

44. Միատար կառուցվածք և մասնիկների 250 մմ-ից պակաս չափսեր ունեցող IV դասի վտանգավորության վտանգավոր քիմիական թափոնները որպես միջանկյալ մեկուսիչ շերտ պոլիգոններ են ընդունվում անսահմանափակ քանակությամբ այն պայմանով, որ ֆիլտրատում թթվածնի կենսաքիմիական պահանջը (ԹԿՊ) պահպանվի 100-500 մգ/լ-ի մակարդակի վրա, իսկ ԹՔՊ-ն ոչ ավելի 300 մգ/լ-ից:

45. Այն վտանգավոր քիմիական թափոնները, որոնց թույլատրվում է պահեստավորել կենցաղային կոշտ թափոնների հետ միասին, չեն լինում պայթյունավտանգ, ինքնահրկիզվող և 85%-ից ավելի խոնավությամբ: Վտանգավոր քիմիական թափոնների տեսակները, որոնց թույլատրվում է պահեստավորել կենցաղային կոշտ թափոնների պոլիգոններում, բերված է հավելված 1-ում:

46. Թունավոր պինդ և շլամանման /նստվածահանքանման/ վտանգավոր քիմիական թափոնների հիմնական տեսակները, որոնց տեղակայումը արգելվում է կենցաղային կոշտ թափոնների պոլիգոններում, բերված է հավելված 2-ում:

47. Աշխատող անձնակազմի վարչակենցաղային շենքերին տրվող խմելու ջրի որակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

48. Վարչակենցաղային շենքերի և լվացման հարթակից հեռացվող կեղտաջրերի հեռացման համակարգը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 82 հրամանով հաստատված ՍՆիՊ N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» պահանջներին:

49. Պոլիգոնի պահեստավորման գոտում մակերեսային հոսքերի հավաքման համար նախատեսվում է բարձրադիր ջրառուների համակարգ և անձրևաջրերի կոյուղի, իսկ ֆիլտրատների հեռացման համար` ցամաքուրդային համակարգ: Պոլիգոնից տեղատարափների և հալոցքային ջրերը չեն արտահոսում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող կամ ցանկացած այլ հողատարածք: Այդ ջրերի հավաքումը կատարվում է պոլիգոնի ներսում, գոլորշիացման համար նախատեսված հատուկ հողատարածքներում:

50. Պոլիգոնի թաղման գոտու ամբողջ շրջագծով նախատեսվում է օղակաձև ջրուղի /ջրառու/ և օղակաձև հողապատնեշ` 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ:

51. Ջրատար հորիզոն աղտոտման ներթափանցումը կանխելու նպատակով նախատեսվում է վտանգավոր քիմիական թափոնների կուտակման փոսորակի հատակի և պատերի հիդրոմեկուսացում կավային, կավահողաբիտումային-բետոնային, ասֆալտաբետոնային, ասֆալտապոլիմերբետոնային նյութերով:

52. Վտանգավոր քիմիական թափոնների ոչնչացումը քիմիական, ֆիզիկական, կենսաբանական, կամ ջերմային տեխնոլոգիաներով իրականացնելու դեպքում սանիտարահիգիենիկ պահանջները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոններով և նորմերով և «Բժշկական թափոնների անվտանգ գործածության» ուղեցույցով:

 

6. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

53. Վտանգավոր քիմիական նյութերն (հավելված 4-ում բերված է վտանգավոր քիմիական նյութերի (ուժեղ ազդող թունավոր քիմիական նյութերի) ցանկը ըստ բնույթի և դրանց համապատասխան նյութերի անվանումները) ըստ բնույթի ստորաբաժանվում են հետևյալ խմբերի`

1) վտանգավոր քիմիական նյութեր - սորուն և պինդ, մինչև 40oC դեպքում չցնդող.

2) վտանգավոր քիմիական նյութեր - սորուն և պինդ, մինչև 40oC, ցնդող.

3) վտանգավոր քիմիական նյութեր - հեղուկ ցնդող, տարողություններում ճնշման տակ պահվող.

4) վտանգավոր քիմիական նյութեր - հեղուկ ցնդող, տարողություններում առանց ճնշման պահպանվող.

5) ծխացող թթուներ:

54. Վտանգավոր քիմիական նյութերի պահեստները լինում են

1) գլխամասային.

2) մատակարարման.

3) երկաթուղային:

55. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստները տեղակայվում են բնակավայրերից դուրս` բաց, քամոտ, ոչ խիտ կանաչապատված, գրունտային ջրերի մակարդակից 2 մ-ից ավելի բարձրության վրա և 2.4 մ բարձրությամբ ցանկապատված տարածքներում:

56. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային և մատակարարման պահեստների տարածքներն ապահովվում են տարածքի ներսում պահեստներն իրար կապող` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացված ներքին ճանապարհներով:

57. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային և երկաթուղային պահեստների տարածքները ապահովվում են տարածքի ներսում պահեստներն իրար կապող` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին միացված, ներքին ճանապարհներով:

58. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստները բնակելի, հասարակական շենքերից և արդյունաբերական կազմակերպությունների արտադրական շենքերից ունենում են հետևյալ սանիտարապաշտպանական գոտու չափսերը,

1) 1-ին խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ - 200մ,

2) 2-րդ, 3Ա, 4Ա և 5 խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ - 500մ,

3) 3Բ և 4Բ խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ - 1000մ:

59. Սանիտարապաշտպանական գոտին կանաչապատվում է:

60. Վտանգավոր քիմիական նյութերի մատակարարման պահեստները անհրաժեշտ է տեղակայել առանձնացված, լավ օդափոխվող և փակ սենքերում` բնակելի, հասարակական շենքերից և ջրամբարներից 300մ հեռավորության վրա:

61. Թույլատրվում է վտանգավոր քիմիական նյութերի մատակարարման պահեստները տեղակայել կազմակերպության առանձնացված պահեստային շենքի մեկուսացված բաժնում, բացառությամբ սննդամթերքի և անասնակերի պահպանման պահեստների:

62. Վտանգավոր քիմիական նյութերի մատակարարման պահեստները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության շենքերի և շինությունների դասակարգման կարգի պահանջներին համաձայն:

63. Վտանգավոր քիմիական նյութերի երկաթուղային պահեստները տեղակայվում են փակուղում` բնակելի և հասարակական շենքերից առնվազն 300մ հեռավորության վրա 2.4մ բարձրությամբ ցանկապատված տարածքում:

64. Փակուղիները սարքավորվում են ձայնալուսային ազդանշանման համակարգերով` ապահովելով աշխատողների անվտանգությունը վտանգավոր քիմիական նյութերի բեռնման և բեռնաթափման ժամանակ:

65. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստները ունենում են իրար հակառակ ուղղությամբ տեղադրված 2 մուտք` պահեստի միջանցիկ օդափոխություն ապահովելու համար:

66. Նույն պահեստում իրար հետ փոխազդեցության մեջ մտնող վտանգավոր քիմիական նյութերի պահպանումը չի թույլատրվում: Նշված վտանգավոր քիմիական նյութերի պահպանումը թույլատրվում է իրար հակառակ ուղղությամբ մուտքեր ունեցող, իրարից ամբողջովին մեկուսացված հատվածում (սեկցիայում):

67. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստներում երկաթուղով տեղափոխման նպատակով օգտագործվող տարողությունները վտանգավոր քիմիական նյութեր պահպանելու նպատակով չի թույլատրվում:

68. Վտանգավոր քիմիական նյութերի մատակարարման պահեստները ապահովվում են հողի, ստորգետնյա ջրերի և մթնոլորտային օդի աղտոտումը կանխարգելելու համար անհրաժեշտ ճարտարագիտական-կառուցվածքային և տեխնիկական սարքավորանքներով:

69. Վտանգավոր քիմիական նյութերի մատակարարման պահեստները ունենում են հակադիր տեղադրված 2 մուտք` ապահովելով պահեստի բնական միջանցիկ օդափոխությունը:

70. Երկաթուղային պահեստներում վտանգավոր քիմիական նյութերը պահպանվում են երկաթուղով տեղափոխման նպատակով նախատեսված տարողություններում: Երկաթուղային պահեստներում վտանգավոր քիմիական նյութերը թույլատրվում է պահպանել ոչ ավելի, քան 3 օր:

71. Գլխամասային և մատակարարման պահեստներում վտանգավոր քիմիական նյութերի պահպանումը ծածկի և բաց երկնքի տակ, ինչպես նաև խոնավ սենքերում և նկուղում չի թույլատրվում:

72. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների պահեստների լուսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1996 թվականի հունիսի 8-ի «Արհեստական և բնական լուսավորում» թիվ 82 շինարարական նորմերին համապատասխան:

73. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների պահեստներում նախատեսում են ջեռուցման և օդափոխության համակարգեր` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83 հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին համապատասխան:

74. Վտանգավոր քիմիական նյութերի պահպանման, փաթեթավորման և լցման սենքերը սարքավորվում են` այդ սենքերի աշխատանքային գոտու օդում վտանգավոր քիմիական նյութերի առկայության մասին, ձայնային ազդանշանման համար ավտոմատ կամ ինդիկատորային համակարգով:

 

7. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

75. Գլխամասային պահեստներում 1-ին և 2-րդ խմբերի վտանգավոր քիմիական նյութերի պահպանումը և դրանց մատակարարումը իրականացվում է միայն գործարանային տարողությամբ: 3-րդ, 4-րդ և 5-րդ խմբերի վտանգավոր քիմիական նյութերը թույլատրվում է մատակարարել ամբողջական, սարքին վիճակով տարողություններով և/կամ փաթեթավորմամբ: Տարողությունները և փաթեթները պետք է լինեն մակնշված` ներառելով բացի վտանգավոր քիմիական նյութի վերաբերյալ տվյալներից, նաև` մարդու անվտանգությանը վերաբերող տվյալներ:

76. Վտանգավոր քիմիական նյութերի փաթեթավորումը կատարվում է պահպանման սենքից առանձնացված` հատուկ այդ նպատակի համար նախատեսված սենքում` քարշիչ պահարանի տակ: Վտանգավոր քիմիական նյութերի փաթեթավորման սենքում անհրաժեշտ է տեղադրել կշեռք` կշռաքարերով, որի օգտագործումն այլ նպատակի համար չի թույլատրվում:

77. Վտանգավոր քիմիական նյութերի պահպանման, փաթեթավորման և լցման սենքերի պատերի, առաստաղի և հատակի ծածկույթի համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի նյութեր, որոնց միջոցով հնարավոր կլինի պաշտպանել կառուցվածքային շինանյութը վտանգավոր քիմիական նյութերի քիմիական ազդեցությունից, կանխարգելել մակերևույթների վրա փոշու և գոլորշիների կուտակումը կամ կլանումը (ադսորբցիան), ինչպես նաև ապահովել մակերևույթների հեշտ մաքրումը և լվացումը:

78. Բոլոր տեսակի վտանգավոր քիմիական նյութերի պահպանման, փաթեթավորման և լցման պահեստային սենքերի հատակներն ունենում են հավասար, հարթ և հեշտ լվացվող մակերևույթ, անհրաժեշտ թեքություն դեպի լվացվող ջրերի համար նախատեսված ջրահեռացման հատականցքը (տրապ), իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ խմբերի վտանգավոր քիմիական նյութերի պահպանման սենքի հատակը` նաև կայուն վտանգավոր քիմիական նյութերի քիմիական ազդեցության նկատմամբ:

 

8. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

79. Կազմակերպության պահեստային տարածքից կուտակված վտանգավոր քիմիական նյութերի տեղափոխման պարբերականությունը կարգավորվում է արտադրական անհրաժեշտությունից ելնելով:

80. Վտանգավոր քիմիական նյութերի տեղափոխումն իրականացվում է այդ նպատակի համար սարքավորված հատուկ փոխադրամիջոցներով` պիտակավորված քիմիական անվտանգության նախազգուշացնող նշանով:

81. Վտանգավոր քիմիական նյութերի տեղափոխման հետ կապված աշխատանքներն անհրաժեշտ է հնարավորինս մեքենայացնել:

82. Վտանգավոր քիմիական նյութեր տեղափոխած փոխադրամիջոցներով սննդամթերքի և այլ ապրանքների փոխադրումը չի թույլատրվում:

 

9. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

83. Վտանգավոր քիմիական նյութերի պահպանման, փոխադրման և վտանգավոր քիմիական թափոնների վնասազերծման ու թաղման օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձինք ենթակա են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N1089-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

84. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների հետ շփվող անձինք, որոնք իրականացնում են վտանգավոր քիմիական նյութերի ընդունում, մատակարարում, բեռնում և բեռնաթափում, անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջներին համապատասխան (արտահագուստ, հատուկ կոշիկներ, շնչադիմակ, հակագազ, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ և /կամ թաթպաններ, հակագազերի և շնչադիմակների հետ տրվում են պահուստային պարկուճներ և տուփեր): Անհատական պաշտպանության միջոցները ընտրվում են` հաշվի առնելով թափոնի վտանգավորության դասը և ֆիզիկաքիմիական հատկությունները, աշխատանքի պայմանների բնույթը, ինչպես նաև աշխատողների անհատական չափսերը:

85. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների պահեստներն անհրաժեշտ է ապահովել թունավոր նյութերի չեզոքացման միջոցներով:

86. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների հետ աշխատող անձինք վթարային իրավիճակներում պետք է տիրապետեն ինքօգնության և փոխօգնության սկզբունքներին:

87. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների պահեստներն անհրաժեշտ է ապահովել առաջնային բժշկական օգնության դեղարկղով:

88. Վտանգավոր քիմիական նյութերի և վտանգավոր քիմիական թափոնների պահեստները պետք է ապահոված լինեն հեռախոսային կապով:

89. Անհատական պաշտպանության միջոցները պահվում են հատուկ առանձնացված մաքուր չոր սենքում` առանձին պահարաններում:

90. Անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են դրանց օգտագործման հրահանգին համապատասխան, որի վերաբերյալ կատարվում է անհրաժեշտ հրահանգավորում:

 

Հավելված 1

Վտանգավոր քիմիական թափոնների տեսակները, որոնք թույլատրվում է

տեղակայել կենցաղային կոշտ թափոնների պոլիգոններում

 

.__________________________________________________________________.

|           Թափոնների տեսակները             | Արտադրության ճյուղը  |

|                                           |կամ կազմակերպությունը,|

|                                           |  որտեղ կուտակվում է  |

|                                           |        թափոնը        |

|__________________________________________________________________|

|                             I խումբ                              |

|__________________________________________________________________|

|Փրփրող պոլիստիրոլային պլաստիկական զանգվածի |«Պլաստպոլիմեր»        |

|արտադրության պինդ թափոններ                 |միավորում»            |

|___________________________________________|______________________|

|Ռեզինի կտորտանք                            |Կոշիկի արտադրություն  |

|___________________________________________|______________________|

|Էլեկտրատեխնիկական թերթյա գենիտաքս 111 - 08 |Էլեկտրատեխնիկական     |

|(էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության     |արտադրություն         |

|թափոններ)                                  |                      |

|___________________________________________|______________________|

|Կպչուն ժապավեն ԼՍՆՊԼ-0.17 (էլեկտրամեկուսիչ |Էլեկտրատեխնիկական     |

|նյութերի արտադրության թափոններ)            |արտադրություն         |

|___________________________________________|______________________|

|Պոլիէթիլենային խողովակ ՊՆՊ                 |Էլեկտրատեխնիկական     |

|(էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության     |արտադրություն         |

|թափոններ)                                  |                      |

|___________________________________________|______________________|

|Մեթիլմետակրիլատի կամ ակրինոնիտրոլի հետ     |«Պլաստպոլիմեր»        |

|ստիրոլի սոպոլիմերների սուսպենզիոն          |միավորում»            |

|արտադրության պինդ թափոններ                 |                      |

|___________________________________________|______________________|

|Պոլիստիրոլային պլաստիկական զանգվածների     |«Պլաստպոլիմեր»        |

|սուսպենզիոն արտադրության պինդ թափոններ     |միավորում»            |

|___________________________________________|______________________|

|Պոլիստիրոլների սուսպենզիոն և  էմուլսիոն    |«Պլաստպոլիմեր»        |

|արտադրության պինդ թափոններ                 |միավորում»            |

|___________________________________________|______________________|

|Ապակելաքագործվածք ԼՍԷ-0,15                 |Էլեկտրատեխնիկական     |

|(էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության     |արտադրություն         |

|թափոններ)                                  |                      |

|___________________________________________|______________________|

|Ապակեգործվածք Է 2-62 (էլեկտրամեկուսիչ      |Էլեկտրատեխնիկական     |

|նյութերի արտադրության թափոններ)            |արտադրություն         |

|___________________________________________|______________________|

|Էլեկտրատեխնիկական թերթային տեքստոլիտ Բ     |Էլեկտրատեխնիկական     |

|16,0                                       |արտադրություն         |

|(էլեկտրամեկուսիչ նյութերի արտադրության     |                      |

|թափոններ)                                  |                      |

|___________________________________________|______________________|

|Ֆենոպլաստ 03-010432 (էլեկտրամեկուսիչ       |Էլեկտրատեխնիկական     |

|նյութերի արտադրության թափոններ)            |արտադրություն         |

|___________________________________________|______________________|

|Ակրիլոնիտրիլբութադիենանիտրիլային           |«Պլաստպոլիմեր»        |

|պլաստիկական զանգվածների էմուլսիոն          |միավորում»            |

|արտադրության պինդ թափոններ                 |                      |

|__________________________________________________________________|

|                             II խումբ                             |

|__________________________________________________________________|

|Փայտի և  թեփատաշեղային թափոններ (իրենց մեջ |Մեքենաշինական         |

|չեն ընդգրկում արտադրական սենքերի           |գործարաններ           |

|հատակներին փռվող թեփերը)                   |                      |

|___________________________________________|______________________|

|Չվերադարձվող փայտյա և  թղթյա տարաներ       |Ավիացիոն արտադրության |

|(իրենց մեջ չեն ընդգրկում յուղաթղթերը)      |կազմակերպություններ   |

|__________________________________________________________________|

|                            III խումբ                             |

|__________________________________________________________________|

|(խառնված պինդ կենցաղային թափոնների հետ 1:10 հարաբերությամբ)       |

|__________________________________________________________________|

|Խրոմի (քրոմակաշվի) կտորտանք (թեթև          |Կոշիկի արտադրություն  |

|արդյունաբերության թափոններ)                |                      |

|___________________________________________|______________________|

|Գունազրկման /սպիտակեցման/ հող (սննդի       |Ճարպի կոմբինատներ     |

|արդյունաբերության թափոններ)                |                      |

|__________________________________________________________________|

|                             IV խումբ                             |

|__________________________________________________________________|

|(խառնված պինդ կենցաղային թափոնների հետ 1:20 հարաբերությամբ)       |

|__________________________________________________________________|

|Վիտամին B - 6-ի արտադրության ակտիվացված    |Վիտամինների           |

|ածուխ                                      |գործարաններ           |

|___________________________________________|______________________|

|Կաշվի փոխարինողների կտորտանքներ            |Կոշիկի արտադրություն, |

|                                           |ավտոմոբիլային         |

|                                           |գործարաններ           |

.__________________________________________________________________.

 

Հավելված 2

Կոշտ և շլամանման վտանգավոր քիմիական թափոնների տեսակները, որոնց

տեղակայումը արգելվում է կենցաղային կոշտ թափոնների պոլիգոններում

 

.__________________________________________________________________.

|           Թափոնների տեսակները             |     Թափոններում      |

|                                           | պարունակվող վնասակար |

|                                           |       նյութերը       |

|__________________________________________________________________|

|               Քիմիական արդյունաբերության ճյուղերը                |

|__________________________________________________________________|

|                              Քլորի                               |

|__________________________________________________________________|

|Սինթետիկ կաուչուկի, քլորի, կաուստիկի       |Սնդիկ                 |

|արտադրության գրաֆիտային շլամ               |                      |

|___________________________________________|______________________|

|Օրգապակու արտադրությունում մեթանոլի        |Մեթանոլ               |

|թափոններ                                   |                      |

|___________________________________________|______________________|

|Մոնաքլորքացախաթթվային աղերի արտադրության   |Հեքսաքլորան, մեթանոլ, |

|շլամներ                                    |տրիքլորբենզոլ         |

|___________________________________________|______________________|

|Թղթյա պարկեր                               |ԴԴՏ, ուրոտրոպին,      |

|                                           |ցինեբ, պղնձի          |

|                                           |տրիքլորֆենոլատ,       |

|                                           |թիուրամ-Դ             |

|___________________________________________|______________________|

|Պղնձի տեիքլորֆենոլատի արտադրության շլամներ |տրիքլորֆենոլ          |

|___________________________________________|______________________|

|Պլաստոպոլիմերների արտադրությունում         |Բենզոլ, դիքլորէթան    |

|գործածված կատալիզատորներ                   |                      |

|___________________________________________|______________________|

|Կոագուլում և  օմեգա պոլիմերներ             |Քլորոպրեն             |

|___________________________________________|______________________|

|Պարարտանյութերի արտադրությունում           |Հեքսաքլորան,          |

|տրիքլորբենզոլի խեժեր                       |տրիքլորբենզոլ         |

|__________________________________________________________________|

|                   Քրոմային միացություններ                        |

|__________________________________________________________________|

|Մոնոքրոմատ նատրիումի արտադրության շլամ     |Քրոմ վեցվալենտանի     |

|___________________________________________|______________________|

|Բիքրոմատ կալիումի արտադրությունում         |Նույնը                |

|քլորային նատրիում                          |                      |

|__________________________________________________________________|

|                            Սոդայաջուր                            |

|__________________________________________________________________|

|Ցինկի հրաթեփ /կիզուկ/                      |Ցինկ                  |

|__________________________________________________________________|

|                         Արհեստական թելեր                         |

|__________________________________________________________________|

|Շլամներ                                    |Դիմեթիլտելեֆտալատ,    |

|                                           |տերեֆտալաթթու, ցինկ,  |

|                                           |պղինձ                 |

|___________________________________________|______________________|

|Կապրոլակտամի զտման թափոններ                |Կապրոլակտամ           |

|___________________________________________|______________________|

|Մեթանոլիզի սարքավորման թափոններ            |Մեթան                 |

|__________________________________________________________________|

|                        Լաքապատման-ներկման                        |

|__________________________________________________________________|

|Սարքավորումների մաքրման ժամանակ լաքի և     |Ցինկ, քրոմ, լուծիչներ,|

|էմալի թաղանթներ                            |օքսիդացնող յուղեր     |

|___________________________________________|______________________|

|Շլամներ                                    |Ցինկ, մագնիում        |

|__________________________________________________________________|

|                       Քիմիկաֆոտոնկարչական                        |

|__________________________________________________________________|

|Հիպոսուլֆիտի արտադրության թափոններ         |Ֆենոլ                 |

|___________________________________________|______________________|

|Ջրազուրկ սուլֆիտի արտադրության             |Նույնը                |

|թափոններ                                   |                      |

|___________________________________________|______________________|

|Մագնիսային լաքի, կոլլոիդի, ներկի թափոններ  |Բութիլացետատ, տոլուոլ,|

|                                           |դիքլորէթան, մենթոլ    |

|__________________________________________________________________|

|                          Պլաստմասսաներ                           |

|__________________________________________________________________|

|Պոլիմերիզացված խեժեր                       |Ֆենոլ                 |

|__________________________________________________________________|

|                   Ազոտային արտադրություն                         |

|__________________________________________________________________|

|Կոքսային գազի մաքրման սարքավորման թափոն    |Կանցերոգեն նյութեր    |

|(խեժ)                                      |                      |

|___________________________________________|______________________|

|Կոմպրեսիայի և  սինթեզի արտադրամասի         |Նույնը                |

|բանեցված յուղեր                            |                      |

|___________________________________________|______________________|

|Մոնոէթանոլամինի թորազտման (կրկնաթորման)    |Մոնոէթանոլամին        |

|թորանոցային մնացուկ                        |                      |

|__________________________________________________________________|

|         Նավթամշակման և  նավթաքիմիական արդյունաբերություն         |

|__________________________________________________________________|

|Յուղի, մոմի /պարաֆինի/ մաքրումից առաջացած  |Քրոմ, կոբալտ          |

|ալյումոսիլիկատային ադսորբեր                |                      |

|___________________________________________|______________________|

|30%-ից բարձր ծծմբաթթվի պարունակությանբ     |Ծծմբաթթու             |

|թթվային գուդրոններ /հանքաձյութեր/          |                      |

|___________________________________________|______________________|

|Կոքսի ստացման և  կիսակոքսի գազաֆիկացման    |Ֆենոլ                 |

|ֆուսեր և  ֆուսերային մնացորդներ            |                      |

|___________________________________________|______________________|

|Երկաթաքրոմային կատալիզատոր                 |Քրոմ                  |

|ԿՄՍ-482 ստիրոլների արտադրությունից         |                      |

|___________________________________________|______________________|

|Բանեցված կավ                               |Յուղեր                |

|___________________________________________|______________________|

|Սարքավորումներից ալկիլֆենոլային            |Ցինկ                  |

|հավելանյութերի զտման ընթացքի թափոններ      |                      |

|___________________________________________|______________________|

|Բանեցված կատալիզատորներ Կ-16,Կ-22, ԿՆՖ     |Քրոմ                  |

|__________________________________________________________________|

|                         Մեքենաշինություն                         |

|__________________________________________________________________|

|Քրոմ պարունակող հոսքերի նստվածք            |Քրոմ                  |

|___________________________________________|______________________|

|Ցիանային հոսքերի նստվածք                   |Ցիան                  |

|___________________________________________|______________________|

|Կաղապարամատի խառնուրդներ օրգանական         |Քրոմ                  |

|կապակցողների վրա                           |                      |

|___________________________________________|______________________|

|Նստվածքներ գալվանական արտադրամասերի        |Ցինկ, քրոմ, նիկել,    |

|չեզոքացման կայանների վակում-զտիչներից      |կադմիում, կապար,      |

|հետո                                       |պղինձ, քլորոֆոս,      |

|                                           |թիոկոլ                |

|__________________________________________________________________|

|               Բժշկական արդյունաբերություն                        |

|__________________________________________________________________|

|Սինտոմիցինի արտադրության թափոններ          |Բրոմ, դիքլորէթան,     |

|                                           |մեթանոլ               |

|___________________________________________|______________________|

|Հարստացման թափոններ և  շլամներ             |Ծանր մետաղների աղեր   |

.__________________________________________________________________.

 

Հավելված 3

Կազմակերպության տարածքում վտանգավոր քիմիական թափոնների

սահմանաքանակների որոշման կողմնորոշիչ մեթոդ

 

Թափոնների կուտակման ընթացքում դրանց բաց պահպանման ժամանակ, հնարավոր է էմպիրիկ որոշել թափոնների սահմանային քանակը: Չափման կետերում որոշվում են հսկողության ենթակա բոլոր վնասակար նյութերի կոնցենտրացիաները ռեգրեսիսյի գծի հետագա կառուցումով (M), որտեղ Yi-ն վնասակար նյութերի կոնցենտրացիաների գումարի` Ci հարաբերությունն է համապատասխան ՍԹԿ-ին

Ci

Yi SUM- - - - - - - - - -

ՍԹԿ-ի

M - թափոնների ծավալն է, որը որոշվում է գրաֆիկով` ռեգրեսիսյի գծի շարունակությամբ մինչև դրա հատումը աբսցիսի առանցքին զուգահեռ և Y = 0,3 կետով անցնող գծին:

Գտնված էմպիրիկ կախվածությունը հնարավորություն է տալիս կանխորոշել վնասակար նյութերի արտանետումը օդ և սահմանափակել M-ը ռեգրեսիսյի գծի աբսցիսի առանցքին զուգահեռ գծի հատմանը համապատասխանող Mx մեծությամբ.

 

|

0,3  | - - - - - - - - - - - - - - - - - -

|                                  /   |

|                             /

Y2  |-  -  -  -  -  -     /                |

|               /

|            /     |

Y1  |-  -  -                               |

|      / |          |

|

|

/      |          |                   |

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - ->

                               M1      M2             Mx

 

Հաշվարկի օրինակ. ձեռնարկության տարածքում թափոնների ժամանակավոր պահեստավորման հրապարակում կա գալվանապատման արտադրամասի, էթիլենդիամին պարունակող 60 կգ պինդ թափոններ: Պահանջվում է որոշել թափոնների սահմանային քանակը ժամանակավոր պահպանման թույլատրելու համար:

Հաշվարկ. աշխատանքային գոտու օդում էթիլենդիամինի ՍԹԿ-ն = 2 մգ/մ3, 0,3 ՍԹԿ-ն = 0,6 մգ/մ3:

Թափոնների ծավալից 2 մ բարձրության վրա օդի հետազոտության արդյունքները, մգ/մ3. 0,4, 0,6, 1,0, 0,2, 1, 0: Միջկախվածության մեծությունը Ci = 0,64

            Ci          0,64

    Yi = -------- = ------------ = 1,06           1,0

            ՍԹԿi        0,60

Այսպիսով` թափոնների պահպանվող քանակը հանդիսանում է սահմանային և ենթակա է անմիջապես տեղափոխման:

 

Հավելված 4

ՑԱՆԿ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՈՒԺԵՂ ԱԶԴՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ)

 

._________________________________________________________________.

|Հ/հ |     Բնութագիր     |                Անվանում                |

|____|___________________|________________________________________|

|1.  |Սորուն և  պինդ,    |սուլեմա, արսենային անհիդրիդ, արսենի     |

|    |մինչև  40C դեպքում |անհիդրիդ, դեղին ֆոսֆոր, ալկալոիդներ     |

|    |չցնդող             |(ստրիխնին, բրուցին, ցինխոնին և  այլն),  |

|    |                   |ալդրին, դիլդրին, նատրիումի արսենիտ,     |

|    |                   |կալցիումի արսենիտ, կալցիումի արսենատ,   |

|    |                   |փարիզյան կանաչ                          |

|____|___________________|________________________________________|

|2   |Սորուն և  պինդ,    |Կապտաթթվի աղեր` ցիանական նատրիում,      |

|    |ցնդող մինչև  40C   |կալիում, կալցիում, կադմիում, բարիում,   |

|    |                   |կապար, ցինկ, արծաթ, ցիանական և          |

|    |                   |օքսիցիանական սնդիկ, ցիանական պղինձ,     |

|    |                   |ցիանական պատրաստուկներ (ցիանի ձուլվածք  |

|    |                   |«ցիկլոն»), գրանոզան, էթիլմերկուր ֆոսֆատ,|

|    |                   |էթիլմերկուրքլորիդ, մերկուրան            |

|____|___________________|________________________________________|

|3   |Հեղուկ ցնդող,      |ամյակ, ածխածնի օքսիդ, քլոր, ծծմբային    |

|    |տարողություններում |գազ, ծծմբաջրածին, ֆոզգեն, բրոմմեթիլ     |

|    |ճնշման տակ         |                                        |

|    |պահպանվող          |                                        |

|____|___________________|________________________________________|

|4   |Հեղուկ ցնդող,      |արոմատիկ շարքի նիտրո- և                 |

|    |տարողություններում |ամինոմիացություններ, նիտրիլակրիլաթթվի   |

|    |առանց ճնշման       |կապտաթթու, նիկոտին, անաբազին, օկտամեթիլ,|

|    |պահպանվող          |թիոֆոս, մետաֆոս, ծծմբաածխածին,          |

|    |                   |տետրաէթիլկապար, քլորային խառնուրդ       |

|    |                   |(ծծմբաածխածնի և  չորսքլորային ածխածնի   |

|    |                   |խառնուրդ), դիֆոսգեն, դիքլորէթան,        |

|    |                   |քլորպիկրին                              |

|____|___________________|________________________________________|

|5   |Ծխացող թթուներ     |1.87 և  ավելի տեսակարար կշռով ծծմբական, |

|    |                   |1.4 և  ավելի տեսակարար կշռով ազոտական,  |

|    |                   |1.15 և  ավելի տեսակարար կշռով աղաթթու:  |

|    |                   |Քլորսուլֆոնային և  ֆտորաջրածնական       |

|    |                   |թթուներ, ծծմբային, ծծմբական և           |

|    |                   |պիրոծծմբական թթուների քլորանհիդրիդներ   |

._________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
29.10.2009
N 20-Ն
Հրաման